Լեգենդար Vogue հանդեսը լույս է տեսնում, դժվար է պատկերացնել, 1892 թվականից։ Սկզբում շաբաթաթերթի ձևաչափով հրատարակվող Vogue-ը, հետագայում ստացավ իր՝ արդեն մեզ ծանոթ ամսագրային տեսքը։ Իսկ 1930-ականներից ձևավորվեց նոյմեբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին հատուկ Սուրբ ծննդյան թողարկման ավանդույթը։ Ներսում ամսագիրը վերածվում էր ուղեցույցի, որտեղ ընթերցողներին պատմում էին որտեղ ու ինչպես պատրաստվել տոներին, ինչ նվերներ գնել ու ինչպես ձևավորել սեփական լուքն ու տունը։ Իսկ դրսից՝ մշտապես ստեղծագործ մոտեցմամբ ծնված շապիկներն էին։
Այս ձևաչափը որդեգրեց նաև 1916-ից լույս տեսնող բրիտանական Vogue-ը։ 1938-ի դեկտեմբերյան թողարկման տոնական շապիկը բրենդի ամենահիշարժաններից մեկն է։ Թողարկման գլխավոր նյութը՝ «Պարզեցված Սուրբ ծնունդը», պատրաստել էր ամսագրի բազմամյա հեղինակ, բաղադրամտոսերի գրքերով հայտնի Ջուն Փլաթթը։ Այն նվիրված էր ավանդական տոնական նախապատրաստումների պարզեցմանը։ Ենթադրվում էր, որ բնական եղևնին, օրինակ, կարելի է փոխարինել մինիմալիստական դիզայներական լուծմամբ։ Հոդվածը բացող լուսանկարում պատկերված գեղեցիկ մոդելը (որի արտաքինը, ի տարբերություն ծառի, առանձնապես չի պարզեցվել), որը սեփական նուրբ ձեռքերով պատրաստում է պարույրաձև ձողից պատրաստված տոնածառի վրա կախվող զարդերը։
Դժվար է ասել, թե 1938 թվականի Մեծ Բրիտանիայում քանի տնային տնտեսուհի որոշեց հետևել այս «պարզեցված Սուրբ ծննդին», բայց լուսանկարը մնաց պատմության մեջ։
