28.07.2026

Բրենդի պատմությունը․GERRY WEBER & BETTY BARCLAY

Տասնամյակներ առաջ Գերմանիայում հիմնադրվեցին հագուստի երկու առաջատար ընկերություններ, որոնք 1970-ականներից ի վեր նշանակալի ազդեցություն են ունեցել միջին և պրեմիում դասի նորաձևության շուկայում։ Ստեղծելով հագուստ իրական կանանց կարիքների ու կենսակերպի համար՝ դրանք ձևավորեցին նորաձևության նոր մշակույթ։ Այսօր GERRY WEBER և BETTY BARCLAY բրենդները ներկայացված են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

ՀԱԳՈՒՍՏ, ՈՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ

ՀԱԳՈՒՍՏ, ՈՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ

BETTY BARCLAY-ի պատմությունը սկսվում է 1938 թվականին Գերմանիայի Մանհայմ քաղաքում, երբ գործարար Մաքս Բերկը հիմնեց տեքստիլի և կանացի հագուստի ընկերություն։ Սակայն բրենդի իրական վերելքը սկսվեց 1955 թվականին, երբ նա ձեռք բերեց ամերիկյան Betty Barclay ապրանքանիշի օգտագործման եվրոպական իրավունքները։ Այդ պահից սկիզբ առավ նորաձևության պատմություն, որը հետագայում դարձավ գերմանական նորաձևության մշակույթի կարևոր մասը։

1950-60-ականներին BETTY BARCLAY-ը արագ ճանաչում ձեռք բերեց իր կանացի, նրբաճաշակ և ժամանակակից հավաքածուների շնորհիվ։ Բրենդը ստեղծում էր հագուստ այն կնոջ համար, որը ցանկանում էր լինել էլեգանտ, ինքնավստահ և ժամանակակից՝ առանց ցուցադրականության։

GERRY WEBER-ի պատմությունը սկսվում է 1973 թվականին Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի Հալլե քաղաքում։ Տեքստիլի երիտասարդ վաճառող Գերհարդ Վեբերը, որը հազիվ քսանն անց էր, արդեն հասցրել էր մեկ նորաձևության խանութից ստեղծել վեց մասնաճյուղ։ Նրա գաղափարը ժամանակի համար համարձակ էր՝ ստեղծել հագուստ իրական կանանց համար, այլ ոչ թե ստիպել կանանց հարմարվել հագուստին։
Երկու բրենդներն էլ ընտրեցին նույն ճանապարհը՝ ստեղծել հագուստ, որը հիմնված էր իրական կանանց կարիքների և կենսակերպի վրա։ Այդ մոտեցումը զգացվում էր յուրաքանչյուր մանրուքում՝ կարի որակից և մտածված սիլուետներից մինչև բարձրորակ գործվածքների ընտրությունը։

Սա պարզապես նորաձևություն չէր։ Սա հագուստ էր, որին կինը կարող էր վստահել։

1980-ականների կեսերին GERRY WEBER-ը և BETTY BARCLAY-ը դարձան Գերմանիայի ամենահայտնի կանացի նորաձևության բրենդներից՝ ամրապնդելով իրենց հեղինակությունը որակի, հարմարավետության և հավերժական էլեգանտության շնորհիվ։

Մաքս Բերկ
Գերհարդ Վեբեր

ԵՐԿՈՒ ԲՐԵՆԴ, ՄԵԿ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկու բրենդներն էլ ընտրեցին նույն ճանապարհը՝ ստեղծել հագուստ, որը հիմնված էր իրական կանանց կարիքների և կենսակերպի վրա։ Այդ մոտեցումը զգացվում էր յուրաքանչյուր մանրուքում՝ կարի որակից և մտածված սիլուետներից մինչև բարձրորակ գործվածքների ընտրությունը։

Սա պարզապես նորաձևություն չէր։ Սա հագուստ էր, որին կինը կարող էր վստահել։

1980-ականների կեսերին GERRY WEBER-ը և BETTY BARCLAY-ը դարձան Գերմանիայի ամենահայտնի կանացի նորաձևության բրենդներից՝ ամրապնդելով իրենց հեղինակությունը որակի, հարմարավետության և հավերժական էլեգանտության շնորհիվ։

Ի՞նչ են ուզում կրել այս քաղաքի կանայք

Ի՞նչ են ուզում կրել այս քաղաքի կանայք

Dalma Garden Mall-ի Gerry & Betty խանութ-սրահը բացվել է 2012 թվականին՝ դառնալով Երևանում եվրոպական կանացի նորաձևությունը ներկայացնող առաջին մասնագիտացված սրահներից մեկը։ Այն հիմնադրվեց որպես երկու գերմանական հեղինակավոր բրենդների՝ GERRY WEBER-ի և BETTY BARCLAY-ի ներդաշնակ համադրություն, որտեղ յուրաքանչյուր բրենդ լրացնում էր մյուսին իր յուրահատուկ ոճով և գաղափարախոսությամբ։

Հետագա տարիներին սրահի բրենդային հավաքածուն շարունակաբար ընդլայնվեց՝ առաջնորդվելով մեկ կարևոր հարցով. ի՞նչ են ցանկանում կրել այս քաղաքի կանայք։

Պատասխանը, ինչպես ժամանակը ցույց տվեց, բազմազանությունն էր։ Ոչ միայն չափսերի և գնային առաջարկների բազմազանությունը, թեև դրանք նույնպես կարևոր են, այլև տարբեր տարիքի, կենսակերպի և առիթների համար նախատեսված ընտրությունը։

Այսօր Gerry & Betty-ն մեկ հարկի տակ միավորում է շուրջ 17 եվրոպական նորաձևության բրենդ՝ առաջարկելով ամեն ինչ՝ գործնական հանդիպումների և երեկոյան միջոցառումների համար նախատեսված էլեգանտ կերպարներից մինչև թեթև, հարմարավետ և ժամանակակից առօրյա հագուստ։ Անկախ տարիքից կամ անհատական ոճից՝ այստեղ յուրաքանչյուր կին կարող է գտնել իրեն համապատասխան ընտրություն։

Սրահում ներկայացված են գերմանական GERRY WEBER, BETTY BARCLAY, Oui, Brax, LeComte, Rabe, Betty & Co, Vera Mont, Robe Légère, More & More, Monari, Apart և UNQ բրենդները, ինչպես նաև իտալական Valentinas, Persona և EMME (Max Mara Group) ապրանքանիշերը և ֆրանսիական Leo & Ugo-ն։

GERRY & BETTY ՍՐԱՀ ՄՏՆԵԼՈՒՆ ՊԵՍ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է. 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԲԵՐԵԼ ԵՆ ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

GERRY & BETTY ՍՐԱՀ ՄՏՆԵԼՈՒՆ ՊԵՍ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է. 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԲԵՐԵԼ ԵՆ ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Այս ապրանքանիշերը, որքան էլ տարբեր լինեն իրենց ոճով, միավորված են մեկ ընդհանուր արժեքով՝ որակի նկատմամբ անզիջում վերաբերմունքով։ Այդ որակը չի սահմանափակվում միայն արտաքին տեսքով։ Յուրաքանչյուր հագուստ ստեղծվում է ճշգրիտ ձևանմուշներով, որոնք մշակված են այնպես, որ բնականորեն նստեն կնոջ մարմնին, այլ ոչ թե պարզապես կախվեն ուսերից։

Գործվածքներն ընտրվում են ոչ միայն գեղեցկության, այլև երկարակեցության սկզբունքով. ձմռանը՝ բուրդ, ամռանը՝ բամբակ և վուշ։ Դրանք բնական նյութեր են, որոնք շնչում են, պահպանում են իրենց ձևն ու որակը և ժամանակի ընթացքում միայն ավելի հաճելի են դառնում կրելու համար։

Վուշն ու կիտրոնը

Gerry & Betty սրահ մտնելուն պես թվում է, թե օդի ջերմաստիճանը փոխվում է։ 2026 թվականի ամառային հավաքածուները սրահ են բերել ցիտրուսային թարմություն և արևոտ ջերմություն։

Orange Juice հավաքածուն համադրում է մուգ կապույտը վառ նարնջագույնի երանգների հետ՝ ստեղծելով թարմ, բնական և արտահայտիչ կոնտրաստներ։ Խաղաղ պրինտներ, նուրբ գծեր և ինքնատիպ դետալներ, որոնք չեն ձգտում գերիշխել, բայց միանգամից գրավում են ուշադրությունը։

Կիտրոնային թեման և դեղինի բազմազան երանգները նկատելի են նաև սրահի մի շարք այլ բրենդների նոր հավաքածուներում՝ ստեղծելով միջերկրածովյան ամռան անհոգ, լուսավոր և անկաշկանդ տրամադրություն։

Վուշն այս ամառ ամենուր է, և դա պատահական չէ։ Այն համարվում է սեզոնի գլխավոր միտումներից մեկը, բայց նաև ամենաբնական և ազնիվ գործվածքներից է։ Այն զովացնում է մաշկը, թույլ է տալիս մարմնին շնչել, ունի բնական հյուսվածք և ճիշտ ձևվածքի դեպքում ձեռք է բերում բացառիկ նրբագեղություն։

Սրահում ներկայացված հավաքածուները լիովին արտացոլում են այս գաղափարը՝ առաջարկելով վուշից և բամբակից պատրաստված բազմազան մոդելներ՝ առօրյայից մինչև հատուկ առիթներ։

Սա հենց այն նորաձևությունն է, որը միշտ ներկայացրել է GERRY WEBER և BETTY BARCLAY բրենդների աշխարհը՝ ինքնատիպ, հարմարավետ և ամենօրյա հագուստ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կնոջ արտահայտել իր անհատականությունը։ Այն վստահություն է ներշնչում իր որակով, առանձնանում է համարձակ գունային լուծումներով և բաց է ցանկացած ճաշակի ու ոճի համար։

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ