Ամանորյա օրերին Դալմա այցելելը շատերի համար արդեն ձևավորված սովորություն է։ Խանութների լայն ընտրությունը, տոնական միջավայրը և ժամանակի խնայողությունը այստեղ համընկնում են մի կարևոր առավելության՝ կայանելու հարմար պայմանների հետ։
Դալմայում գործում են երկու կայանատեղիներ՝ ավելի քան 1500 մեքենայի կայանման հնարավորությամբ։
DALMA PARKING 2 — ԱՄԵՆԱՄԵԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆ
Դալմայի հետնամասում գտնվող 22,000+ ք.մ մակերեսով DALMA PARKING 2-ը նախատեսված է ավելի քան 700 մեքենայի համար և գործում է ամբողջությամբ անվճար։ Հարմար տարբերակ է երկարատև այցելությունների և տոնական օրերի ակտիվ ժամերի համար։
DALMA PARKING 1
Դիմացի կայանատեղին՝ DALMA PARKING 1-ը, շարունակում է գործել մշտական տարիֆով․
20 րոպե՝ անվճար
1 ժամ — 300 դրամ, դրսի տերմինալներով վճարման դեպքում
1 ժամ — 200 դրամ, ներսի տերմինալներով վճարման դեպքում
Կայանատեղին՝ մեկ հպումով
Դալմայի հավելվածի «Կայանատեղի» բաժնում կարող եք նախօրոք տեսնել DALMA PARKING 1-ի ազատ տեղերը և պլանավորել Ձեր այցը առանց ավելորդ ժամանակ կորցնելու։
Դալմայում ամեն ինչ ստեղծված և պլանավորած է այնպես, որ այցը լինի հարմար, ապահով և հանգիստ՝ նույնիսկ ամենաակտիվ ամանորյա օրերին։




