Նվեր ընտրելու մշակույթը տարիների ընթացքում փոխվել է։ Եթե նախկինում առաջնային էր նվերի առարկայական լինելը, այսօր ավելի հաճախ գնահատվում է այն, թե որքանով է այն համապատասխանում մարդու իրական կարիքներին և նախասիրություններին։ Այդ համատեքստում առավել գործնական ու արդիական լուծումներից մեկը դարձել է նվեր քարտի ձևաչափը։
Dalma Gift Card-ը առաջարկում է հենց այս մոտեցումը՝ ոչ թե պատրաստի նվեր, այլ ընտրության հնարավորություն։ Քարտի միջոցով ստացողը կարող է ինքնուրույն որոշել՝ ինչպես օգտագործել այն՝ գնումներ կատարելով Դալմայի ավելի քան 150 խանութներում, օգտվելով տարբեր ծառայություններից ու սրճարաններից կամ այցելելով Cinema Star կինոթատրոն։
Նվեր քարտի ձևաչափը հատկապես արդիական է տարվա ավարտին, երբ նվիրողը ցանկանում է խուսափել սխալ ընտրությունից, իսկ ստացողին տալ լիարժեք ազատություն։ Dalma Gift Card-ը չի սահմանափակում ո՛չ տարիքով, ո՛չ ճաշակով, ո՛չ էլ առիթով՝ դարձնելով այն կիրառելի ամենատարբեր իրավիճակներում։
Ամանորյա շրջանում այն հաճախ ընտրվում է նաև իր գործնականության շնորհիվ՝ ժամանակի խնայողություն և արագ կազմակերպում։ Նվեր քարտերը հասանելի են 10,000-ից մինչև 2,000,000 դրամ արժողությամբ, ինչը հնարավորություն է տալիս ընտրել համապատասխան տարբերակ՝ ըստ բյուջեի։ Յուրաքանչյուր քարտ վավեր է ձեռքբերման օրվանից 6 ամիս ժամկետով՝ ապահովելով օգտագործման բավարար ճկունություն։




