ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԱԼՄԱՅԻ ԱՇԽԱՐՀ

Ճիշտ ինչպես քաղաքն է արթնանում ամեն առավոտ, այնպես էլ Դալմա Գարդեն Մոլը բացում է իր դռները։ Շատրվանները կենդանանում են նուրբ պարով, տարածքը լցվում է լույսով ու երաժշտությամբ։  

Եվ ահա այսպես, աշխարհը կրկին սկսում է պտտվել։

Սկսած

2012

Հիշո՞ւմ եք ժամանակ, երբ Դալմա Գարդեն Մոլը դեռ չկար։ Մենք էլ չենք հիշում։ 2012 թվականին մենք դարձանք Հայաստանում առաջին առևտրի կենտրոնը՝ ստեղծելով մի յուրահատուկ աշխարհ, որտեղ կարող եք գտնել ամեն ինչ, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Դալման հարմարավետություն և հաճելի գնումների փորձ է։ Դժվար է հավատալ, բայց ոչ շատ վաղ անցյալում Երևանում առևտրի կենտրոն ունենալու գաղափարը նորություն էր։ Այն ժամանակ չէինք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր է մեկ վայրում ձեռք բերել ամեն ինչ՝ հագուստից մինչև կահույք և գրքեր։

Անհրաժեշտ ամենինչ մեկվայրում

Տեղական և Միջազգային Բրենդներ

Ավելի քան տասնամյակ առաջ Դալմա Գարդեն Մոլը հեղափոխեց գնումների մշակույթը Հայաստանում՝ ներկայացնելով հայտնի միջազգային բրենդներ, ինչպիսիք են Massimo Dutti-ն, Zara-ն, New Yorker-ը և շատ ուրիշներ։ Այս հռչակավոր ապրանքանիշների կողքին մենք հպարտությամբ ներկայացնում ենք սիրված տեղական բրենդներ, ինչպիսիք են Sali-ն, Light Effect-ը և Nairian-ը՝ առաջարկելով Ձեզ բազմազան ընտրություն կատարյալ ոճ ստեղծելու համար։

Տեղական և Միջազգային Բրենդներ

Ժամանց և Զվարճանք

Ուզում եք դիտե՞լ այն Օսկարի արժանի նոր ֆիլմը, որի մասին բոլորը խոսում են։ Ահա, այն հենց հիմա ցուցադրվում է Cinema Star-ի էկրաններին։ Ցանկանում եք մի փոքր ժամանակ անցկացնել առանց երեխաների՞։ Մեր Play Zone-ի դռները միշտ բաց ենե։ Իսկ եթե ցանկանում եք ինքներդ մի քիչ զվարճանալ։ Dalma Mall-ում միշտ էլ բոուլինգի ժամ է։ Վերջապես, երբ խոսքը գնում է Ձեր ճաշակը գոհացնելու մասին, անկախ նրանից՝ սուրճ ու թխվածք եք ցանկանում, թե համեղ ընթրիք, մենք հոգ կտանենք ամեն ինչի մասին։ Մեր ֆուդ քորթն ու հմայիչ սրճարանները երաշխավորում են հաճելի ժամանց, որը ձեզ կթողնի և՛ կուշտ, և՛ գոհ։

Ժամանց և Զվարճանք

Ժամանակակից մոտեցումներ

Դալմայի ժամանակակից ճարտարապետական լուծումները՝ լայն միջանցքներից մինչև բարձր առաստաղներ և ապակե տանիք, ստեղծում են լուսավոր ու ընդարձակ տարածք։ Շնորհիվ խանութների ժամանակակից դիզայնի և բազմաթիվ լրացուցիչ ծառայությունների, Դալման ապահովում է հաճելի և հարմարավետ միջավայր բոլորի համար։ Ավելին, մեր փոքրիկ ու բարի ռոբոտները՝ Դալին ու Մալին, կուղեկցեն ձեզ մոլի ցանկացած անկյուն և կպատասխանեն Ձեր բոլոր հարցեին։

Մենք շարունակաբար բարելավում ենք մեր ծառայությունները ոչ միայն ֆիզիկական, այլ նաև առցանց տիրույթում։ Մեր կայքում կամ հավելվածում կարող եք գտնել ձեզ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ սկսած հատուկ զեղչերից մինչև հետաքրքիր բլոգ հրապարակումներ, այս ամենը հասանելի է մեր թվային հարթակներում։

 

Ժամանակակից մոտեցումներ

Հաճախորդներն առաջին հերթին

Ձեր գոհունակությունը մեր առաջնահերթությունն է։ Մենք անընդհատ ձգտում ենք բարելավել Ձեր փորձառությունը Դալմայում՝ լինի դա նոր բրենդների ներմուծմամբ, թե հաճախորդներին միտված փոփոխություններով։ Հատուկ ավտոկայանատեղիների, հաշմանդամների սայլակների համար նախատեսված թեքահարթակների և վերելակների առկայությունը մոլը դարձնում է հասանելի բոլորի համար։

Ցանկացած փոփոխությունից առաջ մենք հարցնում ենք ինքներս մեզ՝ արդյո՞ք սա որևէ արժեք կբերի մեր հաճախորդներին։

Հաճախորդներն առաջին հերթին

Դալման թելադրում է նորաձևություն

Ինչպես նորաձևությունն է շարունակաբար փոխվում, այնպես էլ մենք զարգանում ենք մեր հաճախորդների հետ միասին։ Անցած տարի լույս տեսավ Դալմա ամսագիրը, որի շնորհիվ մեր հաճախորդները միշտ տեղեկացված են հայտնի բրենդների նորույթներից և վերջին թրենդներից։

Մենք ապրում ենք նորաձևության ռիթմով՝ միշտ առաջինը ձեզ հետ կիսվելու համար։

Դալման թելադրում է նորաձևություն

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Լինելով Հայաստանի առաջին մոլը՝ Դալմա Գարդեն Մոլը հավատարիմ է իր խոստմանը՝ ստեղծել դինամիկ, ընդարձակ և կայուն միջավայր, որը հարստացնում է մեր հաճախորդների դրական հույզերը, ապահովում է գնումների անգերազանցելի փորձառություն, զարգացնում է Դալմայի համայնքը և սահմանում է մոլերի մշակույթի նոր չափանիշներ:

Mission Image

Պատասխանատվություն և կայունություն

Ձգտելով լինել պատասխանատու կորպորատիվ քաղաքացի՝ մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել մեր բնապահպանական ազդեցությունը, խնայել բնական ռեսուրսները և աջակցել էկոլոգիական նախաձեռնություններին։ 

Համայնքային ներգրավվածություն

Մենք ակտիվորեն համագործակցում ենք տեղական և միջազգային գործընկերների հետ՝ խթանելով բազմազանությունը, ներառականությունը և համայնքի զարգացումը։ 

Հարմարավետություն և անվտանգություն

Մեր այցելուների, վարձակալների և աշխատակիցների անվտանգությունն ու հարմարավետությունը մեր առաջնահերթությունն են։ Մենք ձգտում ենք միավորել գեղագիտությունն ու նորարարությունը՝ առաջարկելով առավել հարմարավետ և ապահով գնումների փորձառություն։ 

Հաճախորդակենտրոն սպասարկում

Մենք ձգտում ենք գերազանցել մեր հաճախորդների սպասելիքները՝ առաջարկելով բացառիկ բրենդների համադրություն, գերազանց սպասարկում և գնումների անխափան փորձառություն։  

Փաստեր և Թվեր Դալմա Գարդեն Մոլի մասին

scrolling
  • Դալմայում աշխատում է ավելի քան 1000 մարդ։ 
  • 2022 թվականին մենք նշեցինք մեր 10-ամյակը։ 
  • 2022 թվականին մենք նշեցինք մեր 10-ամյակը։ 
  • Մեր տարածքը զբաղեցնում է շուրջ 50,000 քառակուսի մետր։ 
  • Ունենք երկու ավտոկայանատեղի՝ առջևի և հետևի հատվածներում։ 
  • Մեր երկու սիրունիկ ռոբոտները՝ Դալին ու Մալին, ապրում են մոլում իրենց լավագույն կյանքով և ուրախությամբ շփվում մեր հաճախորդների հետ։ 
  • Դալմա Գարդեն Մոլն իսկապես այգի է։ Մեր կանաչապատ տարածքում աճում է ավելի քան 500 բույս։ 
  • CinemaStar-ն ունի 6 դահլիճ, որտեղ ամեն օր ցուցադրվում է շուրջ 10-15 ֆիլմ։ 
  • Տասը տարվա ընթացքում մենք ընդունել ենք ավելի քան 40 միլիոն այցելու։ 
  • 2022 թվականին մեր մարքեթինգային բյուջեի զգալի մասը հատկացվել է հասարակական պատասխանատվության ծրագրերին։ 
  • Արդեն լույս են տեսել Դալմա ամսագրի երեք համարները, որոնք ձեզ են ներկայացնում նորաձևության և լայֆսթայլի վերջին նորությունները։ 
  • Մենք առաջինն էինք, ով Հայաստան բերեց այնպիսի հսկա ընկերության, ինչպիսին է Inditex-ը։ 
  • Մոլի շինարարությունը սկսվել է 2008 թվականին՝ ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի ղեկավարությամբ։
     
media title image
0

+

Տարիներ

0

+

Բրենդներ

0

մլն+

Հաճախորդներ

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ