16.11.2025

ՆՈՐ ԲՐԵՆԴ ԴԱԼՄԱՅՈՒՄ. DAN JOHN

Նոստալգիկ երաժշտությամբ, լիմոնչելլոներով, սիրելի հյուրերով և իտալական էլեգանտության գաղտնիքների բացահայտմամբ Երևանում իր դռները բացեց DAN JOHN-ը՝ Դալմա Գարդեն Մոլում:

Նորաձևության հայտնի բրենդերից մեկը՝ DAN JOHN-ը վերջապես ժամանել է Երևան և իր դռները բացել Դալմա Գարդեն մոլում, որտեղ յուրաքանչյուր տղամարդ կարող է զգալ իտալական ոճն ու հարմարավետ շքեղությունը։


Բացման միջոցառումը տեղի ունեցավ օրերս՝ ջերմ ու մթնոլորտային երաժշտությամբ, լիմոնչելլոյի հյուրասիրությամբ և իտալական ոճի փոքրիկ գաղտնիքներով։ Հյուրերը կարողացան առաջինը ուսումնասիրել խանութի տեսականին և զգալ բրենդի յուրահատուկ էլեգանտությունը։

DAN JOHN-ը հիմնադրվել է 2015 թվականին Հռոմում և շատ արագ դարձավ տղամարդկանց նորաձևության աշխարհում սիրված անուն։ Բրենդը միավորում է հասանելիությունը և բարձրակարգ դիզայնը՝ առաջարկելով ժամանակակից, բայց դասական համ ունեցող հագուստ և աքսեսուարներ։ Տեսականին ընդգրկում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ ու բույրեր՝ նախատեսված նրանց համար, ովքեր գնահատում են որակն ու իտալական նրբությունը։

Այսօր DAN JOHN-ը ներկայացված է ավելի քան 20 երկրներում և ունի շուրջ 220 խանութ Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում։ Այժմ արդեն այս քարտեզին միացել է նաև Հայաստանը՝ Դալմա Գարդեն Մոլի նոր, ամբողջությամբ իտալական էներգիայով լցված խանութ-սրահով։

Ի դեպ, բրենդը մտածել է նաև փոքր ֆեշն սիրահարների մասին՝ ներկայացնելով մանկական տեսականի։

DAN JOHN-ը կարող եք գտնել Դալմա Գարդեն Մոլի 1-ին հարկում՝ Charles & Keith-ի կողքին։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ