Դալմա Գարդեն Մոլի անցուդարձին, նոր խանութների, զեղչերի և այլնի մասին նորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մասնակցի՛ր Դալմայի խաղարկությանը և շահիր՝
Ինչպես մասնակցել խաղարկությանը․
Մեծ խաղարկությունը կամփոփենք հունվարի 16-ին ուղիղ հեռարձակմամբ։
Կարևոր. Խաղարկության մասնակցության դեպքում տվյալ կտրոններով գնված ապրանքը վերադարձի ենթակա չէ։
*Կտրոնների սպառվելուն պես խաղարկությունը դադարեցվելու է։
Սպասվող զեղչերն ու անակնակալները շատ են, սակայն շտապելու կարիք չկա․ Black Friday-ին Դալմա Գարդեն մոլը կաշխատի սովորական ռեժիմից ավելի երկար, որպեսզի դուք վայելեք ձեր գնումները։
Նոյեմբերի 24, 25, 26 • 10:00-23։00
Սև Ուրբաթի շրջանակներում սպասվում են բազմաթիվ զեղչեր, շահավետ առաջարկներ ձեր սիրելի բրենդերից և իհարկե՝ անակնկալներ։ Իսկ հիմա առաջարկում ենք ծանոթանալ խանութ-սրահների զեղչերին ու առաջարկներին․
Mamas & Papas-ը նորաթուխ ծնողներին և իրենց ընտանիքներին օժանդակող ծառայություններ մատուցելու, ավելի քան 40 տարվա փորձով բրենդ է:
Այստեղ կգտնեք մանկասայլակներից մինչև ավտոմեքենայի նստատեղեր, մահճակալներից մինչև մանկական հագուստ, ինչպես նաև մանկական կահույքի մեծ տեսականի: Mamas & Papas-ը բավարարում է երիտասարդ ծնողների և երեխաների կարիքները, տրամադրելով խորհրդատվություն բոլոր հարցերով` կերակրումից մինչև առաջին անհրաժեշըության ապրանքների ընտրություն: Այս ամենի ապացույցը բազմաթիվ մրցանակներն են և հազարավոր երջանիկ ծնողների կարծիքները:
Բացումը՝ հունիսի 1-ին, Դալմայի 2-րդ հարկում։
Հանրահայտ դանիական Ecco բրենդը շուտով՝ Դալմայում։ Բացումը կլինի մայիսի 20-ին ժամը 19։00-ին։
ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին:
Արդեն 60 տարի ECCO-ն համաշխարհային կոշիկի արտադրողների թոփ 3-ի մեջ է մտնում:
Ավելին` բրենդը ոչ միայն առաջատար է կոշիկի արտադրության, այլ նաև կաշվի արտադրության ոլորտում:
Բրենդն արտադրում է առօրյա, դասական և սպորտային կոշիկներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: ECCO-ի յուրաքանչյուր կոշիկի հիմքում ընկած են նորարարական տեխնոլոգինաերը, հարմարավետությունը և նորաձև դիզայնը:
Ներկայացնենք բրենդի տեխնոլոգիաներից մի քանիսը.
Կոշիկներից յուրաքանչյուրում առաջնայինը հարմարավետությունն ու նորաձև դիզայնն է: Իսկ բրենդի արտոնագրված համակարգերի շնորհիվ՝ բոլոր մոդելները տարբերվում են իրենց յուրահատկություններով և առավելություններով:
Scarpe Multibrand-ը հանդիսանում է հանրահայտ Carpisa, Geox, ECCO, Clarks, Pepe Jeans, Vagabond, Frau, Greyder, Imac, XTI, Rieker, Tata Italy բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Նման հայտնի բրենդների ներկայացումը մեկ խանութ-սրահում թույլ է տալիս, որպեսզի սպառողն ունենա ընտրության լայն հնարավորություն և կատարի իր ճաշակին ու նախասիրություններին համապատասխան գնումներ։
Scarpe Multibrand-ը թույլ է տալիս ստեղծել ուրույն ոճ՝ համադրելով աշխարհի տարբեր ու լավագույն ապրանքանիշերը։
The United Colors Of Benetton-ի սիրահաների համար ևս մեկ ուրախալի լուր․ շուտով Դալայում կգործի նաև Benetton Kids-ը։
Benetton-ը միջազգային բրենդ է, որը 1965 թվականից միավորում է գույներն ու իտալական ոճի էներգիան։ United Colors of Benetton-ը հարգում է ավանդույթը և միևնույն ժամանակ զգում է քաղաքային ոճի վերջին միտումները՝ սեզոնից սեզոն ստեղծելով նորաձև պատկերներ: Այն իր մեջ միավորում է հարմարավետությունը և նրբագեղությունը: Բրենդի ոճը ամբողջությամբ ներկայացնում է հագնվելու իտալական մոտեցումը՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին և բարձր որակին:
Սոցիալական ներդրումը ապրանքանիշի գաղափարախոսության հիմնական կետն է, դրա գործունեությունն ուղեկցվում է՝ կարևորելով շրջակա միջավայրը և մարդկանց նկատմամբ հարգանքը:
Աքսեսուարների և պայուսակների խանութների շարքեին այժմ ավելացել է ևս մեկը՝ Bolsero-ն։ Հայաստանում այս բրենդը արդեն հասցրել դառնալ շատերի սիրելին իր գունեղ և բազմազան հավաքածուներով։
Բոլսեռոն գեղեցիկի ու ընդգծված ոճի մեկտեղումն է, ուղղորդված ստեղծելու և հաճախորդին մատուցելու բացառապես նորաոճ, ակտուալ գաղափարներ։
Ապրանքանիշը ներկայացնում է պայուսակների ու աքսեսուարների հավաքածու, որի հիմքում ստեղծագործական միտքը, որակն ու հարմարավետությունն է՝ հիմնված հաճախորդների պահանջի վրա:
Bolsero-ի սրահը կգտնեք Դալմայի 2-րդ հարկում՝ Dalma Gold Gallery-ի հարվենությամբ։
Ուղևորություն դեպի Շրի Լանկա, հանգստյան փաթեթներ, ուղղաթիռով թռիչքներ և հարյուրավոր անակնկալներ Դալմայի խանութ-սրահներից։
Խաղարկությանը մասնակցելու պայմանները․
- Մինչև մայիսի 5-ը կատարել գնումներ Դալմայի խանութներից (բացի Yerevan City սուպերմարկետից և Natali Pharm դեղատնից)։
- Հավաքել 30․000 դրամ և ավել ՀԴՄ կտրոններ (1 կտրոնի նվազագույն գումարը՝ 5000 դրամ)։
- Կտրոններով մոտենալ Դալմայի ինֆոկետ։
- Գրանցվել և քաշել կտրոն։
- Տեղում շահել նվերներ կամ ուղեգիր դեպի մեծ խաղարկություն։
- Շահող կտրոն քաշելու դեպքում մոտենալ համապատասխան խանութ, սննդի կետ կամ փաթեթավորման կետ։
Մեծ խաղարկությունը կամփոփենք մայիսի 8-ին օնլայն տարբերակով։
Խաղարկության մասնակցության դեպքում տվյալ կտրոններով գնված ապրանքը վերադարձի ենթակա չէ։
*Կտրոնների սպառվելուն պես խաղարկությունը դադարեցվելու է։
Maryco մուլտիբրենդային խանութ-կղզյակը ներկայացված է Դալմայում։
Վայր, որտեղ յուրաքանչյուր աղջիկ կկարողանա լիցքավորվել խանութին հատուկ տրամադրությամբ, ինչպես նաև՝ փորձել ամենաթրենդային զարդերը։
MARYCO բրենդը ստեղծվել է 2020 թվականի փետրվարին և դարձել է հարթակ յուրահատուկ զարդերի սիրահարների համար։
Խանութ սրահում ներկայացվող ապրանքանիշները՝ Mayol, Luv AJ, Timeless Pearly, Mishky, Eshvi, Saf Safu, Arïane, Sandralexandra, Mathe.
Դալմա Գարդեն Մոլում իր դռները բացեց հայտնի Gant ապրանքանիշի խանութ-սրահը։
Gant-ը ամերիկյան և շվեդական հագուստի բրենդ է, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Այն ներկայացված է 70 երկրներում և հասանելի է ողջ աշխարհում թվով 4000-ից ավել խանութ-սրահներում: Մինչև 1960-ականներ GANT-ը մասնագիտացված էր միայն վերնաշապիկների արտադրության մեջ, սակայն հաջողության հետ մեկտեղ առաջ եկավ տեսականին մեծացնելու գաղափարը, և 1971թ բրենդը սկսեց արտադրել իր առաջին ամերիկյան սպորտային հագուստի հավաքածուն, որն իր մեջ ներառում էր նաև փողկապներ, տաբատներ և ռեգբի շապիկներ:
Այժմ բրենդը հայտնի է ողջ աշխարհում որպես գերազանց որակի ներկայացուցիչ և չի դադարում զարգանալ ու մնալ հավատարիմ Էլիոթ Գանտի երբեմնի ասված խոսքերին․ «Եկե՛կ չփորձենք լինել ամեն ինչ բոլորի համար, մենք անհատականություններ ենք: Երբ մտածում ես ինքդ քո մասին, դու կարող ես տարբերվել քո ճաշակով»։
Հանրահայտ իտալական Original Marines ապրանքանիշը 1983թ-ից ի վեր առաջարկում է ամենօրյա և սպորտային հագուստի լայն ընտրանի նորածինների, դպրոցական երեխաների և դեռահասների համար։
Ապրանքանիշն արդեն իր դռները բացել է Դալմա Գարդեն Մոլում։
Tamaris ապրանքանիշը Դալմա Գարդեն Մոլում է։
Tamaris գերմանական ապրանքանիշը ներկայացնում է հարմարավետ ու նորաձեւ կանացի կոշիկներ ու պայուսակներ։ Tamaris-ի մոդելները իմաստավորված են, հարմարավետ ու հասանելի։
Tamaris-ը բաղկացած է 3 ուղղությունից՝ Tamaris Fashletics, Tamaris Heart & Sole եւ Tamaris PureRelax:
Tamaris Fashletics-ը կանացի սպորտային կոշիկների կապսուլային հավաքածու է, որը իր մեջ համատեղել է էլեգանտությունն ու հարմարավետությունը։ Այն աչքի է ընկնում յուրահատուկ համադրություններով ու գերթեթեւ տակացուներով։
Tamaris Heart & Sole-ը հարմարավետության ու կանացիության միաձուլումն է բարձրակրունկ կոշիկներում։ Առանցքային առանձնահատկությունը օրթոպեդ ներդիրն է։
Tamaris PureRelax-ը համատեղում է նորաձեւ դիզայնը եւ RELAX FIT համակարգի որակի բարձր ստանդարտները։ Այս շարքի մոդելները հարմար են ցանկանած տեսակի ոտնաթաթին։
Tamaris ապրանքանիշը գնորդներին գոհացնելու համար մշտապես կատարելագործում է կոշիկի պատրաստման նորարարական տեխնոլոգիաները։ Կրելու ընթացքում կայունությունն ու հարմարավետությունը, ինչպես նաեւ արտադրման բարձր որակը հիմնական առաջնահերթություններն են։ Կոշիկի արտադրման մեջ օգտագործվում են մի շարք արտոնագրված
տեխնոլոգիաներ, ինչպիսին են ANTIshokk-ն եւ TOUCHi-ը։
UNITED COLORS OF BENNETON միջազգային բրենդը, որը 1965 թվականից միավորում է գույներն ու իտալական ոճի էներգիան, իր խանութ-սրահի դռներն է բացել Դալմա Գարդեն Մոլում։
United Colors of Benetton-ը հարգում է ավանդույթը և միևնույն ժամանակ զգում է քաղաքային ոճի վերջին միտումները՝ սեզոնից սեզոն ստեղծելով նորաձև պատկերներ: Այն իր մեջ միավորում է հարմարավետությունը և նրբագեղությունը: Բրենդի ոճը ամբողջությամբ ներկայացնում է հագնվելու իտալական մոտեցումը՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին և բարձր որակին:
Սոցիալական ներդրումը ապրանքանիշի գաղափարախոսության հիմնական կետն է, դրա գործունեությունն ուղեկցվում է՝ կարևորելով շրջակա միջավայրը և մարդկանց նկատմամբ հարգանքը:
Jules տղամարդկանց հագուստ և աքսեսուարներ ներկայացնող ապրանքանիշը բացել է իր խանութ-սրահը Դալմայում։
1994թ սկսած Jules-ը ներկայացնում է որկյալ և հասանելի հագուստ տղամարդկանց համար: Վերջին 20 տարիների ընթացքում Jules-ը որպես իր հաճախորդ տեսնում է ոճային և հստակ ճաշակ ունեցող տղամարդուն և տալիս է լայն ընտրության հնարավորություն` առաջարկելով պարզ առօրյա հագուստից մինչև դասականը:
Դալմայի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն գնումներ կատարել սիրված ու ճանաչված muy mucho ապրանքանիշից։
Ամեն ինչ սկսվեց 1997թ.-ին Բարսելոնայում գտնվող Կալե Կազանովայում առաջին խանութ-սրահի բացումից: Այդ ժամանակ ընկերությունը զուտ ընտանեկան բիզնես էր, որը մասնագիտանում էր տան ձևավորման և տան պարագաների ոլորտում:
Այսօր muy mucho ապրանքանիշը տնային ոճ և ճաշակ է թելադրում շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
Jacadi մանկական հագուստի ու աքսեսուարների ֆրանսիական բրենդն արդեն Դալմայում է։
1976-ից ի վեր Jacadi Paris-ը ամբողջ աշխարհում տարածում է ֆրանսիական մանկական նորաձևության ժառանգությունը:
Ժամանակակից հեղինակավոր բրենդն առաջարկում է հավաքածուներ 0-ից մինչեւ 12 տարեկան երեխաների համար՝ հագուստ, մանկական խնամքի պարագաներ եւ կոշիկներ։
Jacadi Paris-ն ունի 270 խանութ աշխարհի 39 երկրներում, այդ թվում՝ 150 միջազգային եւ 6 էլեկտրոնային առեւտրի կայքեր (Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա եւ Միացյալ Թագավորություն):
Իսպանական հայտնի ապրանքանիշի խանութ-սրահը վերաբացվել է Դալմա Գարդեն մոլի առաջին հարկում։
Women’secret-ն առաջարկում է ներքնազգեստների, գիշերանոցների և լողազգեստների մեծ ընտրանի՝ նախատեսված կանանց և աղջիկների համար, ովքեր ցանկանում են լինել նրբագեղ, հմայիչ ու գեղեցիկ ամեն օր:
Դալմա Գարդեն մոլի առաջին հարկում վերաբացվել է Damat խանութ-սրահը։ Մեր հաճախորդները հնարավորություն ունեն գնումներ կատարել թարմացված և կոնցեպտուալ նոր մոտեցումներով խանութից։
Damat | Tween | D'S աշխարհահռչակ բրենդն իր գործունեությունն է սկսել 1986 թվականից։ Տղամարդկանց հագուստի ոլորտում թրենդներ թելադրող ընկերության փիլիսոփայությունը նորաձևության և հարմարավետության ստեղծումն է: Բրենդը նորաձևության աշխարհի գլխավոր դերակատարներից մեկն է։ Հարմարավետության և յուրօրինակության գերազանց համադրության շնորհիվ էլ բրենդին հաջողվել է սիրվել բոլոր տղամարդկանց կողմից:
The Body Shop-ը կոսմետիկայի բրիտանական բարձրորակ բրենդ է, որը ներկայացնում է մազերի, մարմնի, դեմքի խնամքի միջոցներ, դիմահարդարման պարագաներ և օծանելիք։ The Body Shop-ի յուրաքանչյուր ապրանք պատրաստված է բնական բաղադրիչներից և երբեք չի թեստավորվել կենդանիների վրա։
The Body Shop-ը բացի բրենդ լինելուց բրենդ-ակտիվիստ է, այսինքն անում է ամեն ինչ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ավելի գեղեցիկ և բարի։ Այդ իսկ պատճառով էլ միշտ բարձրաձայնում է անհավասարությունների մասին, պայքարում դրանց դեմ, հոգ տանում շրջակա միջավայրի մասին և օգնում շրջապատող մարդկանց։
The Body Shop խանութ-սրահը գտնվում է Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկում։ Համեցե՛ք գնումների։
MP Wood ապրանքանիշը ներկայացնում է իր խանութ-սրահը Դալմայի երկրորդ հարկում։
«MP Wood» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից, սակայն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է վայելել վստահություն և հիմնել բարի համբավ։ Անընդմեջ թարմացվող փայտե ապրանքատեսակներ, հմուտ աշխատակիցների բարձր որակավորում, սպառողի պատվերների ճշգրիտ և մանրակրկիտ կատարում, կրեատիվ մոտեցումներ յուրաքանչյուր դետալին. ահա այս սկզբունքով դրվեց «MP Wood» ընկերության հիմքը, որն էլ դարձավ հաջողության գրավականը։ Ընկերությունն իրականացնում է բազմաժանր ու բացառիկ փայտե, և ոչ միայն փայտե ապրանքատեսակների պատվերների իրականացում: Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում և հատուկ փորձ, որը սպառողին հնարավորություն է տալիս ներկայանալ նոր ու անկրկնելի իմիջով: