27.12.2024

ՁՄԵՌԱՅԻՆ MUST-HAVE ՏԱՍՆՅԱԿԸ

Աշնանային արևով տարված, մենք հաճախ ձմռան միայն առաջին օրերին ենք գիտակցում, որ տարվա ցուրտ եղանակն այստեղ է, իսկ մեր պահարանը, մուգուցե, պատրատ չէր դրան: Մենք պատրաստել ենք թոփ 10 նորաձև must- have պարագաների ցուցակ, որը ձեզ կօգնի դիմակայել ձմռանը:

1. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄՈՒՇՏԱԿ

1. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄՈՒՇՏԱԿ

Էկոակտիվիզմն իր պտուղները տվեց. շատերը հասկացան, որ բնականմուշտակներն այդքան էլ ճիշտ չի կրելը: Սակայն կանայք շարունակում են սիրել մորթին, մասնավորապես այն պատճառով, որ մորթու տեքստուրան շքեղ տեսք է տալիս մեզ, ու հեշտ համադրվում այլ հագուստի հետ: Եվ ելքը գտնվեց: Առաջին արհեստական մուշտակները ստեղծվել են դեռ 1930-ականներին, բայց հենց մեր ժամանակներում դարձել են ոչ միայն բնականին փոխարինելու միջոց, այլև՝ առանձին ինքնուրույն թրենդ, երբ արդեն էական էլ չէ բնականին հնարավորինս նմանությունը: Այս ձմռանը արհեստական մուշտակը կարող է լինել վառ կամ բազային գույների, մինիմալիստական կան ճչացող մաքսիմալիստական, պրինտային, ծոփերով, մաքսի կամ կարճ: Այլ կերպ ասած՝ չկա ոչ մի սահմանափակում, ազատ օգտագործեք ձեր երևակայությունը մուշտակ ընտրելիս:

2․ ՏԱՏԻԿԻ ԳՈՐԾԱԾ ՍՎԻՏԵՐԸ

2․ ՏԱՏԻԿԻ ԳՈՐԾԱԾ ՍՎԻՏԵՐԸ

Բազային սվիտեր ունենալը, իհարկե, վատ բան չէ, հակառակը, այն ձմեռային պահարանի կարևոր մաս է: Բայց դե այս ձմեռվա համար ավելի արդիական է ձմեռային նախշերով գործվածքային սվիտերը: Ճիշտ այնպիսին, որ մեզ մեր տատիկներն էին գործում: Նախշերով սվիտերները հիշողություն են 80-90-ականներից, և մի քիչ էլ նմանվում են ամանորյա հումորային «անճոռնի» սվիտերներին, բայց ավելի հանգիստ երանգներով և ավելի նուրբ նախշերով: Նախշերի մեջ գերակշռում են ձյունե փաթիլները, խորանարդիկները, նույնիսկ եղևնի կամ թխկու տերևները: Ի դեպ, այս սվիտերներն ունիվերսալ են ու կգեղեցկացնեն նաև տղամարդկանց տոնական լուքը։

3․ ԿԱՇՎԵ ՏԱԲԱՏ

3․ ԿԱՇՎԵ ՏԱԲԱՏ

Վերջին տարիների must have է կաշվե (կամ էկո-կաշվե) տաբատը՝ որոշակի ոճային փոփոխություններով․ սքինի, բայքերային, դասական: Իրականում էական չէ՝ որը կնախընտրեք, մենք հստակ քայլերով գնում ենք ինդվիդուալիզմ: Իդեալական տարբերակ է ուղիղ տաբատը, որովհետև այն հավասարապես գեղեցիկ է թե´ դասական, թե առօրյա, թե´ սպորտային հագուստի հետ: Բացի այդ, նման տաբատները ձյան և անձրևի դեպքում հրաշալի պաշտպանում են ոտքերը: Ինչ վերաբերվում է գույնին, այստեղ ևս սահմանափակումներ չկան` սև բազայինից մինչև մուգ կարմիրը:

4. ԳՆԱ՞ՆՔ ՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ

4. ԳՆԱ՞ՆՔ ՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ

Մեծ քաղաքից դուրս փոքրիկ ճամփորդությունները հայաստանյան սիրելի ժամանցի տեսակներից են, հատկապես ձմռանը: Եվ եթե առաջ անհասկանալի ընտրության առջև էինք` նորաձև՞ հագնվել, թե՞ տաք, որովհետև գրեթե անհնար էր գտնել արշավի համար նախատեսված հագուստ, ապա հիմա խանութներում այլ պատկեր է: Թերմո` մարմնի ջերմաստիճանը պահպանող ներքնազգեստը,ջրակայուն և ֆունկցիոնալ բաճկոնները, ամենագնաց կոշիկները և, մի խոսքով, ունիսեքս gorpcore-ի (այսպես է կոչվում այս ուղղվածությունը) ատրիբուտիկան, ոչ միայն նորաձև է, ոչ միայն հասանելի է, այլև must have է ակտիվ հանգստի սիրահարների համար:

5․ ԵՐԿԱՐ ԳՈՒԼՊԱՆԵՐ

5․ ԵՐԿԱՐ ԳՈՒԼՊԱՆԵՐ

Եվս մեկ թրենդ, որի համար մեր մայրիկները շատ շնորհակալ կլինեն մեզ: Վերջապես մենք կարող ենք չթաքցնել մեր գուլպաները, և նույնիսկ ի ցույց դնել` հնարավորինս բարձրացնելով: Կարճ գուլպաների թրենդն արդեն աշնանն էր նկատվում: Այնուհետև դրանք դարձան ավելի երկար ու տաք, այնպես, որ դուք կարող եք դրանք հագնել զուգագուլպայի վրայից և վերևի մասը թողնել երկարաճիտ կոշիկներից դուրս: Գույների առումով գերակշռում է մուգ մոխրագույնը, բալագույնն ու սպիտակը, սակայն ոչ մի սահմանափակում չկա, եթե դուք այլ գույն եք նախընտրում: Օգտակար խորհուրդ. եթե այս թրենդը ձեզ շատ է դուր գալիս, և պատրաստվում եք ձմռանը հաճախ այսպես հագնվել, ապա կոշիկները փորձելիս, մտածեք կես չափս մեծ ընտրելու համար, որովհետև գուլպաները հաստ են լինում, իսկ ձեր սովորական չափսի կոշիկները նման գուլպաներով կարող են ձեզ փոքր թվալ:

6․ԿԱՇՎԵ ՁԵՌՆՈՑՆԵՐ

6․ԿԱՇՎԵ ՁԵՌՆՈՑՆԵՐ

Ձմռանը ձեռնոցներ ունենալն ու օգտագործելը տրամաբանական է, այն կոնկրետ ֆունկցիա ունի ձեռքերը ցրտից պաշտպանելու: Հետաքրքիր է, որ պահարանի այս փոքր դետալը երկար էվոլյուցիոն ճանապարհ է անցել ` հարստանալով նոր նշանակություններով: Ժամանակ առ ժամանակ, ձեռնոցների որոշ տեսակներ դառնում են խիստ թրենդային, ինչպես այս տարի: Մեր առաջարկած ձմեռային must-have-ը կաշվե (կամ, ինչպես կռահեցիք, էկո-կաշվե) տարբերակն է՝ կարճ, միջին կամ մինչև արմունկը հասնող: Այս թրենդը, որը հավասարապես տարածվել է նաև տղամարդկանց պահարանում, Old Money ուղղվածության հետևանքն է, որն իսկապես օգտակարը գեղեցիկի հետ համադրության փայլուն (ու տաք) օրինակ է:  

7. ԲՈՏՖՈՐՏՆԵՐ

7. ԲՈՏՖՈՐՏՆԵՐ

Երկարաճիտ` ծնկից վերև կոշիկները, կամ կարճ ասած` բոտֆորտները, արդեն մի քանի տարի է թրենդներում են: Այս տարի բրենդներն առաջարկում են կրունկով, լայն ու շատ բարձր բոտֆորտներ: Բոտֆորտներն անփոխարինելի must-have են ձմռանը մի քանի պատճառով. նախ՝ վիզուալ գեղեցիկ է, կոկետ, ու ճիշտ համադրության դեպքում շատ նրբագեղ, ու գումարած դրան՝ , այն պրակտիկ է: Ըստ էության, բոտֆորտները կարող են ձեզ համար նույն կաշվե տաբատի ֆունկցիան կատարել՝ ամբողջությամբ ոտքը պաշտպանելով վատ կամ սառը եղանակի դեպքում: Եվ վերջապես, այս և հաջորդ տարվա թրենդներից մեկը` բոհո էսթետիկան է, իր եթերային, ճախրող զգեստներով, շրջազգեստներով: Եթե սիրում եք բոհո ոճն, ապա բոտֆորտներն իդեալական կլինեն նման զգեստների հետ` կաշին և շղարշը կոնտրաստային գեղեցկություն կտան մեր լուքին:

8. ՑՐՏԻՑ ԿԱՐՄՐԱԾ ԱՅՏԵՐ

8. ՑՐՏԻՑ ԿԱՐՄՐԱԾ ԱՅՏԵՐ

Այս զվարճալի վերնագրի տակ կարելի է երկար խոսել ձմեռային դիմահարդարման մասին, որը կրկին ոճային լուրջ փոփոխությունների է ենթարկվել վերջին տարիներին: Բայց մենք միայն կհիշեցնենք, որ ամեն դեպքում կարևոր պայմանն է անգամ ձմռանը հետևել դեմքի մաշկի խնամքին, նույնիսկ այս սեզոնին օգտագործել արևապաշտպան խնամքի միջոցներ: Իսկ ամենակարևորը՝պետք չէ արհեստական քողարկել ցրտից կարմրած այտերը: Դրանք բնական են ու գեղեցիկ: Հետաքրքիր փաստ․ նման դիմահարդարման ներշնչանք են հանդիսացել տղամարդիկ, և երբեմն հանդիպում ենք «boyfriend blush» տերմինը, որն ակնարկում է` այտերի կարմրություն, ինչպես ձեր զուգընկերոջ մոտ է: Իսկ եթե ձմռանը ձեր այտերը կամակորություն են անում ոչ մի կերպ չեն կարմրում, բայց խիստ ցանկություն կա արհեստական նորաձև կարմրություն ստանալ, ապա մեր առաջարկած ձմեռային must have -ը վարդագույն դիմափոշին է:

9․ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԴ ՏԱՔ ՊԱՀԻՐ

9․ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԴ ՏԱՔ ՊԱՀԻՐ

Նորաձևությունը զոհողություն չի պահանջում, մոռանանք այս մոտեցնումն ու ձմռանը հիմնարար պատրաստվենք՝ պաշտպանելով մեր գլուխն ու ականջները ցրտից: Եթե բազային գործվածքային գլխարկները ձեզ անհարմարություն են պատճառում ու ի վերջո փչացնում ձեր սանրվածքը, ապա, որպես այլընտրանք ձեր պահարանում պետք է հայտնվեն գործվածքային բալակլավաները : Ըստ լեգենդի, 1854-1855 թվականների ձմռանը, Ղրիմի պատերազմի ժամանակ բրիտանական զինվորները սաստիկ ցրտից պաշտպանվելու համար հնարեցին բրդից գործած այս գլխարկները, որոնք ծածկում էին ողջ գլուխը: ,Իսկ այսօր այն նաև հիշեցնում է մեր 90-ականների մանկության անգորայից գլխարկները: Այդպես էլ կա, նորաձևությունը ցիկլային է, ինչի շնորհիվ հնարավորություն ունենք ևս մեկ անգամ նման գլխարկ կրել, որովհետև խանութներում բազմաթիվ տարբերակներ կան` ամենաբազայինից մինչև յուրահատուկները, ամբողջական բալակլավա կամ ավելի թեթև՝ ուղղակի եռանկյունաձև գլխաշոր հիշեցնող տարբերակները:

10. XL ՊԱՅՈՒՍԱԿ

10. XL ՊԱՅՈՒՍԱԿ

Պայուսակը մի գրպանում, դրամապանակը՝ մյուս, ականջակալները՝ պայուսակի մեջ, պայուսակը՝ փոքրիկ, անհարմար..․ մոռացեք նորաձևության մղձավանջի մասին, վերցրեք այս տարվա գլխավոր թրենդը` մեծ և ընդարձակ պայուսակն և ապրեք հանգիստ: Մեծ պայուսակների այս մասսայական վերադարձը մի փոքր անսպասելի էր, բայց շատ հաճելի: Անկախ տեխնոլոգիական զարգացումներից, մենք այդ ընդարձակության կարիքն ունեինք: Բացի այդ, ձմռանը մեր իրերի քանակն ավելանում է` ձեռնոցների, գլխարկների, շարֆերի հաշվին, և մեծ պայուսակի արդիականությունն ակնհայտ է դառնում:
Եվ մենք, իհարկե, չենք մոռացել տղամարդկանց մասին: Ինչպես նկատեցիք վերևում, նշված թրենդներից որոշները միանգամայն ունիսեքս են, և որոշակի փոփոխություններով հեշտությամբ կինտեգրվեն տղամարդկանց պահարան: Առհասարակ, տղամարդկանց նորաձևությունը երբեք այսքան արտահայտված չի եղել, որքան վերջին տարիներին։ Old money-ի ազդեցության տակ դրա կարևոր բաղադրիչներն են ազնվական շագանակագույնի բոլոր երանգները, վանդակավոր և թավշյա պիջակներ, վերարկուներ և դասական կոշիկների ձմեռային տարբերակները և այլն: «Հագնվի´ր, ինչպես քո պապիկը 1950-ականներին»: Ռետրո էսթետիկան չի զիջում իր դիրքերը, և անկեղծ լինենք, այն չքնաղ է:

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ