20.11.2025

ԱԿՆՈՑԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ. Օգտակար գործիք ու ոճային աքսեսուար

Ակնոցի պատմությունը սկսվեց մի պարզ, բայց հեղափոխական մտքից՝ երկու փոքրիկ ոսպնյակ դնել աչքերի դիմաց։ Այդ պահից աշխարհը դարձավ ավելի պարզ, իսկ մարդուն տրվեց սովորելու, կարդալու, աշխատելու նոր հնարավորություն։ Իսկ հետո նաև դարձավ նորաձևության ամենաբարձր պոդիումն երի աստղային աքսեսուար։

Ուռուցիկ ապակու գաղտնիքը

Ուռուցիկ ապակու գաղտնիքը

Ակնոցի հայտնագործությունից դեռ շատ առաջ մարդն արդեն փորձում էր հասկանալ լույսի ու տեսողության գաղտնիքները։
Մ.թ.ա. 4-ից մ.թ. 65 թվականներին ապրած հռոմեացի փիլիսոփա Սենեկա Կրտսերը նկատել էր, որ ջրով լցված ապակե գունդը մեծացնում է տեքստը։ Նման փորձեր եղել
էին նաև Հունաստանում։ Դա առաջին քայլն էր դեպի աշխարհը հստակ տեսնելու
բերկրանքը։

Սակայն մի քանի դար պետք եղավ, մինչև Հյուսիսային Իտալիայի քաղաքներում՝ Պիզայի ու Վենետիկի նեղլիկ փողոցներում, 13-րդ դարի արհեստավորները ստեղծեին առաջին մեզ արդեն ճանաչելի ակնոցները։ Երկու պարզ ուռուցիկ ապակի՝ միացված իրար ու հենված քթի վրա։ Ոչ ոճ, ոչ շքեղություն, այլ անհրաժեշտություն վանականների ու գիտնականների համար, որոնք ժամեր էին անցկացնում տեքստերի վրա։

Գիտական առաջընթացը բերեց գոգավոր ոսպնյակներ կարճատեսների և ուռուցիկ
ոսպնյակներ հեռատեսների համար։ Այս նորարարությունները հազարավոր մարդկանց թույլ տվեցին վերագտնել տեսողության պարզությունը։
Ակնոցը սկսեց ընկալվել ոչ մի այն որպես գործիք, այլ նաև որպես մտավորականության
ու բարձր դիրքի խորհրդանիշ։ Արվեստն էլ արձագանքեց. Տոմմասո դա Մոդենայի
1352 թվականի որմն անկարում առաջին անգամ պատկերվեց ակնոցով ընթերցող
վանականը։ Այդ պահից ակնոցը դարձավ իմաստության ու գիտելիքի խորհրդանիշ։

*Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպում, որի գործողություններն ընթանում են 14-րդ դարի Իտալիայում, գլխավոր հերոսներից մեկը՝ Վիլյամ Բասկերվիլցին, ցնցում է բոլորին ակնոցով, որը խորհրդանշում է կերպարի ինտելեկտուալությունն ու հավատը դեպի պրոգրեսը։ 1986 թվականի ֆիլմում Վիլյամին մարﬓավորել է Շոն Քոններին։

Վերածննդի դարաշրջան. ակնոցի զարթոնքը

Վերածննդի դարաշրջան. ակնոցի զարթոնքը

14–17-րդ դարերում ակնոցը փոխվեց թե՛ իր ձևով, թե՛ ընկալմամբ։ Սկզբնական շրջանակները պատրաստվում էին փայտից, ոսկորից կամ կաշվից և չունեին թևիկներ. դրանք պետք էր բռնել ձեռքով կամ տեղավորել քթի վրա։ Ժամանակի նորարարները ստեղծեցին «հոդակապերով» ակնոցները. հանճարեղ լուծում, որ թույլ էր տալիս ակնոցի պոչերը ծալել՝ դրանք դարձնելով անհամեմատ ավելի հարմարավետ կրելու և պահելու համար։

Արդյունաբերական դարաշրջան. նոր հնարավորություն

Արդյունաբերական դարաշրջան. նոր հնարավորություն

18-րդ դարում ԱՄՆ-ի հիմն ադիր հայրերից մեկը՝ մեծ գյուտարար Բենջամի ն Ֆրանկլինը, երկու տարբեր ակնոց օգտագործելիս ստեղծեց երկֆոկալ ոսպնյակ։ Այս գյուտը հիմք դրեց ժամանակակից բազմաֆոկալ ակնոցների։

Արդյունաբերական հեղափոխության ընթացքում ոսպնյակների արտադրությունը դարձավ ավելի ճշգրիտ. հղկման հաստոցներն ապահովեցին կատարյալ ձև, իսկ մետաղալարից շրջանակները, ստանդարտացված ոսպնյակները և կարգավորվող քթի հենակներն ակնոցը դարձրին լայնորեն հասանելի։

Այն այլևս բարձր խավի արտոնությունը չէր, այլ հասարակության մեծ մասի անհրաժեշտ գործիք։

Արևային ակնոցների դարաշրջան

Արևային ակնոցների դարաշրջան

20-րդ դարի սկզբին ծնվեցին արևային ակնոցները։ Եթե մգեցված ապակիները վաղուց կիրառվում էին բժշկության մե ջ, ապա 1929-ին Սեմ Ֆոսթերը դրանք բերեց զանգվածային շուկա՝ դարձնելով նորաձևության մի ամբողջ արդյունաբերության սկիզբ։

Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պատվիրեցին հատուկ հակաճառագայթային ակնոցներ։ «Bausch & Lomb»-ի լուծումը՝ Ray-Ban Aviator մոդելը, շուտով դուրս եկավ օդաչուների խցիկներից ու դարձավ ոճի հավերժական խորհրդանիշ։

Երբ դիզայնը գրավեց աշխարհը

Երբ դիզայնը գրավեց աշխարհը

20-րդ դարի երկրորդ կեսին ակնոցն արմատապես փոխվեց. այն դադարեց լինել պարզապես գործնական և դարձավ ինքնաարտահայտման միջոց։
Դիզայներներն ու բրենդները սկսեցին փորձարկումն եր գույների, ձևերի ու նյութերի հետ։ Օդրի Հեփբըրնի կրած «Oliver Goldsmith Manhattan» ակնոցները «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում հավերժ կապեցին շքեղությունն ու ակնոցը։

Էլթոն Ջոնի վառ ու խենթ ակնոցները դարձան նրա բեմական կերպարի մաս։ Ջոն Լենոնի կլոր շրջանակները տասնամյակներ շարունակ մնացին նրա այցեքարտը։ Իսկ Քանյե Ուեսթի «շերտավարագույր» ակնոցը թեև անհարմար, բայց ստեղծեց նոր փոփ-մշակութային ալիք։

Տեխնոլոգիական նորարարություններ

Տեխնոլոգիական նորարարություններ

21-րդ դարում ոսպնյակների ոլորտում հայտնվեցին կապույտ լույսը զտող շերտեր, մառախուղից պաշտպանող ծածկույթներ, ինքնահարմարվող «տրանզիցիոն» տեխնոլոգիաներ և գերբարակ, թեթև նյութեր։
Իսկ շրջանակները, որ երբեմն սահմանափակվում էին մի այն պլաստիկով ու մետաղով, այսօր պատրաստվում են շատ տարբեր նյութերից, նաև վերամշակված պլաստիկից։

Բացի այդ, ակնոցները նոր դեր ստացան. դրանք դարձան և՛ խելացի, և՛ առավել կայուն։ «Խելացի ակնոցները»՝ Google Glass, Ray-Ban Stories և շուտով նաև Apple Vision Pro-ն, առաջարկում են մի աշխարհ, որտեղ տեղեկատվությունը հասանելի է դառնում ակնոցի միջոցով։

Հայկական հետքն ակնոցների աշխարհում

Հայկական հետքն ակնոցների աշխարհում

Ակնոցների պատմության մե ծ քարտեզում հայերն էլ իրենց գիծն ունեն։ Սփյուռքում իր հետքը թողել է ֆրանսահայ դիզայներ Ալեն Միկլին, որի ստեղծած բրենդը դարձավ համաշխարհային նորաձևության խորհրդանիշ։ Նրա անվանումը կապվեց ոչ մի այն յուրահատուկ դիզայնի, այլև ակնոցի՝ որպես ինքնաարտահայտման մի ջոցի գաղափարի հետ։

Իսկ Հայաստանի շուկայում իր պատմությունն է գրում Danz բրենդը։ Այն ձևավորում է տեղական ոճը՝ մի աժամանակ բացելով նոր դռներ հայկական դիզայնի համար:

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ