23.12.2024
DALMA GIFT BOX՝ մենք հավաքել ենք, դու նվիրի՛ր։
Նվեր պատրաստելը չափազանց պատասխանատու գործ է, Ամանորին՝ առավել ևս։
Dalma Gift Box-երի մեջ ներառել ենք մեր մոլի խանութ-սրահներից հավաքած տարբեր մեծ ու փոքր նվերներ։ Բոլոր տուփերը՝ անկախ տեսակից, պարունակում են մեկ հիմնական նվեր (օրինակ՝ մարմնի խնամք) ու տասը այլ նվերներ՝ ամանորյա թեյից ու տոնածառի խաղալիքից մինչև խանութների զեղչի քարտեր ու Cinema Star կինոթատրոնի տոմսեր։
Dalma Gift Box-երը կարող եք ձեռք բերել Dalma Wrapping Bar by Hoosher-ից (որոնցից հիմնականը գտնվում է Zara ու L’Occitane խանութների, իսկ մյուսը՝ Cinema Star-ի հարևանությամբ): Եթե այս նույն Gift Box-ը հավաքեիք ինքներդ, կվճարեիք 35,000 դրամ և կծախսեիք 3 ժամ, իսկ գնելով Dalma Wrapping Bar by Hoosher-ից, կվճարեք ընդամենը 15,000 դրամ և կխնայեք ժամանակ :