16.12.2025

DALMA GIFT BOX. Մենք հավաքել ենք, դու նվիրի՛ր

Նոր տարին Դալմայում այլևս դժվար է պատկերացնել առանց Dalma Gift Box-երի։ Նախորդ տարի սահմանափակ՝ ընդամենը 100 հատ տպաքանակով Gift Box-երը սպառվեցին անսպասելի արագությամբ, և այս տարի մենք որոշեցինք կրկնապատկել քանակը՝ թողարկելով արդեն 200 Dalma Gift Box։

Դալմայի նվեր բոքսը ստեղծված է մեկ պարզ գաղափարի շուրջ՝ ազատել ձեզ նվեր փնտրելու հոգսից և միաժամանակ ապահովել իսկապես տոնական ու հիշվող նվեր։ Այն պատրաստի լուծում է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նվիրել մտածված, բազմազան և ջերմ զգացողություններ փոխանցող անակնկալ։

Ի՞նչ է ներառված Dalma Gift Box-ում

  • Մարմնի խնամքի պարագաներ L’Occitane-ից կամ The Body Shop-ից (լոգանքի գել կամ լոսյոն + ձեռքի կրեմ)
  • Tashir Arena-ի Eternia շոու ծրագրի 10,000 դրամ արժողությամբ 2 հրավիրատոմս
  • Cinema Star կինոթատրոնի հրավիրատոմս՝ 2 անձի համար
  • Dalma Kid Zone-ի անվճար մուտքի 3 անգամյա վաուչեր
  • Տոնածառի խաղալիք՝ Muy Mucho-ից կամ Jysk-ից
  • Շոկոլադներ՝ Gourmet Dourme-ից
  • Ամանորյա թեյ՝ Kantata-ից
  • Ամանորյա չրեր՝ Aregi-ից
  • Թեմատիկ ամանորյա սթիքերներ
  • և այս ամենը՝ համեմված Դալմայի ամանորյա բույրով:

Եթե այս նույն Gift Box-ը հավաքեիք ինքներդ, կվճարեիք 55,000-60,000 դրամ և կծախսեիք 3-4 ժամ, իսկ գնելով Dalma Wrapping Bar by Hoosher-ից, կվճարեք ընդամենը 19,900 դրամ և կծախսեք մոտ 2 րոպե։

Որտե՞ղ կարող եք ձեռք բերել Dalma Gift Box-երը
Dalma Gift Box-երը հասանելի են Dalma Wrapping Bar by Hoosher կետերից՝ Zara և L’Occitane խանութների դիմաց և Cinema Star-ի հարևանությամբ:

Դուք պարզապես ընտրում եք գեղեցիկ փաթեթավորված նվեր-տուփը, իսկ մնացածի մասին մենք արդեն մտածել ենք․ մնում է միայն պատկերացնել, թե ինչպես է ձեր սիրելի մարդը տոնական սենյակում հերթով բացում փոքր ու մեծ անակնկալները և վերջում հասնում իր հիմնական նվերին։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ