Ինչպես Skechers-ը կարճ ժամանակում կառուցեց իր հաջողությունը երեք կարևոր սկզբունքների շուրջ՝ մշակույթ, հարմարավետություն և բազմաոճ նորաձևություն՝ նախատեսված տարբեր կենսակերպերի համար։
10.04.2025
Ինչպես Skechers-ը կարճ ժամանակում կառուցեց իր հաջողությունը երեք կարևոր սկզբունքների շուրջ՝ մշակույթ, հարմարավետություն և բազմաոճ նորաձևություն՝ նախատեսված տարբեր կենսակերպերի համար։

Պատկերացրեք՝ մի օր արթնանում եք ոգեշնչված, պատրաստ նոր նվաճումների ու ընդհանրապես՝ աշխարհը գրավելու: Բայց մի խնդիր կա ... Ձեր կոշիկները կարծես դավադրություն են կազմակերպել ձեր դեմ: Ամեն քայլը՝ փորձություն, ամեն շարժումը՝ մարտահրավեր: Ու մտածում եք. «Արդյո՞ք սա է կյանքը, մի՞թե չկա մի բրենդ, որ հասկանում է՝ ոտքերս էլ են «մարդ», չէ՞»։ Ու հենց այս թիրախային խմբի համար 33 տարի առաջ՝ Կալիֆոռնիայում ստեղծվեց Skechers-ը, որ կոշիկների աշխարհում իսկական հեղափոխություն դարձավ: Ապրանքանիշի հիմնական տեսլականն էր՝ հեշտացնել կյանքը, իսկ ոճը դարձնել ավելի թեթև ու ինքնատիպ:

Մեծ հաջողությունները հաճախ ծնվում են համարձակ փոփոխություններից։ Երբեմն անհրաժեշտ է հրաժարվել մեկից՝ կառուցելու ավելին։ 1983 թվականին Ռոբերտ Գրինբերգը թիմակիցների հետ հիմնադրեց LA Gear-ը՝ սպորտային կոշիկների ամերիկյան բրենդը, որը մեծ հաջողություն ունեցավ։ Սակայն 1992-ին բրենդը հայտնվեց ճգնաժամի մեջ։ Գրինբերգն էլ որդու՝ Մայքլի հետ ստիպված եղավ լքել ընկերությունը։ Բայց դա հնարավորություն տվեց մտորելու նոր նախագծի շուրջ։
Գրինբերգը շուկայում կարևոր բաց նկատեց՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար նախատեսված “streetwear” նորաձևությունը վերահսկող մեծ խաղացողներ չկային: Գրինբերգը հիմնադրեց Skechers-ը՝ նորարարական տեսլականով ու ավելի լայն հավակնություններով։
«Հիմնադրման հենց առաջին օրվանից գիտեի, որ Skechers-ը հաջողություն կունենա: L.A. Gear-ն իմ դպրոցն էր, իսկ Skechers-ը՝ իմ Պիկասոն»,– մի առիթով ասել է Գրինբերգը։Եվ իսկապես, Skechers-ը դարձավ այն ստեղծագործական հարթակը, որտեղ նա կարողացավ ազատ արտահայտել իր նորարարական տեսլականը։ Հենց այս պահին ձևավորվեց ոչ միայն ապրանքանիշի ինքնությունը, այլև մի ամբողջ մշակույթ, որը ձևախեղեց փողոցային նորաձևության սահմանները։

Skechers-ի առաջին արտադրանքը հարմարավետ և ֆունկցիոնալ կոշիկներ էին, որոնք տղամարդկանց համար էին նախատեսված։ Բայց սա դեռ կարծես ուժերի փորձարկում էր։ Շրջադարձային դարձավ հաջորդ տարին. բրենդը ներկայացրեց իր առաջին նշանավոր մոդելներից մեկը՝ Chrome Dome-ը։ Այս համարձակ, ունիսեքս ոճի քաղաքային բութսերը դարձան իսկական հիթ՝ գրավելով 90-ականների նորաձևության սիրահարների սրտերը։ Chrome Dome-ն առանձնանում էր իր նախապես մաշված տեսքով՝ կարծես տարիների պատմություն ունեցող կոշիկ լիներ։
Այս յուրահատուկ դիզայնը կատարյալ հավելում էր այն երիտասարդների համար, որոնք ապրում էին գրանժ մշակույթով ու սիրում էին ոճային, բայց անփույթ տեսք ունեցող աքսեսուարներ։ Skechers-ի այս նորամուծությունը ոչ միայն ձևավորեց բրենդի ինքնությունն ու ոճը, այլև ամրապնդեց նրա դիրքը փողոցային նորաձևության աշխարհում՝ գրավելով ինչպես սքեյթփանկերին, այնպես էլ այն երիտասարդներին, որոնք փնտրում էին անհատականություն արտահայտող կոշիկներ։

Բայց բրենդը չսահմանափակվեց միայն այս ուղղությամբ. այն վերածվեց «athleisure» գաղափարի հիմնասյան՝ միավորելով նորաձևությունն ու աթլետիկ հարմարավետությունը։ Skechers-ի առաջին կոշիկը Cascades Logger Boot-ն էր։ Այս մոդելը դարձավ 90-ականների գրանժ նորաձևության խորհրդանիշը և այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ վաճառքում է առ այսօր։
Ընկերությունը շատ արագ ընդլայնվեց՝ ներկայացնելով կանանց և երեխաների համար նախատեսված առօրյա ու մարզական ոճի կոշիկներ։ Իսկ հիմնադրումից 19 տարի անց Skechers-ը ներկայացրեց իր առաջին պրոֆեսիոնալ սպորտային գիծը՝ համագործակցելով աշխարհահռչակ վազորդ, օլիմպիական մեդալակիր Մեբ Քեֆլեզիգիի հետ, որը դարձավ բրենդի դեսպանը:

Քեֆլեզիգիի հետ համագործակցության պահին բրենդն արդեն սերտ կապեր ուներ հաստատած դարաշրջանի փոփ-կուռքերի հետ։ Դեռ 90-ականներին իր փառքի գագաթում գտնվող Բրիթնի Սփիրսը լծվեց Skechers-ի Energy բութսերի առաջխաղացման արշավին։ Նոր մոդելը, իհարկե, դարձավ գլոբալ հիթ ու պատանի միլենիալների ոճի խորհրդանիշներից մեկը։

Բայց բրենդը չսահմանափակվեց միայն այս ուղղությամբ. այն վերածվեց «athleisure» գաղափարի հիմնասյան՝ միավորելով նորաձևությունն ու աթլետիկ հարմարավետությունը։

Skechers-ը միշտ անսխալ որսացել է ժամանակի ալիքն ու ոգին։ Հիշենք ապրանքանիշի համարձակ համագործակցությունները՝ ռեպ-ռահվիրա Snoop Dogg-ից մինչև անգլիական ֆուտբոլի գերաստղ Հարրի Քեյն, «Տրանսֆորմերներ» միլիարդանոց ֆրանչայզի հետ համատեղ Skechers x Transformers: Rise of the Beast-ի հավաքածուից մինչև իսկական կուռքի վերածված Pokémon:Բրենդը նաև հաստատուն տեղ է գրավել գովազդային ամենամեծ հարթակներից մեկում՝ Super Bowl-ում։
2010 թվականից ի վեր ընկերությունը պարբերաբար ներկայացնում է իր արշավներն ամերիկյան սպորտային հեռարձակման այս խոշորագույն իրադարձության ընթացքում՝ գրավելով միլիոնավոր դիտողների ուշադրությունը։Պարզապես կոշիկ արտադրողից բրենդը մշակութային ֆենոմեն դառնալու հավակնություն է ներկայացրել՝ առանց ավելորդ աղմուկի մշտապես հայտնվելով ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Միջազգային շուկայում Skechers-ի ընդլայնման մասին խոսելիս Գրինբերգը նշել է. «Քանի որ գնորդներն ավելի շատ են կարևորում հարմարավետությունը, նորարարությունը և մեր եզակի տեխնոլոգիաների ներդրումը, մենք պետք է շարունակենք զարգացնել մեր մոդելները՝ պահպանելով մեր բրենդի ինքնությունը»։

Skechers-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենն առ այսօր շարունակում է ուշադրություն դարձնել ցանկացած մանրուքներին։ Անկախ նրանից՝ ուսումնասիրում է կոշիկի ներբանը, խորանում ֆինանսական հաշվետվությունների մեջ կամ մշակում կատարյալ գովազդային արշավ, նրա մոտեցումն անփոփոխ է՝ կատարելության ձգտում։Այս անսահման ուշադրությունն է, որ նրան դարձրել է նորաձևության արդյունաբերության ամենավառ բրենդային ճարտարապետներից մեկը։Գրինբերգը բազմիցս ընդգծել է իր բրենդի փիլիսոփայությունը՝ «Որևէ այլ բանով չեմ ուզում զբաղվել՝ միայն գեղեցիկ ընտանեկան բիզնես կառուցելու ցանկությունն է»:
Կայունությունն ու էկո-գիտակից մոտեցումը Skechers-ի պատմության հիմնական արժեքներից են։ 2016 թվականից ի վեր բրենդը նորարարական քայլեր է ձեռնարկում՝ նվազեցնելու պլաստիկի կիրառությունը։ Այսօր Skechers-ի փաթեթավորման շուրջ 99 %-ն ամբողջությամբ վերամշակելի է, իսկ տուփերի ներսում օգտագործվող հիմքերն ու թղթերը՝ 100%-ով վերամշակելի։Բացի այդ՝ բրենդը համագործակցում է առաջատար արտադրողների ու մատակարարների հետ՝ ապահովելով, որ իրենց համոզմունքները, հարմարավետությանն ու ոճին հավատարին մնալը չվնասեն մեր մոլորակը։ Այսօր Skechers-ը ոչ միայն նորաձևության և հարմարավետության առաջատարն է, այլև ապացույց, որ ճիշտ պահին ընդունված համարձակ որոշումները կարող են ձևավորել ամբողջ արդյունաբերության ապագան։