Մեծ սերը կարող է արտահայտվել ամենափոքր, նուրբ, բայց և հիշարժան նվերներով։Մեր կողմից առանձնացված մատչելի ընտրանին ապացույց է, որ իմաստալից նվերները պարտադիր չէ, որ թանկ լինեն։
The Body Shop-ի մուտքի մոտ տեղադրված ցուցանակն ասում է՝ սերը նվեր է։ Եվ իրոք, բայց երբ փորձում ես նրանց փոքրից լոգանքի պարագաների և մարմնի լոսյոնների սեթերը, հատկապես եթե դրանք նվեր ես ստացել քո սիրելիից, հասկանում ես, որ սերը նաև խնամքի մեջ է։ Այս նույն տրամաբանությամբ՝ L'occitane բրենդից գնված նույնիսկ ամենափոքր ձեռքի քսուկը (հատկապես եթե այն բրենդի հանրահայտ նուշային շարքից է) ևս կխոսի Ձեր հոգատարության և նվիրվածության մասին։
Բոլոր երազողների համար Penbox-ի «Փոքրիկ իշխան» թեմայով Moleskine բլոկնոտը կստեղծի կատարյալ տարածք սիրո նամակների, բանաստեղծությունների կամ քաղցր հուշերը գրի առնելու համար։
Մեկ ուրիշ լավ տարբերակ է Egoiste խանութում ներկայացված Մոռելատտո բրենդի տարատեսակ զարդերը, օրինակ պողպատյա սրտերը, որոնք, ինչպես և իրական սերը, պատրաստ են դիմակայել ժամանակի բոլոր փորձություններին։