Մասնակիցների մեծ հոսքի պատճառով Dalma հավելվածում առաջացած տեխնիկական խափանումների հետևանքով խաղարկության շատ մասնակիցներ չեն կարողացել ամբողջությամբ ավարտել մասնակցության գործընթացը։ Բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով խաղարկության մասնակցության վերջնաժամկետը երկարաձգվել է ևս 2 օրով։
Այսպիսով, խաղարկությանը կարող եք մասնակցել նախապես սահմանված ժամկետներում կատարած գնումների ՀԴՄ կտրոններով՝ մինչև այսօր՝ ժամը 23:00-ն ներառյալ։
Խաղարկության ամփոփումը՝ դեկտեմբերի 19-ին Խաղարկության ամփոփումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին, Դալմայում՝ տոնածառի հարևանությամբ։ Բոլոր մասնակիցներին հրավիրում ենք ներկա գտնվելու խաղարկության ընթացքին։
Նրանք, ովքեր հնարավորություն չունեն ֆիզիկապես ներկա լինելու, կարող են հետևել խաղարկությանը ուղիղ եթերով Dalma-ի Facebook և Instagram էջերում։
Կարևոր տեղեկություն մասնակիցների համար.
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ շահողի անունը երեք անգամ հնչեցվելու կամ զանգին չպատասխանելու դեպքում շահումը կհամարվի անվավեր։
- Խաղարկության օրը մասնակիցները պարտադիր պետք է ունենան մասնակցության կտրոնները, Dalma հավելվածը և անձը հաստատող փաստաթուղթ։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություն:




