2
Tamaris գերմանական բրենդը ներկայացնում է հարմարավետ ու նորաձեւ կանացի կոշիկներ ու պայուսակներ։ Tamaris-ի մոդելները իմաստավորված են, հարմարավետ ու հասանելի։
Tamaris-ը բաղկացած է 3 ուղղությունից՝ Tamaris Fashletics, Tamaris Heart & Sole եւ Tamaris PureRelax:
Tamaris Fashletics-ը կանացի սպորտային կոշիկների կապսուլային հավաքածու է, որը իր մեջ համատեղել է էլեգանտությունն ու հարմարավետությունը։ Այն աչքի է ընկնում յուրահատուկ համադրություններով ու գերթեթեւ տակացուներով։
Tamaris Heart & Sole-ը հարմարավետության ու կանացիության միաձուլումն է բարձրակրունկ կոշիկներում։ Առանցքային առանձնահատկությունը օրթոպեդ ներդիրն է։
Tamaris PureRelax-ը համատեղում է նորաձեւ դիզայնը եւ RELAX FIT համակարգի որակի բարձր ստանդարտները։ Այս շարքի մոդելները հարմար են ցանկանած տեսակի ոտնաթաթին։
Tamaris ապրանքանիշը գնորդներին գոհացնելու համար մշտապես կատարելագործում է կոշիկի պատրաստման նորարարական տեխնոլոգիաները։ Կրելու ընթացքում կայունությունն ու հարմարավետությունը, ինչպես նաեւ արտադրման բարձր որակը հիմնական առաջնահերթություններն են։ Կոշիկի արտադրման մեջ օգտագործվում են մի շարք արտոնագրված
տեխնոլոգիաներ, ինչպիսին են ANTIshokk-ն եւ TOUCHi-ը։