14.11.2024

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՇՐԻ ԼԱՆԿԱ

Dalma Magazine-ն «Արմանե» տուրիստական ընկերությունը պատմում են, թե այս ամիսներին ինչո՞ւ արժե մեկնել հատկապես Շրի Լանկա:


Հոկտեմբերից սկսած էկզոտիկ Շրի Լանկայի հայտնի հանգստավայրերում շատ շոգ եղանակը թուլանում է, և զբոսաշրջիկները սկսում են կամաց-կամաց վերադառնալ Բենտոտա, Հիկադուվա, Բերուելա, Ունավատունա և Նեգոմբո: Ծովը հանդարտվում է, ջուրն ընդունում է հաճելիագույն +27° C ջերմաստիճանը, իսկ եղանակը բարենպաստ է դառնում բազմապիսի էքսկուրսիաների համար: Իսկ տեսնելու բաներ այստեղ շատ կան։ Ի վերջո, բնավ պատահական չէ, որ Շրի Լանկան հաճախ անվանում են «Հնդկական օվկիանոսի մարգարիտ»։ Բնությունն այստեղ ապշեցուցիչ գեղեցիկ է՝ ոսկե լողափերից ու փարթամ անձրևային անտառներից մինչև գեղատեսիլ լեռնաշղթաներ:


Շրի Լանկայի մյուս այցեքարտը հարուստ մշակույթն ու անկրկնելի համեղ խոհանոցն են՝ շատ մատչելի գներով։ Մշակույթը ձևավորվել է բուդդիզմի, հինդուիզմի և գաղութատիրական ուժերի դարավոր ազդեցություններով՝ այստեղ տարբեր ժամանակներում իրենց հետքն են թողել պորտուգալացիները, հոլանդացիներն ու բրիտանացիները:

 ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ 10 ԱՆՊԱՅՄԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ

ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ 10 ԱՆՊԱՅՄԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ

1.Սիգիրիա
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող այս հնագույն ժայռային ամրոցի գագաթից բացում է հիասքանչ համայնապատկերային տեսարաններ:



2. Քանդի
Հայտնի է որպես Շրի Լանկայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է գտնվում Ատամի մասունքի հռչակավոր տաճարը, որը բուդդիստական սրբավայր է:



3. Նուվարա Էլիյա
Այս հմայիչ բլուր-կայանը հաճախ անվանու են «Փոքր Անգլիա», քանի որ շրջապատված է թեյի փարթամ պլանտացիաներով:



4.Դալմբուլա
150-ից ավել բուդդայական արձաններով և գունավոր որմնանկարներով, սա Շրի Լանկայի ամենակարեւոր կրոնական վայրերից մեկն է:



5. Պոլոննարուվա
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեկ այլ օբյեկտ է՝ լավ պահպանված ավերակներով, տպավորիչ տաճարներով, քանդակներով և հնագույն ջրամբարներով:



6. Գալլե
Պատմական քաղաք-ամրոց, որը հոլանդական գաղութատիրական ճարտապարետության գլուխգործոցն է:



7. Յալա ազգային պարկ
Ասիայի լավագույն վայրերից մեկը վայրի բնության սիրահարների համար՝ Յալան հայտնի է իր հովազներով, փղերով և թռչունների բազմազանությամբ:



8. Միրիսա
Այս ափամերձ քաղաքը հայտնի է իր գեղեցիկ լողափերով և հիանալի վայր է կետերի և դելֆինների դիտման համար:



9. Էլլա
Փոքր քաղաք լեռներում, որը հայտնի է իր ապշեցուցիչ տեսարաններով, արշավային արահետներով և շշմեցուցիչ գեղեցիկ Ինը կամարների կամրջով:



10. Անուրադհապուրա
Շրի Լանկայի առաջին մայրաքաղաքի հնագույն ավերակներում դեռ կարելի է տեսնել հսկայական ավանդական գմբեթաձև կառույցներ՝ ստուպաներ, ինչպես նաև պատմական ու կրոնական նշանակություն ունեցող սուրբ ծառեր:



Բայց ճամփորդությունն անմոռանալի դարձնելու համար ամենակարևորն այն ձեզ համար ամենահարմար ձևով նախագծել ու կազմակերպելն է։ Այս հարցում խորհուրդ ենք տալիս դիմել «Արմանեի» մասնագետներին, ովքեր 22 տարուց ավել զբոսաշրջության ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից են: Այս տարիների ընթացքում Արմանեի ամենամեծ ձեռքբերումը իր հավատարիմ հաճախորդների բանակն է, որոնք էլ հանդիսանում են այն հիմքն ու ոգեշնչումն ավելին ստեղծելու և ծառայությունների ու սպասարկման որակական մակարդակը բարձր սանդղակում պահելու համար:

imageimage

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ