10.01.2025

ԴԱԼՄԱՅԻ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ

Ներկայացնում ենք Դալմա Գարդեն մոլի նոր վիզուալ ինքնությունը։

ԴԱԼՄԱՅԻ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ․ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ

ԴԱԼՄԱՅԻ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ․ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ

Հոկտեմբերի 20-ին լրանում է Երևանի բնակչության ամենասիրելի ու ամենանախընտրելի մոլի՝ Դալմա Գարդեն մոլի 12 ամյակը։ 12 տարի առաջ՝ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին, բացվեցին Հայաստանում առաջին մոլի դռները։ Այս 12 տարիների ընթացքում Դալման անգնահատելի ազդեցություն է թողել Հայաստանի ռիթեյլ ոլորտի ու շոփինգ մշակույթի վրա, ու դեռ շարունակելու է թողնել։ Մենք որոշել ենք մշտապես հաճելիորեն զարմացնել մեր հաճախորդներին ու գործընկերներին՝ մշտական դրական փոփոխություններով ու նորություններով ու թարմություններով։


Նախորդ տարիներին մենք տեսանելի ու ոչ տեսանելի փոփոխությունների ու թարմացումների շատ մեծ փուլ էինք մտել։ Այդ փոփոխություններից ամենամեծը, թերևս, այն է, որ մեր 12 ամյակը մենք նշում ենք նոր վիզուալ ինքնությամբ։Այլ կերպ ասած՝ Դալման ռեբրենդինգ է արել։


Լինելով առաջին ժամանցաառևտրային համալիրը Հայաստանում, Դալման շարունակում է զարգանալ և զարգացնել ոլորտը՝ ամեն անգամ գերազանցության նոր նշաձող սահմանելով: Այս դինամիկ զարգացմանն ի պատասխան, Դալմային ահնրաժեշտ էր նոր, ավելի թարմ վիզուալ ինքնություն՝ լոգոտիպ և ոճ:


Լոգոտիպի նոր դիզայնն արտահայտում է Դալմայի նվիրվածությունը գերազանցության իր գաղափարին: Լինելով նրբագեղ ու մինիմալիստական՝ այն միաժամանակ ուժի, հեղինակության և հուսալիության արտահայտում է։ Դրանք ըդնգծում է փոքրատառից մեծատառի անցման հնարքը:D-ն, որն այստեղ առանձին դրսևորվող սիմվոլ է, ծառայում է որպես պորտալ, որից ներս մարդը հայտնվում է շոփինգի ու հաճելի ժամանցի տրամադրող հարմարավետ իրականության մեջ:


Մյուս կողմից, ճիշտ այնպես, ինչպես Դալման միավորում է բոլոր սիրելի բրենդերը մեկ հարկի տակ, այդպես էլ D-աձև բռնակը կարծես հավաքում է այդ սիրելի բրենդներից կատարած գնումները պայուսակի մեջ՝ ավելի ամրապնդելով ապրանքանիշերիու Դալմայի միջև եղած օրգանիկ կապը:


Բնականաբար մենք շարունակելու ենք մնալ բոլորի ամենասիրելի (վստահորեն, հիմա շատ ավելի) Դալմա Գարդեն մոլը, այժմ արդեն նոր լոգոյով, նոր վիզուալ կոնցեպտով, նոր առաքելությամբ, նոր ծառայություններով, բայց մեր նույն արժեքներով ու մոտեցմամբ մեր յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Որպես Հայաստանի առաջին մոլ՝ Դալմա Գարդեն մոլում մենք միտված ենք կատարելագործել ստեղծված դինամիկ, լայնապարփակ և կայուն միջավայրը, որը հարստացնում է մեր հաճախորդների դրական էմոցիաները, զարգացնում Դալմա համայնքը և սահմանում գերազանցության նոր չափանիշ մոլային բիզնես մշակույթում:

Մեզ համար առաջնային են Հաճախորդակենտրոն սպասարկումը, Դալմա համայնքի ներգրավվածությունն և զարգացումը, ատասխանատվությունն ու կայունությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ