Ոչ թե մեկ սարք կամ մեկ մեթոդ, այլ միասնական աշխատանք՝ միաժամանակ մաշկի, մկանների, լիմֆատիկ և ճարպային հյուսվածքների հետ:
22.09.2025
Ոչ թե մեկ սարք կամ մեկ մեթոդ, այլ միասնական աշխատանք՝ միաժամանակ մաշկի, մկանների, լիմֆատիկ և ճարպային հյուսվածքների հետ:
Ամբողջ աշխարհում կանանց 95%-ը բառացիորեն իր սեփական մաշկի վրա գիտի՝ ինչ է ցելյուլիտը։ Բայց մի բան է «դեմքով» ճանաչել նրան, այլ բան հասկանալ՝ ինչպես ազատվել ցելյուլիտի անցանկալի ներկայությունից։ Հայաստանում այդ հարցում կարող է օգնել ոլորտի ամենապահանջված կենտրոններից մեկը՝ «Ավանտա» նորարարական բժշկական կենտրոնը, առաջարկում է ցելյուլիտի կանխարգելման և բուժման համալիր մոտեցում, որը կօգնի մաշկը դարձնել հարթ, առաձգական ու առողջ։ Dalma Mag-ը հանդիպել է «Ավանտայի» բժիշկ-մաշկաբան Լիլիթ Գևորգյանի հետ՝ ցելյուլիտի պատճառները, հետևանքներն ու դրանց վերացման նոր հասանելի մեթոդները պարզելու համար։

Էսթետիկ բժշկության մեջ ցելյլուլիտը չի համարվում պաթոլոգիա, այլ դիտակվում է որպես մաշկի մակերեսային կառուցվածքային փոփոխություն, որը ձևավորվում է ճարպային բջիջների և շարակցական հյուսվածքի կառուցվածքային առանձնահատկությունների հետևանաքով՝ առաջացնելով տեսանելի անհարթություններ մաշկի վրա:
Ավանտայի բժիշկ-մաշկաբան Լիլիթ Գևորգյանը բացատրում է. «Ցելյուլիտի պատճառները բազմազան են, օրինակ՝ դրանցից մեկը էստրոգեն հորմոնի ազդեցությունն է։ Կանանց օրգանիզմում էստրոգենները կարևոր դեր են խաղում ոչ միայն վերարտադրողական համակարգի, այլև մաշկի կառուցվածքի և կոլագենի արտադրության հարցում։
Ցելյուլիտ կարող է առաջանալ մարմնի տարբեր հատվածներում, սակայն կան մարմնի մասեր, որոնք ավելի «գրավիչ» են նրա համար՝ պայմանավորված ճարպային շերտերի կառուցվածքով․ որովայնը, ազդրերը, կոնքը, նստատեղը և բազուկների վերին մասը։ Ընդ որում, ցելյուլիտը ուղղակիորեն կապված չէ ավել քաշի հետ. նույնիսկ ավելորդ քաշի խնդիր չունեցող մարդիկ կարող են ունենալ ցելյուլիտ։

Գոյություն ունի ցելյլուլիտի երեք աստիճան։ Առաջին աստիճանի դեպքում կանգնած կամ պառկած վիճակում մաշկը վիզուալ հարթ է, սակայն սեղմելիս հայտնվում են նարնջի կեղև հիշեցնող մաշկային անհարթություններ։
Երկրորդ դեպքում այն արդեն տեսանելի է նաև կանգնած վիճակում՝ առանց սեղմելու՝ հատկապես ազդրերի, նստատեղի կամ որովայնի շրջաններում, և կարող է քիչ նկատելի լինել պառկած վիճակում։
Իսկ երրորդ աստիճանի ժամանակ անհարթությունները նկատելի են թե կնագնած և թե պառկած վիճակում՝ ազդելով մարմնի ուրվագծի վրա։ Հիմնականում մարդկանց անհանգստացնում են երկրորդ և երրորդ աստիճանները։
Ցելյուլիտն առաջանում է շատ ավելի վաղ, քան մենք այն կարող ենք նկատել։ Այն զարգանում է փուլ առ փուլ՝ սկզբում որոշակիորեն խախտվում է մարմնի տվյալ հատվածի արյան և/կամ ավշի շրջանառությունը (հեղուկ, որը մաքրում է մեր օրգանիզմն ավելորդ նյութերից, իմունային համակարգի կարևոր բաղադրիչ), ինչի հետևանքով մաշկը դառնում է անհարթ։ Իսկ երբ մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, այդ անհարթություններն ավելի տեսանելի են դառնում։
Դե իսկ տարիքային և հորմոնալ փոփոխություններն էլ լրացուցիչ ազդում են մաշկի որակի վրա. այն այլևս չի կարողանում նույն կերպ արձագանքել այդ փոփոխություններին։ 45+ տարեկան յուրաքանչյուր երկրորդ կին բախվում է ցելյուլիտի խնդրին։

Հակացելյուլիտային մենյու և առողջ ֆիզիկական ակտիվություն
Իդեալական աշխարհում գուցե իրոք լիներ սնունդ, որ կազատեր մեզ այս գլխացավանքից, բայց ցելյուլիտ առաջացնող կամ բուժող կախարդական մթերք չկա։ Սակայն լավ նորությունն այն է, որ կան սննդային սովորություններ, որոնք կարող են կանխել ցելյլուլիտի զարգացումը։ Նախ, պետք է հիշել, որ կան մթերքներ, որոնք հակված են օրգանիզմում հեղուկ կուտակել, օրինակ՝ աղի կամ քաղցր սնունդը, արագ ածխաջրերը՝ հացը, թխվածքները։ Այս ամենը ցելյուլիտի առաջացման առաջին նախապայմանն է։
ֆիզիկական ակտիվությունը երկրորդ կարևորագույն գործոնն է ցելյուլիտից խուսափելու համար։ Մեր մկանները օրգանիզմում կատարում են նաև պոմպի դեր և ապահովում են լիմֆոդրենաժը։ Մկանների աշխատանքն էլ իր հերթին նպաստում է ճարպային շերտի բարակացմանը։ Եթե ֆիզիկական ակտիվություն չկա, և սնունդն էլ նպաստում է հեղուկի կուտակմանը, ստանում ենք կատարյալ պայմաններ ցելյուլիտի ձևավորման համար։ Այնպես որ «Ավանտան» խորհուրդ է տալիս չմոռանալ նաև այս մասին։

Այսպես շատ երկար կարելի է խոսել, բայց ավելի լավ է վերջապես բացահայտել թե ինչ անել, երբ ցելյուլիտն արդեն տեսանելի է։ Լուծումը ոչ խիստ դիետաներն են, ոչ էլ ուժասպառ կարդիո մարզումները։ Ավանտայից հուշում են, որ շատ կարևոր է կիրառել քայլերի ճիշտ հաջորդականություն՝ միասնական աշխատանք մաշկի, մկանների, ճարպային ու լիմֆատիկ հյուսվածքների հետ։
Այս համալիր մոտեցումը միաժամանակ թույլ է տալիս՝

Ցելյուլիտից ազատվելու ճանապարհը «Ավանտայում» սկսվում է անվճար խորհրդատվությունից։ Այստեղ կա հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս մարդու մարմինը գնահատել տարբեր կողմերից և տալ ճշգրիտ չափումներ, օրինակ՝ պարզել, թե որքան է մարմնում ճարպային կամ մկանային զանգվածի տոկոսը։ Այս տվյալների հիման վրա էլ մասնագետը եզրակացնում է, թե կոնկրետ որ հյուսվածքների հետ պետք է ավելի ինտենսիվ աշխատել՝ առաջարկելով այցելուին անհատականացված փաթեթ։
Ցելյլուլիտից ձերբազատվելու կամ կանխելու «Ավանատայի» համալիր մոտեցումն իրենից ներկայացնում է աշխատանք 4 հիմնական ուղղություններով՝ մաշկ, մկաններ, ճարպ և լիմֆատիկ համակարգ։
Այսպիսով, ոչ թե մեկ սարք կամ մեկ մեթոդ, այլ միասնական աշխատանք՝ միաժամանակ մաշկի, մկանների, լիմֆատիկ և ճարպային հյուսվածքների հետ։ Իսկ երբ այս մոտեցմանը գումարվում է նաև սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը, մաշկն աստիճանաբար առողջանում է, ընդ որում՝ և ներսից, և դրսից։
Հենց այս մեթոդաբանությունն է, որ ապահովում է իրական, տեսանելի արդյունք՝ առանց կոշտ միջամտությունների։
Իսկ արդյունքի երկարաժամկետ պահպանման համար բժիշկ Լիլիթ Գևորգյանը խորհուրդ է տալիս անցնել հակացելյուլիտային կուրս տարվա մեջ գոնե մեկ անգամ, ավելացնել ֆիզիկական ակտիվությունն ու կարգավորել սնունդը։