19.11.2025

CHARLES & KEITH. ԱՍԻԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Charles & Keith-ի միակ խանութը գործում է Դալմա Գարդեն մոլի առաջին հարկում:

Մենք սովոր ենք, որ նորաձևության աշխարհում թրենդները հիմն ականում գալիս են Եվրոպայից։ Բայց սինգապուրցի եղբայրներ Չարլզ և Քիթ Վոնգերը կոտրեցին այս կարծրատիպը՝ ստեղծելով բրենդ, որը մի քանի տասնամյակում դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող fashion powerhouse։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽԱՆՈՒԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽԱՆՈՒԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴ

Վոնգ եղբայրները մանկուց ներգրավված էին իրենց ընտանիքի համե ստ կոշիկի խանութի աշխատանքում՝ Սինգապուրի արվարձանային Անգ Մո Կիո շրջանում։

Նրանք հաճախ օգնում էին մորը խանութի առօրյա գործերում՝ սովորելով մանրածախ վաճառքի ու հաճախորդների սպասարկման գաղտնիքները։ Հենց մայրն էլ իր ձեռնարկատիրական ոգով և տոկունությամբ ոգեշնչեց ու վարակեց տղաներին, ինչի արդյունքում 1996 թվականին նրանք հիմն ադրեցին իրենց անվան կոշիկի բրենդը՝ Charles & Keith։

Եղբայրների տեսլականն էր օգտագործել նորաձևության ուժը՝ ոգեշնչելու կանանց բացահայտել իրենց ստեղծագործականությունը և ինքնավստահությունը:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱԼԻՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱԼԻՆ

Շուտով եղբայրները նկատեցին, որ մե ծածախ մատակարարներից գնված կոշիկների վաճառքի ավանդական մոդելը երկարաժամկետ կայունություն չունի։

1997-ին նրանք սկսեցին ստեղծել սեփական դիզայնով կոշիկի մոդելները՝ հիմն վելով հաճախորդների արձագանքի վրա։ Սա հեղափոխական քայլ էր. բրենդը ստացավ ճանաչում, իսկ հաճախորդները՝ այն, ինչ իրոք ուզում էին։ Charles & Keith-ի առաջին խանութը եղբայրները բացեցին Սինգապուրի կենտրոնում գտնվող Amara Shopping Centre-ում։ Բիզնեսի աճին զուգընթաց ընկերությունը հրաժարվեց մի ջնորդներից ու սկսեց աշխատել անմիջապես արտադրական ֆաբրիկաների հետ՝ դառնալով լիարժեք և եզակի fashion բրենդ։

Այս նորարարական ռազմավարությունը դարձավ բրենդի հաջողության հիմնաքարը և արագ ընդլայնման գրավականը՝ սկզբում Սինգապուրում, այնուհետև՝ ամբողջ Ասիայում։

ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԱՍԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ

ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԱՍԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ

• 1998-ին Charles & Keith-ը սկսեց միջազգային ճանապարհը՝ մտնելով Ինդոնեզիայի և Ավստրալիայի շուկաներ։
• 2001-ին բացվեց առաջին խանութը Ֆիլիպիններում։
• 2004-ին բրենդը դուրս եկավ Ասիայի սահմաններից՝ մուտք գործելով Մերձավոր Արևելք, բացելով առաջին խանութը Դուբայում, իսկ
• 2005-ին հերթը հասավ Սաուդյան Արաբիային։
• 2004-ին գործարկվեց նաև charleskeith.com կայքը՝ բրենդը դարձնելով էլեկտրոնային առևտրի առաջին քայլեր անողներից մեկը Սինգապուրում։
• 2011-ին արդեն գործում էր ավելի քան 230 խանութ ամբողջ աշխարհում, հիմնականում Մերձավոր Արևելքում և Ասիայում, իսկ
• 2015-ին՝ 300-ից ավելի։

Բրենդի հաջողությունն այնքան մեծ էր, որ 2005-ին եղբայրները ստեղծեցին նաև տղամարդկանց կոշիկների գիծ՝ Pedro, իսկ 2007-ին հավաքածուն համալրվեց գոտիներով, արևային ակնոցներով և այլ աքսեսուարներով:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Բրենդն իր օրիգինալ ոճով ու չկրկնվող դիզայնով գերում էր տարբեր երկրներում կանանց սրտերն ու այդ հաջողությունը չվրիպեց նորաձևության ոլորտի հսկաներից մեկի՝ LVMH (Louis Vuitton Moët Hennessy) գրուպի աչքից։ 2011 թվականին LVMH-ը ներդրում է կատարում՝ ձեռք բերելով Charles & Keith-ի 20% բաժնեմաս։ Այս ռազմավարական ներդրողի շնորհիվ բրենդը հաջողությամբ մուտք գործեց Չինաստան։

Ավելի ուշ սակայն Վոնգ եղբայրները հետ են գնում այդ բաժնեմասը՝ բրենդն ամբողջովին վերադարձնելով ընտանիքին։ 2022 թվականի հունվարին բրենդը բացում է թվով երրորդ կոնցեպտուալ բուտիկը Թայվանում՝ Kaohsiung E Sky Mall-ում։ Մոտ 300 քմ մակերեսով այն դարձավ Charles & Keith-ի ամենամեծ խանութը Թայվանում։

ԱՅՍՕՐ

ԱՅՍՕՐ

Այսօր Charles & Keith-ը լիովին պատկանում է Վոնգ ընտանիքին և ունի մոտ 700 խանութ ավելի քան 30 երկրներում՝ ուժեղ դիրքերով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում։

Բրենդի ֆլագման խանութները բացվել են աշխարհի նորաձևության կարևոր քաղաքներում՝ Տոկիոյում, Սեուլում, Շանհայում և Դուբայում։ Հայաստանում Charles & Keith-ի մի ակ խանութը գործում է Դալմա Գարդեն մոլի առաջին հարկում։ Դա այն եզակի վայրն է, որտեղ հայ գնորդները կարող են վայելել այս գլոբալ fashion պատմության շարունակությունը։

ԱՇՈՒՆ 2025. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՀԵՄԱԿԱՆ ՇՆՉՈՎ
Fall 2025 Wander Wild հավաքածուն երկխոսություն է ազատության ու կառուցվածքի միջև։ Հավաքածուն ոգեշնչված է բոհեմական ոգուց ու ընդգծում է կանացիության բազմաշերտ գեղեցկությունը՝ մի աժամանակ առաջարկելով գործնական լուծումն եր. թավշյա մակերեսներ, մե տաղական դետալներ և երկրային գույներ՝ սուրճի շագանակագույնից մինչև ավազագույն։ Հատկապես առանձնանում են Gael Studded Knee-High Boots-ը, որոնք փոխակերպվող դիզայնով ապահովում են և՛ ոճ, և՛ հարմարավետություն, ինչպես նաև Khai Recycled Suede Bag-ը, որն իր փափուկ ձևով դառնում է սեզոնի ամենաբնական ու կիրառելի աքսեսուարը։

Charles & Keith-ի հավաքածուները միշտ աչքի են ընկնում իրենց համարձակ ու ստեղծագործական ոճով. նրանք նորաձևությունը դարձնում են ինքնարտահայտման հարթակ՝ մի ևնույն ժամանակ լինելով հասանելի։ Յուրաքանչյուր սեզոն բերում է թարմ շունչ՝ համադրելով կանացի նրբությունն ու պրակտիկ կիրառելիությունը։ 

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ