Ավելի քան 30 տարի HENDERSON նորաձևության տունն առաջարկում է տղամարդկանց էլենգանտ և ոճային հագուստ՝ նախատեսված կյանքի բոլոր իրավիճակների համար պրեմիում affordable luxury («հասանելի լյուքս») սեգմենտում։ 2024 թվականի աշնանը Երևանում կայացավ երկար սպասված «Մսյո Ազնավուր» կենսագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք աստղեր, այդ թվում՝ ֆիլմի գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։ Կարմիր գորգի արարողությանը մասնակցեց նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը ներկայացավ HENDERSON բրենդի՝ Inspired By Aznavour աքսեսուարների բացառիկ հավաքածուի պարագաներով։ Այդ շարքը ստեղծվել է հենց Ազնավուրի 100-ամյակի առթիվ ու նախատեսված է միայն «Ազնավուր» հիմնադրամի և բրենդի ընկերների համար։ Մինչև համաշխարհային հաջողությունն ու Ազնավուր բարեգործական հիմնադրամի հետ սերտ հարաբերությունները, HENDERSON-ն անցել է ավելի քան երեք տասնյակ տարվա հետաքրքիր ու յուրահատուկ պատմություն։






