14.08.2025
Դալմա Գարդեն Մոլը դարձավ մարզասերների հանդիպման գլխավոր վայր, երբ այստեղ կայացավ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նորեկների և նոր գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի պաշտոնական ներկայացումը։ Իրադարձությունը համախմբեց թիմի երկրպագուներին, ովքեր եկել էին մոտիկից տեսնելու և ողջունելու ակումբի նոր կազմը։
Բեմում հնչեցին շնորհավորանքներ, խոսքեր թիմի առաջիկա ծրագրերի մասին և շնորհակալություն երկրպագուների անդավաճան աջակցության համար։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ակումբի նոր տեխնիկական գործընկեր Macron ընկերության մարզաշապիկները՝ ժամանակակից դիզայնով և ակումբի գույներով։
Տոնական տրամադրությունը շարունակվեց ավտոգրաֆ-սեսիայով, որի ժամանակ երկրպագուները հնարավորություն ունեցան շփվելու ֆուտբոլիստների հետ, ստանալու ստորագրություններ և լուսանկարվելու իրենց կուռքերի կողքին։
Այս հանդիպումը Դալմա Գարդեն Մոլում դարձավ ոչ միայն ֆուտբոլային նոր սեզոնի մեկնարկի խորհրդանիշ, այլև թիմի և երկրպագուների սերտ կապի ևս մեկ ապացույց։