30.10.2026

2026-ի թրենդներ. լավ մոռացված հինը

Տեքստը՝ Ռոզա Սարգսյան-Ֆենդերի

Նորաձևությունը սիրում է շրջադարձ կատարել և վերադարձնել տասնամյակներ առաջ արդեն իսկ նորաձև եղած հագուստներն ու աքսեսուարները: Արդարության համար նշենք, որ անցյալին վերադառնալու ձգտումը միայն նորաձևության մենաշնորհը չէ: Սա, ավելի շուտ մարդկության ընդհանուր մղում է: Այն արտահայտվում է նաև արվեստում, ճարտարապետության, իտերիերի և արվեստի այլ բնագավառներում: Եվ ահա, ներկայացնում ենք աշնանային թրենդների օրինակներ, որոնցից յուրաքանչյուրին մեր տատիկներն ու մայրիկները վստահաբար կարձագանքեն՝ «Մեր ժամանակ էլ էինք դա հագնում» , հղում կատարելով իրեն երիտասարդ տարիներ` 60-ականներին, 70-ականներին, 2000-ականներին:

Հուսարական բաճկոն

Հուսարական բաճկոն

Այս բաճկոնը տարբեր անուններ ունի: Եվրոպայում այն հաճախ Նապոլեոնի բաճկոն են անվանում: Եվ իսկապես այն առաջին անգամ հայտվել է ֆրանսիական և անգլիական բանակներում: Տասնամյակներ ի վեր, այս բաճկոնները մնացել են զինվորական հագուստի մաս, իսկ հետո անցել թատրոններ և բեմ, որպես պատմական հագուստ: Այտեղից էլ տեղափոխվել են փոփ մշակույթ: Մայքլ Ջեքսոնի շնորհիվ բեմական հագուստը նաև թափանցեց նորաձևության պոդիումներ: 2000-ականներին այս բաճկոնները «indie sleaze» ոճի անբաժանելի մաս են կազմել, և 2000-ականների ոճի (այսպես կոչված Y2K) վերադարձով պայմանավորված՝ Նապոլեոնի բաճկոններն այժմ թրենդների գագաթնակետին են:

Ցածր գոտկատեղով ջինսեր

Ցածր գոտկատեղով ջինսեր

Միլենիալների սերունդը, որ 2000-2010-ականներին ամենաանհավանական համադրությամբ էր կրում այս տաբատները, այսօր զարմանում է, որ նոր սերունդը ևս ուզում է կրել նման տաբատներ: Բայց չմոռանաք, որ վերադարձող թրենդները հաճախ վերաիմաստավորվում և փոփոխության են ենթարկվում: Այսպես, ցածր գոտկատեղով ջինսերը պարտադիր չի նաև նեղ լինեն: Այստեղ կարող են հանդիպել և ցածր գոտկատեղով և 90-ականների նորաձև լայն ջինսերի խառնուրդ, այնպես էլ ցածր գոտկատեղով և 70-ին՝ ծնկի հատվածում լայնացող տաբատներ:

Կապրի

Կապրի

Տաբատի այս տարբերակը ստեղծվել և տարածվել է 1948-ից: Նմանատիպ կարճ տաբատ էին հագնում 1950-ականների ամենահայտնի կանայք` Բրիջիդ Բորդոն, Օդրի Հեփբերնը, Մերելին Մոնրոն: Այնուհետև կապրիները մնացին ստվերում մի քանի տասնամյակ, մինչև կրկին վերադարձան 2000-ականների վերջին, իսկ հիմա ապրում են իսկական վերածնունդ՝ պարբերաբար հայտնվելով 2026-ի գլխավոր թրենդների շարքում:

Սպորտային բաճկոն

Սպորտային բաճկոն

Սպորտային բաճկոնը սկսել է իր կյանքը դեռ հեռավոր 1930-ականներին: Adidas-ն այն դիրքավորում էր որպես մարզիկների «կիրակնօրյա» հանդերձանք: Բաճկոնի ունիվերսալության շնորհիվ, այն երբեք նորաձևությունից դուրս չի եկել, պարզապես փոխվել են բաճկոնի գույները, ավելացել տեխնիկական դետալներ: Եվ ամենակարևորը, այն վաղուց դուրս է եկել սպորտային հանդերձանքի կարգավիճակից և հայտնվել նորաձև աղջիկների պահարանում` համադրվելով ամենաանկախատեսելի հագուստի ` կապրի, դասական շրջազգեստի, բարձրակրունկ կոշիկների հետ ստեղծելով «շքեղ սպորտ» կոնցեպտը:

Սրածայր կոշիկներ

Սրածայր կոշիկներ

Սրածայր կոշիկների նախատիպը հանդիպում ենք անգամ միջնադարում: Այն ժամանակ դրանք միայն տղամարդկանց համար էին, և ցածրակրունկ: 20-րդ դարի 40-ականների, 50-ականների և անգամ 80-ականների նման կոշիկները դիմացի հատվածում «իդեալական» բարակ և սուր չէին: Սակայն կոշիկ կարելու տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, 2000-ականներին սրածայր կոշիկները դարձան ավելի արտահայտիչ, նույնիսկ ` ագրեսիվ: Դրանք չափազանց բարձր էին, լատեքսային և վառ գույների` կարմիր, կապույտ: Ամենատարածվածը, սակայն, մարմնագույնն էր, որն աղջիկները կարող էին հագնել սքինի ջինսերի հետ: Սխալ է ասել, թե դրանք վերադարձել են: Այն միշտ եղել է, և իդեալական տարբերակ է երեկոյան հագուսը ավելի էլեգանտ դարձնելու համար: Պարզապես սրածայր կոշիկները դարձել են ավելի կոկիկ, ավելի հաճախ են հանդիպում որակյալ մշակված կաշվե կամ փոխարինող տարբերակներ:


Ծնկից ներքև շրջազգեստ

Ծնկից ներքև շրջազգեստ

Ծնկից ներքև շրջազգեստը 1930-ականներից կնոջ պահարանի պարտադիր հագուստ է եղել: Այն ընթացքում կարճանում էր` դառնում նեղ, ինչպես 1950-ականների սկզբում, հետո ավելի լայն, հետո ուղիղ: Թրենդի գագաթնակետը բաժին հասավ մեր սիրելի 2000-ականներին: Ծնկից ներքև կիսաշրջազգեստները դարձան այնքան նեղ և ընդգծված, որ ստացան «մատիտ» մականունը: 2026-ի տարբերակներն այդքան կատեգորիկ չեն։

Մարմինն ընդգծող սպորտային հագուստ

Մարմինն ընդգծող սպորտային հագուստ

Մարզասրահը կարծես մի առանձին ենթամշակույթ լինի: 20-րդ դարի առաջին կանացի մարզասրահները բացվել են 1940-ականներին: Դրանք, իհարկե, սիրողական բնույթ են կրել, և հագուստն էլ եղել է համապատասխան: Կան նկարներ, որտեղ աղջիկներն, անգամ, բարձրակրունկ կոշիկներով են: Դժվար է ասել, իսկապե՞ս այդպես է եղել, թե՞ ֆոտոսեսիայի համար է արվել: Սակայն 40 տարի անց, ֆիթնես մշակույթն հասավ իր նոր բարձունքին` Ջեյն Ֆոնդայի շնորհիվ: Հայտնի դերասանուհին ստեղծեց իր սպորտային ծրագիրը, և իդեալական մարմին ունենալու գաղափարով վարակեց բոլորին: Այս մշակույթի անբաժանելի մաս էր Ջեյնի գունավոր լեգինսները, կոմբինեզոնները, լողազգեստները: Եվս 40 տարի և ահա, կրկին վերադառնում ենք ֆիթնես մշակույթին: Ի տարբերություն թրենդի նախորդ երկու ալիքներին, ֆիտնեսը դարձել է ավելի ուժային, տեխնիկապես զարգացած, իսկ հագուստը դարձել է մինիմալիստական, սակայն պահպանել է իր ընդգծվածությունը: Շատերը ձգտում են ցույց տալ մարզասրահում կատարած աշխատանքը,
ինչի շնորհիվ քիպ կոմբինիզոնները դարձել էլ նոր թրենդ: Ֆիտնեսից դուրս, այն նաև տեղափոխվել է առօրյա պահարան` համադրվելով պիջակների, բոմբերների և երկարաճիտ կոշիկների հետ:

Բոհո բլուզներ

Բոհո բլուզներ

2026-27 թրենդային եթերային շերտավոր բլուզների պատմությունը մեզ կարող է շա՜տ հեռուն տանել: Սա հագուստի այն հետաքրքիր տարբերակն է, որում կարող ենք գտնել դետալներ և 15-րդ դարի կտավներից, և Մարի Անտուանետի բուդուարային նորաձևությունից, և «Չքնաղ դարաշրջանից», և 70-ականների հիփփի ոճից,: Եվ, իրականում բլուզները այս բոլոր ոճերի խառնուրդ են, և միայն ձեր ցանկությունից է կախված, արդյոք դուք ընդգծելու եք ձեր մեջ թաքնված հիփփին, թե՞ Վերսալի բնակչուհուն:

Ասեղնագործ դետալներով զարդարված պայուսակ

Ասեղնագործ դետալներով զարդարված պայուսակ

Այս պայուսակները ևս մեզ տանում են միաժամանակ մի քանի դարաշրջան` միջնադարից մինչև 1920-ականներ ու 1970-ականներ: Եթե ցանկանում եք տարբերվել, անգամ եթե առօրյայում նախընտրում եք բազային հագուստ, ապա հիանալի տարբերակ է ակցենտը դնել աքսեսուարի` մասնավորապես պահուսակների վրա: Պայուսակներին կարելի է ավելացնել հելյունագործ դետալներ, ավելացնել փայլող դետալներ, կամ առհասարակ ամբողջությամբ ասեղնագործել: Սա նաև հնարավորություն է ավելացնել էթնիկ` հայկական դետալներ: Իսկ ավելի երեկոյան տարբերակի համար կարելի է մետաքսյա պայուսակի վրա ավելացնել բյուրեղներ, զարդեր և մարգարիտներ և ստանալ 1920-ականների շքեղ պայուսակի ժամանակակից մեկնաբանում: 2026-2027 նորաձևության սեզոնին, նման պայուսակը պահարանում կարող է կենտրոնական` ոճ թելադրող աքսեսուար դառնալ:

Շրջանաձև գլխարկ

Շրջանաձև գլխարկ

Թեև 1960-ականներին, շրջանաձև գլխարկները գրեթե յուրաքանչյուր կնոջ պահարանում կար, շատերի մոտ գլխարկի այս տեսակն ասոցացվում է Ջեքի Քեննեդու հետ: Այս գլխարկների մասսայական դառնալը, թերև պայմանավորված է նրանով, որ նորաձև էին ծավալով սանրվածքներ, և պետք էր այնպիսի աքսեսուար, որն էլ ավելի ընդգծեր սանրվածքը: Շրջանակաձև գլխարկների թրենդի ևս մեկ ալիք եղավ 1980-ականներին, երբ ավելացան նաև մորթե տարբերակները: Վստահաբար շատերն իրենց տատիկ-մայրիկների պահարանում նման գլխարկ հանդիպած կլինեն: Իհարկե դեռ նոր սկսվող այս թրենդը 1960-ականների և 1980-ականների դետալային կրկնօրինակումը չէ, այն ձևափոխվել է, համապատասխանելով ժամանակակից կնոջ պահանջներին, սակայն իր բոլոր դրսևորումներով հանդերձ, շարունակում է մնալ չափազանց գեղեցիկ և նրբաճաշակ: 

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ