Բրենդը տասնամյակներ դիմակայել է բազում փորձությունների, փոխվել են բազմաթիվ ստանդարտներ, սակայն չի դավաճանել իր սկզունքներին, և թերևս դա էլ դարձել է իր հաջողության գրավականը: Այսօր 50-ից ֆերմերների հետ համագործակցելով, 6000-ից ավել աշխատողներով և տարբեր երկրներում 700 խանութներով «Օքսիտան» Պրովանսի իրական դեսպանն է դարձել աշխարհով մեկ:Օլիվիեն նշում է, որ ձեռնարկություն չեն հիմնում գումար աշխատելու համար, այլ հիմնում են գաղափարի, նպատակի համար` ստեղծել այն, ինչ պակասում է՝ տալով աշխարհին խճանկարի այդ պակասող մասնիկը:
«... Երբ մենք հիմնեցինք «Օքսիտանը» հեռավոր 70-ականներին, երկրում արդյունաբերական բում էր, հիմնվում էին մթնոլորտն աղտոտող մեծ գործարաններ, և մենք մեր էկոլոգիական օրակարգով, բնական նյութերով խենթ էինք թվում, - այժմ հիշում է բրենդի հռչակավոր հիմնադիրը, - մեզ համոզում էին, որ մենք չենք հաջողի, գումար չենք վաստակի, իսկ մեր նպատակը դա չէր: Եվ տեսեք՝ ինչ կատարվեց: Մի քանի տասնամյակ հետո բոլորը եկան այս մտքին, հասարակությունը սկսեց մտածել էկոլոգիայի մասին, սկսեցին ձգտել արտադրել և օգտագործել բնականը: Մենք ուրախ ենք, որ այս մեծ ճանապարհի սկզբնամասում ենք եղել: Ցավոք սրտի պետք է փաստենք, որ դեռ շատ հեռու ենք մեր երազած էկոլոգիական դրախտից: Երկիր մոլորակը դեռ աղտոտված է: Մենք շարունակում ենք պայքարել, այդ թվում մեր արտադրանքի միջոցով: Մեր ամեն սրվակն իր մեսիջն ունի: Նրանցից յուրաքանչյուրն արտադրվում է հիշեցնելու համար, որ բնությունն անհուն և թանկ ժառանգություն է մեզ և այն պետք է պահպանել..․»