1
Kantata թեյի և սուրճի մասնագիտացված խանութ-սրահը, որը Հայաստանում գործում է շուրջ մեկ տասնամյակ, ներկայանում է որակական արժեքներով, նրբահամ բույրերով, աշխարհի տարբեր երկրների լավագույն պլանտացիաներից հավաքված և Բելգիայում մշակում անցած սուրճերի հատիկավոր և լուծվող տեսականիով:
Այցելուներն անտարբեր չեն անցնի նաև թեյերից և սուրճերից պատրաստված նվերների, հախճապակե, ճենապակե և կավե թեյնիկների ու բաժակների կողքով: