10.01.2025
Երկրորդ հարկում Dalma Gold Gallery-ի հարևանությամբ բացվել է նոր խանութ-սրահ, որտեղ ներկայացված են Louis Feraud Paris և Alessandro Dell’acqua բրենդները։ Louis Feraud Paris- բրենդը վստահաբար տեսել եք տարբեր երկրներում, այդ թվում Dubai Mall-ում կամ Mall of the Emirates-ում ու գուցե մտածել՝ ինչ լավ կլիներ Դալմայում էլ ներկայացված լիներ։
Իսկ նախկինում այդտեղ տեղակայված Benetton Kids խանութը տեղափոխվել է առաջին հարկ ու տեղակայվել մայր խանութի երկրորդ հարկում։ Եվ վերջապես, շատ սպասված նորություն Pregomesh-ի սիրահարների համար․ բրենդի գեղեցիկ ու մոդեռն կղզյակը բացվել է Rouge ու The Body Shop խանութների միջև։