Այս ամառ նորաձևությունը նախընտրում է պարզությունն ու բնական հարմարավետությունը։ Կերպարները ձևավորվում են թեթև սիլուետների, նուրբ դետալների և ներդաշնակ, հարմարավետ համադրությունների շնորհիվ։
23.07.2026
Այս ամառ նորաձևությունը նախընտրում է պարզությունն ու բնական հարմարավետությունը։ Կերպարները ձևավորվում են թեթև սիլուետների, նուրբ դետալների և ներդաշնակ, հարմարավետ համադրությունների շնորհիվ։

Դետալները պետք է լինեն նուրբ, չափավոր և ճիշտ ընտրված՝ ընդգծելով կերպարի կանացիությունն ու խորությունը՝ առանց այն ծանրաբեռնելու։ Ժանյակները վերադառնում են նորաձևություն, սակայն եթե նախկինում դրանք հաճախ օգտագործվում էին ավելի խիտ և ծանր գործվածքներով՝ լուքը դարձնելով ծանր, ապա այժմ դրանք ավելի թեթև ու նուրբ են։ Դրանք ներդաշնակորեն ամբողջացնում են կերպարը՝ ավելացնելով ռոմանտիկություն և էլեգանտություն։Դետալները պետք է լինեն նուրբ, չափավոր և ճիշտ ընտրված՝ ընդգծելով կերպարի կանացիությունն ու խորությունը՝ առանց այն ծանրաբեռնելու։ Ժանյակները վերադառնում են նորաձևություն, սակայն եթե նախկինում դրանք հաճախ օգտագործվում էին ավելի խիտ և ծանր գործվածքներով՝ լուքը դարձնելով ծանր, ապա այժմ դրանք ավելի թեթև ու նուրբ են։ Դրանք ներդաշնակորեն ամբողջացնում են կերպարը՝ ավելացնելով ռոմանտիկություն և էլեգանտություն։

Ինչ վերաբերում է թրենդային սիլուետներին, ապա այս սեզոնին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են միկրո շորտերը։ Դրանք ինքնին բավականին համարձակ ընտրություն են, ուստի կարևոր է պահպանել ճիշտ բալանսը՝ համադրելով դրանք օվերսայզ վերնաշապիկների կամ շապիկների հետ։
Նմանատիպ շորտերը դարձել են ամենուր տարածված, հատկապես թրենդային են սատինե, ժանյակավոր, փոռերով և նուրբ գործվածքներով տարբերակները։ Դրանք կարելի է կրել ինչպես ցածր կրունկներով կոշիկների, լոֆերների, այնպես էլ տափակ կոշիկների ու սանդալների հետ՝ պահպանելով կերպարի թեթևությունն ու ներդաշնակությունը։

Շարունակելով սիլուետների զարգացման տրամաբանությունը՝ ինչպես 2025 թվականին, այնպես էլ այս տարի ջորթսերը շարունակում են մնալ նորաձևության թրենդային ուղղություններից մեկը։ Եթե նախկինում առավել տարածված էին ցածր գոտկատեղով մոդելները, ապա այժմ բարձր գոտկատեղով տարբերակները նույնպես համարվում են արդիական և ժամանակակից։

Այս սեզոնի կոշիկների թրենդները զգալիորեն կրում են 90-ականների և 2000-ականների ազդեցությունը՝ դառնալով ավելի նոստալգիկ, բայց միևնույն ժամանակ՝ համարձակ։ Նորաձևություն են վերադառնում նաև տանկետկաները։
Սա բավականին ռիսկային ընտրություն է, որը պահանջում է ճիշտ ոճային համադրություն։ Եթե ընտրում եք այս սիլուետը, կարևոր է, որ ամբողջ կերպարը լինի ժամանակակից, հավասարակշռված և մտածված։ Խորհուրդ չի տրվում դրանք համադրել չափազանց ռոմանտիկ, ծաղկավոր կամ բոհեմական զգեստների և կիսաշրջազգեստների հետ, քանի որ նման համադրություններն այլևս չեն համապատասխանում ժամանակակից նորաձևության ուղղություններին։

Ամառային կոշիկների շարքում այս սեզոնին առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաև ֆլիփ-ֆլոփները։ Այս տեսակի կոշիկները հատկապես գեղեցիկ են համադրվում դասական հագուստների, ինչպես նաև ներքևի հատվածում փոքր-ինչ լայնացող կապրիների, երկար շորտերի և երկար կիսաշրջազգեստների հետ։
Նման համադրությունները ստեղծում են ավելի երկարաձգված և ներդաշնակ սիլուետ՝ հատկապես գեղեցիկ ընդգծելով էկտոմորֆ մարմնի կառուցվածք ունեցող մարդկանց նուրբ ու սահուն կազմվածքը։

Այս տարի ուշադրության կենտրոնում են Մերի Ջեյն կոշիկները՝ հատկապես դասականի և սպորտայինի համադրությամբ։ Շատ հայտնի բրենդներ իրենց նոր հավաքածուներում այս մոդելները ներկայացրել են նորովի մեկնաբանությամբ։
Առանձնահատուկ ակտուալ են բաց մարմնագույն և վարդագույն տարբերակները, որոնք հիշեցնում են բալետի պուանտներ։ Դրանք կարելի է ընտրել ինչպես կտորային, այնպես էլ կաշվե տարբերակներով։ Այս կոշիկները հեշտությամբ համադրվում են գրեթե ցանկացած կերպարի հետ։
Դրանց նրբությունն ընդգծելու համար կարելի է կրել թեթև, շարժուն զգեստների հետ, իսկ ավելի համարձակ և ժամանակակից կերպար ստանալու համար՝ խաղալ կոնտրաստների վրա՝ համադրելով օվերսայզ բլուզների, բեգգի ջինսերի կամ լայն, երկար շորտերի հետ։ Արդյունքում լուքը կմնա նույնքան ոճային և ներդաշնակ։

Վերադառնալով սիլուետներին՝ զգեստների և կիսաշրջազգեստների հատվածում ևս նկատվում է նույն միտումը՝ թեթևություն և շարժում ստեղծող ձևերի գերակայությունը։ Ցածր գոտկատեղի կտրվածքով զգեստները շարունակում են մնալ թրենդային․ դրանք տեսողականորեն երկարացնում են իրանը և ավելացնում հասակի էֆեկտ։
Այս զգեստները հատկապես արդիական են պարզ ու մինիմալ համադրություններում՝ օրինակ ցածր լոֆերների կամ նուրբ սանդալների հետ։ Թրենդային են նաև ասիմետրիկ և ծոպավոր մոդելները, որոնք կերպարին հաղորդում են թեթևություն և դինամիկա՝ առանց այն ծանրաբեռնելու։
Ծոպերը այս տարի նորաձևության ամենուրեք հանդիպող դետալներից են․ դրանք լայնորեն օգտագործվում են նաև բարակ գործվածքից շարֆերի և մեծ, գունավոր պայուսակների ձևավորման մեջ։

Այս ամառ առանձնանում են նաև միջին երկարության, ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստները։ Դրանք կերպարին հաղորդում են նրբագեղ և էլեգանտ տեսք՝ հեշտությամբ համադրվելով ինչպես առօրյա, այնպես էլ երեկոյան լուքերի հետ։
Հատկապես ակտուալ են թափանցիկ և մետաքսե տարբերակները, որոնք ընդգծում են կերպարի թեթևությունն ու կանացիությունը՝ ստեղծելով ժամանակակից և նուրբ սիլուետ։

Թրենդային են շիֆոնից բլուզներն ու վերնաշապիկները։ Ավելի էլեգանտ և նուրբ արդյունքի համար դրանք կարելի է համադրել բարակ բազային տոպերի հետ։ Նման շերտավորումը կերպարին հաղորդում է ամբողջականություն, թեթևություն և ժամանակակից ոճ։

Այս ամառ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ավելի գունեղ և արտահայտիչ կերպարները։ Հատկապես թրենդային են երկնագույնը, դեղինը և մարջանագույնը, որոնք լուքին հաղորդում են թարմություն, էներգիա և ամառային տրամադրություն։

Տղամարդկանց նորաձևության մեջ փոփոխություններն այնքան էլ կտրուկ չեն․ չոր, կոպիտ և չափազանց կառուցվածքային սիլուետները շարունակում են մնալ ոչ ակտուալ։ Ավելի մեծ ուշադրություն է դարձվում հարմարավետությանը և գործվածքների թեթևությանը։
Տաբատների դեպքում շարունակում են թրենդային մնալ դասական relaxed fit մոդելները։ Հաստ տակացուներով և կոպիտ գծերով սպորտային կոշիկներին փոխարինում են ավելի բարակ ու թեթև կառուցվածքով տարբերակները։ Դրանք կարելի է համադրել ինչպես ազատ կամ ուղիղ սիլուետով տաբատների, այնպես էլ թեթև կոստյումների և կարճ շորտերի հետ։
Ֆլիփ-ֆլոփները տղամարդկանց շրջանում նույնպես հաստատել են իրենց տեղը․ շատ ոճաբաններ դրանք համադրում են նույնիսկ կոստյումների հետ։ Այս ամառ առանձնահատուկ ուշադրության են արժանանում տրիկոտաժից և փափուկ գործվածքներից պատրաստված վերնաշապիկները, հատկապես՝ թեթև թափանցիկությամբ տարբերակները։
Դասական պոլոներն ու օքսֆորդյան վերնաշապիկներն աստիճանաբար փոխարինվում են հենց այսպիսի ավելի նուրբ և ժամանակակից մոդելներով։ Վերնաշապիկների շարքում ակտուալ են մնում նուրբ ծաղկային և գծավոր պրինտերը, որոնք կարելի է կրել շերտավորմամբ՝ սպիտակ շապիկի վրայից։