Պատերազմի ընթացքում և դրանից հետո փին-ափ գեղեցկուհիները (pin-up girls) ավելի լայն տարածում տվեցին զուգագուլպաներին։ Նրանք բացահայտ ցուցադրում էին իրենց ձևավոր ոտքերը զուգագուլպաներով՝ ոգեշնչելով բազմաթիվ կանանց։
Քանի որ զուգագուլպաները սկսեցին դիտվել որպես ավելի գայթակղիչ հագուստ, ներքնազգեստ արտադրողները լրացրեցին կերպարը ներքնազգեստների այլ պարագաներով։ Հենց այս պատճառով է, որ զուգագուլպաները մինչ օրս երբեմն ընկալվում են որպես միայն ննջասենյակի հանդերձանք։
Այսօր զուգագուլպաները պահպանում են իրենց դիրքը՝ շնորհիվ տեխնոլոգիական նորարարությունների։ 21-րդ դարը բերեց մարմինը ձգող, ինքնակպչուն և մերսող հատկություններով օժտված զուգագուլպաներ, իսկ նորաձևության միտումները կրկին թրենդային են դարձրել թափանցիկ և նախշավոր տարբերակները։ Այսպիսով, զուգագուլպաները մնում են բազմաֆունկցիոնալ և կարևորագույն պարագա։
Համաշխարհային աստղերի՝ Հեյլի Բիբերի, Քենդալ Ջեների, Բելլա Հադիդի և այլոց համար շատ կարևոր է, թե ինչ է թաքնված իրենց զգեստի տակ։ Իտալական Calzedonia բրենդը դարձել է A-ցանկի ոճաբանների հիմնական ընտրությունը, քանի որ առաջարկում է գույների, նախշերի բազմազանություն և անթերի նստվածք։ Թեյլոր Սվիֆթը, Սաբրինա Քարփենթերը ու շատ այլ երգչուհիներ հաճախ են օգտագործում զուգագուլպաները բեմական կերպարներում։