Դալմա Գարդեն մոլը շարունակում է իր այցելուների մասին հոգալ՝ առաջարկելով նոր, մատչելի և հարմար լուծում։ Այժմ դեպի Դալմա կարելի է հասնել ընդամենը 300 դրամով՝ օգտագործելով ggShuttle ծառայությունը։
Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել գնումներն ու ժամանցը բոլորի համար․ անկախ նրանից՝ գալիս ես ընտանիքով, ընկերներով թե միայնակ, Դալմա հասնելն այլևս խնդիր չէ։
Դալման, համագործակցելով ggShuttle-ի հետ, առաջարկում է լուծում, որը․
- Մատչելի է բոլորի համար․ տրանսպորտի գինը՝ ընդամենը 300 դրամ։
- Հասանելի է տարբեր համայնքներից․ Էրեբունի, Փոքր Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Զեյթուն, Նոր Նորք։
Ինչպես օգտվել ggShuttle-ից
Պարզապես gg հավելվածում ընտրիր ggShuttle, նշիր քեզ մոտ գտնվող կանգառը՝ Էրեբունիում, Փոքր Կենտրոնում, Արաբկիրում, Դավթաշենում, Զեյթունում կամ Նոր Նորքում և ուղևորվիր Դալմա՝ վայելելու շոփինգն առանց շտապելու։