27.03.2025
Բալետի լավագույն ներկայացումների երեկո Դալմայում։
Կանանց միամսյակի կապակցությամբ, ապրիլի 5-ին, ժ. 19:00-ին, սիրով հրավիրում ենք բոլորին վայելելու հերթական մշակութային երեկոն Դալմա Գարդեն Մոլում։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Դալմայի այցելուների համար կներկայացնի բալետի սիրված ներկայացումների ամենահայտնի հատվածները՝ «Կարմեն», «Կարապի լիճ» և «Դիմակահանդես» ստեղծագործություններից։
Այս ձևաչափով բալետի ներկայացում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։Բաց մի՛ թող շոփինգի և բարձր արվեստի այս բացառիկ հանդիպումը մեկ վայրում։
Մուտքն ազատ է։