2
Reyma խանութների ցանցը գործում է 1997 թվականից: Այստեղ կարող եք գտնել բրենդային հագուստ, կոշիկ, խաղալիք և աքսեսուարներ: Reyma-ն ապահովում է փոքրիկների երջանիկ ու անվտանգ մանկությունն` առաջարկելով միայն էկոլոգիապես մաքուր ու անվնաս, սերտիֆիկացված խաղալիքներ, բարձրորակ և բազմաոճ հագուստ, զվարճալի խաղեր ու գիտափորձերի հավաքածուներ:
Ընկերությունը համագործակցում է մի շարք հանրաճանաչ բրենդների հետ՝ Hugo Boss, DKNY, Pablosky և այլն: Reyma-ն համարվում է մի շարք համաշխարհային առաջատար այնպիսի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են Lego-ն, Hasbro-ն, Paola Reina-ն, Stiga-ն և այլն։