Dalma Magazine-ը պատմում է, թե ինչ միջոցներով ու ինչ եղանակով պետք է հետևել սեփական մաշկի խնամքին։
Գաղտնիք չէ, որ նորաձևությունը ցիկլային է։ Գեղեցկության և նորաձևության ոլորտում ժամանակ առ ժամանակ վերադարձ է լինում հին ժամանակներին։ Անգամ մարմնի և դեմքի գեղեցկության չափանիշները կայուն չեն։ Այս ոլորտում բացառություն է դարձել միայն մաշկի խնամքն և կոսմետոլոգիան, որն անընդմեջ առաջ է գնում և ուղիղ ազդեցություն ունի բժշկության զարգացումից։ Իսկ ինֆորմացիայի հասանելիությունն օգնում է մեզ շատ բան բացահայտել մեր մաշկի մասին։ Այնպես որ, 18-րդ դարի նորաձևության ոճով բլուզ` այո, իսկ 18-րդ դարի սնդիկով քսուքն արդեն քրեական հոդված է։
21-րդ դարում այս ոլորտն ավելի արագ է զարգանում։ Ընդամենը 10 տարի առաջ մենք օգտագործում էին մեկ-երկու քսուք ամբողջ տարվա համար, իսկ հիմա քսուքների ընտրության հնարավորությունն անհամեմատ մեծացել է։ Բնականաբար, առկա է նաև մարքեթինգի գործոնը, սակայն անհնար է չնկատել սեզոնային փոփոխության ազդեցությունը մաշկի վրա։ Մեկ քսուքն այլևս շատ քիչ է մաշկի խնամքի համար: Այն, ինչ իդեալական խնամք էր ամռան համար, հանկարծ ու չի համապատասխանում հաջորդ սեզոնի համար։ Աշնանային եղանակի հետ մեկտեղ փոխվում է մեր կյանքի ռիթմը, տրամադրությունը, և այս ամենն անխուսափելիորեն անդրադառնում է մեր մաշկի վրա: Հայաստանյան աշունը, որքան գեղեցիկ և շռայլ է բնության հանդեպ, այնքան անողոք է մեր մաշկի նկատմամբ. տաք և մեղմ սեպտեմբերից հետո կարող ենք կտրուկ անցում կատարել չոր, սառը հոկտեմբեր, և որպեսզի մեկ օր սարսափած չնկատենք հայելու մեջ մեր վնասված մաշկն ու սկսենք անօգուտ խնամքի միջոցներ հավաքելը, ապա պետք է նախապես ուսումնասիրել ոլորտը արդյունավետ քսուքներ գնելու համար:






