Նորաևության մեջ ԱԲ-ն սկսվեց նկատվել, երբ տարբեր fast fashion կազմակերպություններ սկսեցին օգտագործել այն՝ օնլայն աշխատանքը հեշտացնելու նպատակով։ Zara-ն, H&M-ը և մյուսները արհեստական բանականության հետ աշխատանքի արդյուքնում կարողացան բարելավել հաճախորդների օնլայն առևտուրը, առաքումները և այլն։
Բայց շատ ավելի խնդրահարույց ու ոչ միանշանակ է ԱԲ կիրառումը ստեղծագործ աշխատանքի մեջ։ Ոմանք հիացմունքով նշում են, որ ոորաձևության դիզայնի մեջ արհեստական բանականությունը հեշտացնում է ընթացքը ու չի սահմանափակվում մարդու երևակայությամբ, մինչդեռ մյուսներն առարկում են, թե այդպիսով քչացնում են իրական ստեղծագործ միտքն ու անհատականությունը, աշխատանքը զրկվում է հեղիանակային յուրահատկությունից։ Եթե լավագույն ստեղծագործողների հմտությունների հիմքում ընկած է մտքի, դատողականության և էմոցիայի միաձուլումը, ապա արհեստական բանականությունն ամբողջապես աշխատում է զուտ տվյալների ու տեխնոլոգիայի շնորհիվ։
Բայց հենց դրանում էլ ԱԲ-ի ուժեղ կողմն է․ հաշվարկելով և հիմվելով ունեցած տեղեկատվության վրա՝ պահանջարկի կանխատեսման ալգորիթմները վերլուծելում են շուկայի թրենդները, հաշվի առնում հաճախորդների նախասիրությունները և այդպես որոշում հագուստի անհրաժեշտ քանակը՝ նվազագույնի հասցնելով գերարտադրությունը:
Նորաձևության անընդհատ զարգացող աշխարհում բարդ և ծանր խնդիր է նաև թրենդների կանխատեսումը: Սոցիալական մեդիայի, runaway շոուների, փողոցային ոճի և պատմական նորաձևության արխիվների վիթխարի քանակությամբ տվյալներ մշակելով՝ ԱԲ ալգորիթմները կարող են բացահայտել սպասվող թրենդները շատ ավելի վաղ, քան դրանք տեսանելի կլինեն մարդկանց:
Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը նույնպես դիտարկում է ԱԲ-ն որպես ոլոտրի համար շատ հարմար գործիք։ «Երևանի նորաձևության շաբաթվա կազմակերպման նաժաման բախվեցինք մի խնդրի՝ պաստառները։ Քանի որ ներառված էր 25-ից ավել դիզայներ և մենք չէինք կարող ընտրություն կատարել, թե ում հագուստով մոդելը կնկարվի պաստառի համար, մենք որոշեցինք այդ բարդ առաջադրանքը դնել АI-ի ուսերին։ Հրահանգն այսպիսին էր․ ստանալ հայկական դրոշի գույներից ոգեշնչված նորաձևության շաբաթվա համար պաստառներ։ Բացի դրանից, մի քանի անգամ պետք եկավ նամակագրության մեջ ճիշտ կառուցվածք ստանալու, հավաքածուների մասին լավ շարադրված տեքստ ստանալու գործում»։ Այսպիսով, մի կողմից սա փորձ էր ցույց տալու, որ Հայաստանում նույնպես հետ չեն մնում համաշխարհային թրենդներից և կարող են հմտորեն օգտվել ԱԲ-ից, մյուս կողմից էլ՝ իսկապես օգտակար էր։
Բայց բոլորովին այլ է հագուստի դիզայնի համար ԱԲ կիրառման հարցը։ Ըստ Վահանի, դրան չարժե նույնիսկ լուրջ վերաբերվել, քանի որ նույնիսկ առանց շատ խորանալու կարելի է առանձնացնել երկու կարևորագույն խնդիր հագուստը փորձելու հնարավորությունն ու հեղինակային իրավունքը։ «Դիզայները չի կարող ԱԲ արված սքեթչը ներկայացնել իբրև սեփական աշխատանք», - վստահ է Վահանը։
Բացի այդ, այդքան էլ պարզ չէ, թե ով է լինելու ԱԲ ստեղծած աշխատանքի իրավատերը․ «Եթե որևէ դիզայներ օգտագործի АI-ի կողմից ստեղծված դիզայն, ապա նույնը կարող է անել մյուսը և ոչ մի ձևով չի պաշտպանվի մեկի հեղինակային իրավունքը, քանի որ այն գեներացված է արհեստական բանականության կողմից և ըստ ՀՀ օրենսգրքի չի պատկանում որևէ մեկի»։ Թեև, ինչպես նշում է Նորաձևության և դիզայնի պալատի նախագահը, որոշ երկրներում փորձում են օրենքում փոփոխություններ մցնել արհեստական բանականության արած աշխատանքը հեղինակային իրավունքով պաշպանելու համար և գուցե ապագայում այս փորձը նաև Հայաստանում կիրառվի։
Զինվում ենք համբերությամբ ու սպասում։