16.11.2025

ԱՇՆԱՆԱՅԻՆ 7 ԱՆՏԻԹՐԵՆԴ/ԹՐԵՆԴ

Աշնանային թրենդներն ամենահիշարժանն են տարվա կտրվածքով, երևի այն պատճառով, որ այս սեզոնին գնվածը կարող ենք հագնել նաև ձմռանը և նույնիսկ նախագարնանային եղանակին: Այս թրենդների կողքին կան նաև անտիթրենդներ. Դա, բնավ, չի նշանակում, որ դուք անպայման այդ հագուստը դեն պետք է գցեք: Սա պարզապես ուղեցույց է ավելի նորաձև հագուստ գնելու համար:

ԳՈՒԼՊԱ ԿՈՇԻԿՆԵՐ

ԳՈՒԼՊԱ ԿՈՇԻԿՆԵՐ

Փափուկ կաշվի թրենդը շարունակվում է նաև կոշիկներում: Ոտքը գրկող, կարծես գուլպա թվացող աշնանային կոշիկները համադրելի են ամե ն ինչի հետ՝ ջինսերից սկսած մինչև զգեստ և կիսաշրջազգեստ: Դիմացի հատվածում սրածայր, օվալ, կամ ուղղանկյուն և նույնիսկ մոռացված քառակուսի ձևով. մի խոսքով, այնպես, ինչպես դուք նախընտրում եք:

ԳՈՒԼՊԱ ԿՈՇԻԿՆԵՐ

ԳՈՒԼՊԱ ԿՈՇԻԿՆԵՐ

Փափուկ կաշվի թրենդը շարունակվում է նաև կոշիկներում: Ոտքը գրկող, կարծես գուլպա թվացող աշնանային կոշիկները համադրելի են ամե ն ինչի հետ՝ ջինսերից սկսած մինչև զգեստ և կիսաշրջազգեստ: Դիմացի հատվածում սրածայր, օվալ, կամ ուղղանկյուն և նույնիսկ մոռացված քառակուսի ձևով. մի խոսքով, այնպես, ինչպես դուք նախընտրում եք:

ԲԵՐՄՈՒԴԱ ՇՈՐՏ

ԲԵՐՄՈՒԴԱ ՇՈՐՏ

Պարզ, սև, դասական կտորից կարված շորտերը կարող են աշնանային հիանալի համադրությունների հիմք դառնալ: Շորտերի ծնկից քիչ ներքև կտրվածքը կատարյալ է և՛ զուգագուլպաների ու դասական կոշիկների հետ, և՛ ցածր լոֆերների հետ, կարող է համադրվել բազմաշերտ հագուստի, ինչպիսիք են մեծ լայն սվիտերները, կամ դասական բլեյզերների հետ:

ԴԻՈՐԻ «ԲԱՐԻՑ» ՈԳԵՇՆՉՎԱԾ ԲԱՃԿՈՆՆԵՐ

ԴԻՈՐԻ «ԲԱՐԻՑ» ՈԳԵՇՆՉՎԱԾ ԲԱՃԿՈՆՆԵՐ

Քրիստիան Դիորի «Բար» բաճկոնն արդեն 78 տարեկան է, բայց շարունակում է այսքան տարի անց մն ալ նրբագեղության մարմնավորում: Ի տարբերություն վերևում նշված անտիթրենդի, երբ պիջակը և՛ նեղ է, և՛ կարճ, Դիորի պիջակի սիլուետով կարված նոր պիջակները շատ ավելի երկար են և կարող են նմանվել նույնիսկ կարճ վերարկուի:

ԲԱԶԱՅԻՆ ՓՈՂԿԱՊ

ԲԱԶԱՅԻՆ ՓՈՂԿԱՊ

Սա այն դեպքն է, երբ պարզից լավը չկա, և եթե ցանկանում եք ունենալ իսկապես լավ փողկապ, ապա ընտրեք բազային տարբերակ, բայց տարվա թրենդային՝ բորդո, դեղին, մոխրագույն, կանաչ գույներով և երկրաչափական նախշերով: Նորաձև են նաև սենտիմենտալ նախշերով՝ մարգարտածաղիկ, փղիկ, բադիկ, աստղիկներ: Փողկապները կարելի է կրել ոչ մի այն պիջակների, այլև ժակետների և սվիտերների հետ:

ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆ

ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆ

Կաշվե բաճկոնների նորաձևությունը վերջին մի քանի սեզոններին նկատելի փոխվել է դեպի ավելի մի նիմալիստական և դասական տարբերակները: Քիչ դետալներ, ավելի կենտրոնացում կաշվի որակի և հնարավորինս շատ համադրելիության վրա:

ՓԱՓՈՒԿ ԿԱՇՎԵ ՊԱՅՈՒՍԱԿ-ԾՐԱՐ

ՓԱՓՈՒԿ ԿԱՇՎԵ ՊԱՅՈՒՍԱԿ-ԾՐԱՐ

2025 թվականին ծրարաձև պայուսակը նորաձևության առաջին պլանում հայտնվեց որպես նրբագեղ, մի նիմալիստական աքսեսուար՝ համընկնելով կլատչ պայուսակի վերադարձի և փափուկ կաշվե իրերի տարածման հետ: Այս պայուսակները կարող են և՛ ավելի նրբացնել աշխատանքային ոճը, և՛ երեկոյան զգեստների հետ համադրվել: Բոլոր իրավիճակներում:

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ