Ժպիտը միայն սպիտակ ու գեղեցիկ ատամներ ունենալու մասին չէ, այն նաև առողջության և ինքնավստահության նշան է:
23.11.2025
Ժպիտը միայն սպիտակ ու գեղեցիկ ատամներ ունենալու մասին չէ, այն նաև առողջության և ինքնավստահության նշան է:
Dalma Mag-ը զրուցել է «Ավանտայի» բժիշկ-ստոմատոլոգ Նելլի Նիկողոսյանի հետ՝ պարզելու սպիտակ ատամներ ունենալու բոլոր գաղտնիքները։

Հեռավոր 1930-ականներին, երբ համր կինոյին եկան փոխարինելու հնչունային ֆիլմերը, դերասանները սկսեցին խոսել, և նրանց հետ սկսեցին խոսել նաև իրենց ժպիտները։ Առողջ ատամնաշարը փայլեց նոր լույսի տակ՝ դառնալով գեղեցկության, գրավչության և հաջողակ լինելու չափանիշ, իսկ «հոլիվուդյան ժպիտ» արտահայտությունը մինչ օրս թևավոր է։
Հոլիվուդյան ժպիտի մասին երազողներին նկատեցին ատամնաբուժական ոլորտում և շուտով հասանելի դարձան վինիրները, ինչպես նաև ատամներն առողջ պահելու և սպիտակեցնելու նոր տեխնիկաները։
Հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ հոլիվուդյան ժպիտ ունենալու համար բացարձակ կարիք չկա լինել սիրված աստղ: Այսօր սպիտակ ատամնաշարն անձնական բրենդի մի մասն է, որ թվային դարաշրջանում նաև առաջին տպավորություն ստեղծողներից է։
Բանն այն է, որ ժպիտը ոչ վերբալ կոմունիկացիայի կարևոր բաղադրիչ է, որը հոգեբանական որոշակի ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Սոցիալական հոգեբանության ուսումնասիրությունները մշտապես ցույց են տալիս, որ սպիտակ, ուղիղ և առողջ ատամներ ունեցող մարդիկ ավելի վստահ, գրավիչ և համոզիչ են թվում: Ժամանակակից կյանքում սա իրական առավելություն է, քանի որ գեղեցիկ ժպիտը հեշտությամբ է կապեր հաստատում, վստահեցնում, համոզում և գրավում մարդկանց։

Առողջ ժպիտ ունենալու առավելություններից կարելի է երկար խոսել, սակայն ինչու՞ նույնիսկ 21-րդ դարում, երբ էսթետիկ ատամնաբուժությունն առաջարկում է ատամների սպիտակեցման շատ տարբերակներ, մարդիկ միևնույն է դժվարանում են կողմնորոշվել։
«Հաճախ մարդիկ վախենում են, որ սպիտակեցման արդյունքում կվնասվի ատամների էմալը, սակայն պրոցեդուրան վնաս չի հասցնում, եթե օգտագործվում են պրեմիում դասի սարքավորումներ և նյութեր,– վստահեցնում է բժիշկ-ատամնաբույժ Նելլի Նիկողոսյանը,– «Ավանտայի» լամպերն ունեն հատուկ ֆիլտր, որը պաշտպանում է էմալն ուլտրամանուշակագույն ճառագայթներից»:
Բացի այդ, ատամների սպիտակեցումը նաև անցավ է, և արդյունքը պահպանվում է 1-2 տարի՝ ճիշտ խնամելու դեպքում։ Ճիշտ խնամք ասելով բժիշկը նկատի ունի ոչինչ ավելի, քան ուղղակի տան պայմաններում հետևել ատամների հիգիենային. լվանալ առավոտյան և երեկոյան՝ սնվելուց հետո, օգտագործել ատամնաթելեր և 6 ամիսը մեկ այցելել ատամնաբույժի՝ ատամնաքարերը մաքրելու համար։

«Ավանտայում» ատամների սպիտակեցումը համատեղում է գեղեցկությունը, առողջությունը և երկարատև արդյունքը: Այստեղ առաջարկում են սպիտակեցման երեք մեթոդ.
1. Օֆիսային սպիտակեցում
Կատարվում է կլինիկայում՝ հատուկ լամպերով և պրեմիում դասի նյութերով: Հիմնական առավելությունն այն է, որ արդյունքն արագ տեսանելի է. ընդամենը 45–60 րոպե, և ճերմակ ժպիտը պատրաստ է:
2. Տնային սպիտակեցում
Բուժառուի համար պատրաստվում են սիլիկոնային կապաններ, որոնք նա օգտագործում է տանը 14 օր՝ բժիշկի ցուցումն երով: Եվ եթե 7 օր անց արդեն երևում է ցանկալի արդյունքը, կարելի է ուղղակի դադարեցնել և կրկնել պրոցեդուրան 6 ամիս անց։
3. Ներխողովակային սպիտակեցում
Կատարվում է վնասված կամ նյարդազրկված ատամների համար և ապահովում է, որ նույնիսկ թուլացած ատամն երը վերադարձնեն իրենց բնական գույնն ու փայլը:
*Սուբյեկտիվ գեղեցկություն
Ճապոնիայում երկար ժամանակ գեղեցիկ է համարվել ատաﬓերի որոշակի ծռությունը։ Իսկ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի որոշ երկրներում ատաﬓաշարի դեկորատիվ ատամնաբուժական փոփոխություններ իրենց կարող էին թույլ տալ ոչ բոլորը. դա կոնկրետ սոցիալական կարգավիճակ էր խորհրդանշում։
Անգամ միջնադարյան Եվրոպան ուներ իր պատկերացուﬓ երը կատարյալ ժպիտի
մասին. արիստոկրատները հատուկ «սևացնում էին» ատաﬓերը՝ իրենց դիրքը ցույց տալու համար։

Ատամները հնարավորինս երկար սպիտակ պահելու հարցում պետք է ուշադրություն դարձնել նաև սննդին ու խուսափել մթերքի այն տեսակներից, որոնք «ներկում են» ատամները, օրինակ՝ սուրճը, թեյը, կարմիր գինին, գունավոր սոուսները (օրինակ՝ սոյայի սոուսը), որոշ համեմունքներ (օրինակ՝ քարրին), այնպիսի հատապտուղներ, որոնք պարունակում են ներկանյութեր և այլն։
Բժիշկ Նելլի Նիկողոսյանը խորհուրդ է տալիս այս սնունդն ամբողջությամբ բացառելու փոխարեն պարզապես սահմանափակել այն կամ օգտագործել չափավոր։ Դե իսկ սպիտակեցում կատարելու դեպքում անպայման պահել «սպիտակ դիետա»՝ 7-10 օր չօգտագործելով գունավոր սնունդ։

Ինչպես կարելի է նկատել, «Ավանտան» իր կարգախոսն ու սկզբունքն ունի ատամների բուժման հարցում։ Բժիշկ Նելլի Նիկողոսյանն ասում է. «ժպիտը մի այն սպիտակ ու գեղեցիկ ատամներ ունենալու մասին չէ, այն նաև առողջության և ինքնավստահության նշան է»:
«Ավանտայում» յուրաքանչյուր ծառայություն՝ սպիտակեցում, վինիր, օրթոդոնտիկ կամ պարադոնտալ բուժում, մի տված է մե կ բանի՝ ապահովել առողջ ժպիտ։ Իսկ երբ ժպիտն առողջ է, այն բնական, վստահ և գրավիչ է, և հենց սա է «հոլիվուդյան ժպիտ» ունենալու մի ակ իրական գաղտնիքը: