19.01.2026

Խմիր սուրճ Coffee House-ից, շահիր Դալմայի նվեր քարտ

Սուրճը վաղուց արդեն միայն առօրյա սովորություն չէ․ այն դարձել է հանդիպումների, դադարների և քաղաքային կյանքի կարևոր մաս։ Այս օրերին Դալմա Գարդեն Մոլը և Coffee House-ը հանդես են գալիս համատեղ նախաձեռնությամբ, որի շրջանակում սուրճի յուրաքանչյուր բաժակ կարող է վերածվել հաճելի հնարավորության։

Դալմա այցելելիս, գնումների կամ աշխատանքային հանդիպումների միջև, կարելի է կանգ առնել Coffee House-ում, ընտրել նախընտրելի սուրճը և վայելել պահը։ Միևնույն ժամանակ այդ պահը կարող է շարունակություն ունենալ՝ Դալմայի նվեր քարտով գնումներ իրականացնելու ձևով։

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է խմել սուրճ Coffee House-ից և ստանալ հնարավորություն շահելու 200,000 դրամ արժողությամբ Դալմայի նվեր քարտ։

Մասնակցության պայմանները պարզ են ու հասանելի բոլորի համար։ Անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի քայլ մասնակցության գրանցման ու նույնականացման համար։

Մասնակիցը պետք է՝

  • հետևիր Dalma Garden Mall-ի Instagram էջին,
  • լուսանկարիր Coffee House-ի թեմատիկ սուրճի բաժակը,
  • հրապարակումը տեղադրիր իր Instagram էջում (post) և նշի Dalma Garden Mall-ի էջը,
  • ներբեռնիր Dalma հավելվածը,
  • անձնական հաղորդագրությամբ ուղարկիր իր User ID-ն, անունը, ազգանունը և Instagram էջի հղումը։


Պարտադիր պայման է, որ մասնակցի Instagram էջը լինի բաց (public), հակառակ դեպքում մասնակցությունը չի կարող համարվել վավեր։

Խաղարկության արդյունքում կընտրվեն 5 հաղթողներ, որոնցից յուրաքանչյուրը կստանա 200,000 դրամ արժողությամբ Դալմայի նվեր քարտ։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։

Խաղարկության ամփոփումը կկայանա հունվարի 31-ին։
Հաղթողների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Dalma հավելվածի միջոցով, ուստի խորհուրդ է տրվում հետևել հավելվածի ծանուցումներին։

այլ նյութեր

Օրացույց

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ