12.01.2026

Ձմեռային 7 անտիթրենդ/թրենդ

.

Ինչպե՞ս է հագուստը դառնում անտիթրենդ։ Օրինակ, ժամանակի ընթացքում շատերս նկատում ենք դրա անհարմարավետությունը, տեսնում ենք, որ այն դժվար է համադրվում, հանդիպում ենք վատ տարբերակներ և ի վերջո հրաժարվում, եթե այն մեր ոճի կայուն մաս չի համարվում: Ահա, այդպիսի անտիթրենդի մի քանի տարբերակ ենք առանձնացրել՝ այս սեզոնի համար:

Ինչով փոխարինել «թրթուր» մուշտակը

Ինչով փոխարինել «թրթուր» մուշտակը

«Թրթուր» մուշտակ
Այս ոճի մուշտակները կասկածելիորեն նման են թրթուրի՝ բաժանող գծերի պատճառով, այդտեղից էլ ոչ պաշտոնական անվանումը: Տարատեսակ ձևեր կան՝ կարճ, անթև, մինչև ծունկը, և այլկն: Այս մուշտակները տարածվեցին 2010-ականների կեսին, և գրեթե անմիջապես դարձան անտիթրենդ: Միգուցե պատճառն այն է, որ շատերը համադրում էին դրանք շատ քիպ ջինսերի և բարձրակրունկ լաբուտենների հետ։ Մյուս կողմից էլ՝ հորիզոնական գծերը աղավաղում են մարմնի համամասնությունները:

Ինչո՞վ փոխարինել
Մուշտակների թրենդը գրավել է բոլոր բրենդների ձմեռային հավաքածուները: Հետևաբար, շատ հեշտ կլինի շրջանցել անտիթրենդը և գնել իսկապես նորաձև, բազային, գեղեցիկ մուշտակ` բնական կամ արհեստական, սա ևս էական չէ: Իդեալական տարբերակ է ուղիղ, երկար շագանակագույն մուշտակները, առանց ավելորդ դեկորի: Կարևոր է հիշել, որ այն պարտադիր չի լինի բնական: Մասսմարկետում և միջին սիգմենտում կարող եք գտնել արհեստական մուշտակներ, որոնք իրենց շքեղությամբ չեն զիջում բնականին:

Ինչով փոխարինել փքված նեղ բաճկոնները՝ ինտեգրված մետաղական գոտիով

Ինչով փոխարինել փքված նեղ բաճկոնները՝ ինտեգրված մետաղական գոտիով

Փքված նեղ բաճկոններ՝ ինտեգրված մետաղական գոտիով:
Մի կողմից՝ ունենք ընդգծված գոտկատեղի թրենդը, և այդ տրամաբանության մեջ առաջարկվող ընդգծված բաճկոնները պետք է որ գեղեցիկ լինեն..․ Իրականում, սակայն, ընդգծված գոտկատեղի թրենդը միտված է ցուցադրել կնոջ նրբագեղությունը, սլացիկությունը, մինչդեռ փքված և քիպ բաճկոնները լրիվ հակառակն են անում։ Չթողնելով մարմնի և հագուստի միջև որևէ տարածություն, այն ավելացնում է կիլոգրամներ, իսկ մետաղական գոտկատեղը է՛լ ավելի ընդգծում դա։

Ինչով փոխարինել
Կարելի է ընտրել երկար, բայց համեմատաբար ազատ տարբերակներ։ Կարճ բաճկոններն իդեալական համադրվում են և՛ դասական, և՛ սպորտային հագուստի հետ։ Իսկ, եթե ամեն դեպքում սիրում եք ընդգծված բաճկոն, ապա նախապատվությունը տվեք ոչ թե ինտեգրված մետաղական գոտուն, այլ քուղերով գոտկատեղի լայնությունը կարգավորվող բաճկոններին։

Ինչով փոխարինել լատեքսից լեգինսը

Ինչով փոխարինել լատեքսից լեգինսը

Լատեքսից լեգինս
Եվ ոչ միայն լատեքսից, այլև շատ բարակ արհեստական կաշվից լեգինսները վաղուց նորաձևությունից դուրս են եկել, սակայն շարունակում են մնալ խանութներում։ Նման լեգինսները մի քանի լուրջ խնդիրներ ունեն. նախ՝ ակնհայտ անորակ են, ինչի պատճառով մի քանի ամսում սկսում են քայքայվել։ Դրանք անհարմար են, ոտքերի վրա ավելացնում են բազմաթիվ ծալքեր կամ հակառակը՝ չափազանց քիպ են գրկում ոտքերը, որ ցանկացած լուք արտահայտված ագրեսիվ են դարձնում։

Ինչով փոխարինել
Կաշվե տաբատներն, իրականում, հիանալի տարբերակ են ձմռան համար։ Կարող են պաշտպանել անձրևից, ցրտից, ջրակայուն են և հեշտ մաքրվող։ Կա ընտրության բազմազանություն` կարճ, օվերսայզ, ուղիղ, օձի կաշվե իմիտացիայով և ցանկացած գույնի։ Նույնիսկ եթե ցանկանում եք սքիննի տարբերակ, ընտրեք հաստ տարբերակը և ոչ լեգինս:

Ինչով փոխարինել UGG բազային մոդելը

Ինչով փոխարինել UGG բազային մոդելը

UGG բազային մոդելը
Հայտնի բրենդի բազային մոդելը տարածվեց 2000-ականներին՝ մեծամասամբ Կալիֆորնիայում, որտեղ եղանակը շատ մեղմ է նույնիսկ ձմռանը, և թույլ է տալիս նման կոշիկները համադրել շորտերի և ամառային զգեստների հետ: Բայց նման բազային տարբերակը բացարձակ ադապտացված չէ ձմռանը: Արտաքնապես տաքուկ թվացող կոշիկները չեն դիմանում ո՛չ մեր աշնանային անձրևին, ո՛չ ձյանը, քանի որ ջրակայուն չեն, իսկ բարակ ռետինե տակացուն այդ եղանակային պայմաններում արագ դեֆորմացնում է: Եվ ի վերջո, այս կոշիները համադրել չի լինում ներկայիս նորաձևության ոճի հագուստների հետ:

Ինչով փոխարինել
Եթե ձեզ դուր էր գալիս ոճը, ապա կան նմանատիպ ավելի արդի տարբերակներ։ Եթե կարևոր էր հարմարավետությունը, ապա կարող եք ընտրել մոդելներ, որոնք ունեն կայուն տակացու և չեն դեֆորմացվում: Ձմեռային եղանակի համար իդեալական են մասնակի ռետինե տարբերակները, որոնք թույլ չեն տա ջրի թափանցումը կոշիկների մեջ:

Ինչով փոխարինել պոմպոնով գործվածքային գլխարկները

Ինչով փոխարինել պոմպոնով գործվածքային գլխարկները

Պոմպոնով գործվածքային գլխարկներ
Գլխարկները ձմեռային պարտադիր աքսեսուարներից են: Դրանք կարող են լինել և՛ ֆունկցիոնալ, և՛ գեղեցիկ: Հաճախ արտադրողը, ցանկանալով արդարացնել փոքր աքսեսուարի բարձր գինը, սկսում է այն զարդարել` քարիկներով, ասեղնագործությամբ, լոգոյով, զարդով կամ պոմպոնով: Թրենդների տեսանկյունից, ավելորդ ծանրաբեռնված գլխարկներն ակտուալ չեն: Զարդերը, լոգոները շեղում են ուշադրությունը դիմային հատվածում և ավելորդ ծանրաբեռնում տեսքը: Իսկ պոմպոնները նաև ինֆանտիլ տեսք են տալիս: Թողնենք այս ամենը երեխաներին, իսկ մենք գնենք բազայինը:

Ինչով փոխարինել
Ինպես նշեցինք` պարզից ավելի լավ տարբերակ չկա: Կարելի է ընտրել մաքուր բազային գույների` բեժ, մոխրագույն, սև, սպիտակ, շագանակագույն գլխարկներ, միջին գործվածքի և ոչ շատ քիպ: Իդեալական տարբերակ է այն գույներով և տեքստուրայով համադրել շարֆի և ձմեռային ձեր սիրելի վերնահագուստի հետ, բայց կարելի է գնալ նաև հակառակ ուղղությամբ՝ վառ գույնի գլխարկը դարձնելով ձեր բազային պահարանի ակցետավորված դետալ:

 Ինչով փոխարինել ջինսե կիսաշրջազգեստը

Ինչով փոխարինել ջինսե կիսաշրջազգեստը

Ջինսե կիսաշրջազգեստ
Գրեթե երկու-երեք սեզոն ջինսե կիսաշրջազգեստները կայուն թրենդներում էին, ինչը հասկանալի է: Դենիմը ունիվերսալ կտոր է, թե´ ամռան, թե´ ձմռան համար : Այն նաև բազային, նույնիսկ մինիմալիստական հագուստ է և հեշտ համադրելի: Եվ սա այն դեպքն է, երբ այն չափազանց պարզ էր և ուղղակի սպառեց իրեն: Կարծես, թե մենք ինքներս ավելի հասունացանք, ավելի « մեծացանք» այս թրենդից: Ժամանակն է անցնել ավելի դրամատիկ համադրությունների:

Ինչով փոխարինել
Նոր սկսվող և միանշանակ երկարաժամկետ համարժեք թրենդ է հանդիսանում կաշվե կիսաշրջազգեստները: Թրենդը սկսվեց կարճ կաշվե կիսաշրջազգեստից, իսկ այս տարի գրեթե յուրաքանչյուր բրենդ ունի այս կիսաշրջազգեստի մաքսի և միդի տարբերակները:

 Ինչով փոխարինել Լաբուբուն

Ինչով փոխարինել Լաբուբուն

Լաբուբու
Ժամանակ առ ժամանակ համընդհանուր մի սիրելի, անկարևոր բան գտնելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Թրենդները կարող են անբացատրելի լինել և միաժամանակ՝ տրամադրություն բարձրացնող։ Դրանցից մեկն էր՝ պայուսակը զարդարել տարատեսակ և բազմագույն կախիչներով։ Ոմանք էլ համատեղել էին և՛ Լաբուբուն, և՛ վզնոց հիշեցնող կախիչները։ Երկու տարբերակն էլ այլևս անցյալում են։

Ինչով փոխարինել
Լաբուբուներին փոխարինող այլ սեզոնային թրենդ են մորթե գնդիկ կամ կախիչը, կտորից սթիքերները և անփույթ կապված ու հագուստի հետ համադրվող շարֆը։ Շատ պայուսակներ արդեն իսկ վաճառվում են նույն կտորից կախիչով, որը հետագայում կարելի է հանել։ 

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ