04.02.2026

Սիրով՝ Դալմայից. Սիրո տոները մոլում են

Դալմայի համար արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել վերցնել նվեր ընտրելու «բարդ» առաքելությունը իր վրա՝ հեշտացնելով մեր հաճախորդների կյանքը։

Տարվա տոնական եռուզեռը սկսվում է սիրո տոներով, և այդ առիթով մոլում արդեն տեղակայվել են թեմատիկ տաղավարներ։ Իսկ ավանդույթն անփոփոխ է. Դալման կրկին թողարկել է բացառիկ Gift Box-եր՝ այս անգամ հագեցած ռոմանտիկ շնչով։

Սիրո խորհրդանիշ Կուպիդոնն արդեն Դալմայում է և հիշեցնում է՝ վալենտինյան նվերը պետք է ընտրել սրտով, քանի որ այն ձեր զգացմունքների արտահայտումն է։ Այս անգամվա տուփերը շոշափելի նվերների մասին չեն. դրանք էմոցիաների, համատեղ հիշողությունների ու նոր փորձառությունների մասին են։ Հենց նման պահերն են ջերմացնում հարաբերությունները և օգնում նորովի ճանաչել ու սիրել իրար։

Իսկ ի՞նչ կա տուփի ներսում.
Կինոյի, թատրոնի, կրկեսի կամ Սիմֆոնիկ նվագախմբի համերգի տոմսեր, զույգային կավագործության դասընթացներ, ռոմանտիկ ընթրիքներ, սպա փաթեթներ և այլ անմոռանալի ժամանց։

Տուփում ներառված նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 60,000 դրամը, սակայն դուք կարող եք այն ձեռք բերել ընդամենը 19,900 դրամով։

Շտապե՛ք, քանակը խիստ սահմանափակ է՝ ընդամենը 50 հատ։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ