Դու նույնպես չե՞ս հասցրել ձեռք բերել Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմս, ուրեմն այս միջոցառումը հենց քեզ համար է։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, Դալման կազմակերպում է Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման մեծ՜ բացօթյա դիտում հսկա էկրանով (8.5x4.5 մ) Դալմա Պարկինգ 2-ում։
Իվենթի ընթացքում քեզ կսպասեն գարեջուր, արագ սնունդ և զովացուցիչ ըմպելիքներ՝ ստեղծելով անմոռանալի ֆուտբոլային մթնոլորտ։
Մուտքի արժեքը՝ ընդամենը 2,000 դրամ։
Տոմսերը կարող ես ձեռք բերել Telcell Wallet -ից կամ Telcell տերմինալներից և գալ Դալմա՝ միասին գոռալու․․․ Հայաստաաաաան։
Շտապի՛ր, քանի որ միջոցառման օրը մուտքի արժեքը կլինի 3,000 դրամ։
Միացիր ու զգա ֆուտբոլի իսկական էներգիան Դալմայում։