18.12.2025

ԱՄԱՆՈՐԸ ԴԱԼՄԱՅՈՒՄ. ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպես կասեր YELLOW HEART-ը իր երգերից մեկում՝ «Ուրիշ է լինելու, լիքը ժպիտ է լինելու…»

Դեկտեմբերի 20-ին Դալմա Գարդեն մոլում տեղի կունենա ամանորյա մեծ միջոցառում՝ նախատեսված մոլի բոլոր այցելուների համար՝ տարին միասին ավարտելու տոնական և ջերմ մթնոլորտում։

Երեկոն կմեկնարկի ժամը 17:15-ին՝ YEREVAN DRUMS խմբի հանդիսավոր մուտքով։ Թմբուկների հնչյունները կհայտարարեն միջոցառման սկիզբը և կստեղծեն տոնական տրամադրություն։

Ժամը 17:30-ին տոնական աղմուկը կփոխարինվի հեքիաթով։ Դալմայի հյուրերի համար հեքիաթ կկարդա Արփի Մաղաքյանը՝ հանդիսատեսին տեղափոխելով հեքիաթային միջավայր։

Իսկ երեկոյի ամենասպասված հատվածը կսկսվի ժամը 18:05-ին։ Բեմում կհայտնվի YELLOW HEART-ն իր ամանորյա երգերով։ Կենդանի երաժշտությունը կլցնի տարածքը տոնական էներգիայով և երեկոն կավարտի բարձր տրամադրությամբ։

Միջոցառման մուտքն ազատ է։
Դալմա Գարդեն մոլը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու և միասին վայելելու ամանորյա երեկոն, որտեղ «երազանքները մեր հերթով կկատարվի»։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ