26.12.2024

ՏՈՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՈՒՆ․ԼԱՊԼԱՆԴԻԱ

Ամանորին Լապլանդիա այցելելը երազային փորձառություն է, որը կմնա ձեզ հետ ողջ կյանքի ընթացքում: Այստեղի հեքիաթային բնությունը, հյուրընկալ մթնոլորտը և բազմազան ակտիվությունները հենց այն են, ինչ անհրաժեշտ է, որպեսզի տոնական հանգիստն իսկապես առանձնահատուկ լինի։ Ու մի՛ վախեցեք ցրտից։ «Տուրիստո Թրևլի» հետ միասին առաջարկում ենք պլանավորել գուցե այս ամենաանմոռանալի ուղևորությունը։

Սկսենք կարևոր ճշտումից. Լապլանդիան առանձին պետություն չէ (ու երբեք չի եղել)։ Սա ընդհանուր մշակութային հիմք ունեցող բնաշխարհ է Հյուսիսային Եվրոպայում, որն ընդգրկում է Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Ռուսաստանի հյուսիսային տարածքները։ Սրանցից ամենահետաքրքիրը ֆինլանդական հատվածն է, որը հայտնի է որպես Սանտա Կլաուսի հայրենիք։ Ահա, թե հատկապես ինչու արժե այնտեղ հասնել։

ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԳՅՈՒՂԸ

ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԳՅՈՒՂԸ

Ռովանիեմի քաղաքում գտնվող Սանտա Կլաուսի գյուղը Սանտայի և նրա օգնականների պաշտոնական տունն է, որտեղ իրականություն է դառնում Սուրբ ծննդյան հրաշքը։ Սանտայի գյուղ կարելի է հասնել ինքնաթիռով, բայց ավելի գեղատեսիլ տարբերակ էլ կա. Santa Claus Express գնացքը Հելսինկիից, որն անցնում է սքանչելի գեղատեսիլ տարածքներով՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքից հասնելով մինչև Արկտիկա։Սանտայի տան գլխավոր հատվածը հենց Սանտայի գրասենյակն է, որտեղ այցելուները կարող են հանդիպել Սանտային, շփվել նրա հետ և լուսանկարվել։ Տունը լի է ամանորյա դեկորներով, ջերմ մթնոլորտով և տոնական երաժշտությամբ։ Պաշտոնական բնակավայրը բաց է ողջ տարվա ընթացքում և ամեն տարի ընդունում է հարյուրավոր հյուրերի, որոնք գալիս են Լապլանդիա՝ հատուկ Սանտային տեսնելու համար։


Իհարկե, դեկտեմբերի վերջի Սուրբ ծննդյան շրջաննամենապահանջվածն է, այնպես որ խորհուրդ է տրվում նախապես ծրագրել ձեր այցելությունը։Սանտայի գյուղում կա նաև հասկիների զբոսայգի, որտեղ առաջարկվում են սահնակով զբոսանքներ, մի քանի ռեստորան, ձնագնացների զբոսայգի, լեգենդար Ձնեմարդու աշխարհ խաղահրապարակը (Snowman World), մի քանի յուրահատուկ հյուրանոցներ, ինչպես նաև Սանտայի հայտնի փոստատունը, որտեղ կարելի է տեսնել հազարավոր նամակներ, որոնք աշխարհի տարբեր երկրներից ուղարկվում են Սանտային։ Այս փոստատնից դուք էլ կարող եք նամակ կամ բացիկ ուղարկել ձեր տուն կամ ընկերներին՝ կլինի բացառիկ հուշանվեր Արկտիկայից։Իհարկե, Սանտային հանդիպելու համար կազմակերպվող հանգիստը դրանով չի սահմանափակվում։ Այստեղ դուք կարող եք հանդիպել նաև նրա հմայիչ եղջերուներին՝ ռենդեյրներին, առանց որոնց անհնար է պատկերացնել իսկական ձմեռային հեքիաթը։ Նրանք, ովքեր նախընտրում են մնալ գյուղի անմիջական հարևանությամբ,հաճախ ընտրում են յուրօրինակ բնակության տարբերակներ, օրինակ՝ ապակե իգլուներ՝ պանորամային տանիքներով Հյուսիսափայլը դիտելու համար, կամ յուրահատուկ Treehouse հյուրանոցը։

ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼԻ ԴԻՏՈՒՄ

ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼԻ ԴԻՏՈՒՄ

Լապլանդիան աշխարհի այն եզակի վայրերից է, որտեղ կարող եք տեսնել Հյուսիսափայլի (կամ Ավրորա բորեալիսի) հմայիչ լույսերը, որոնք յուրահատուկ գեղեցկությամբ լուսավորում են երկինքը։ Արեգակնային քամիների ազդեցությամբ առաջացող այս բնակարն երևույթը կարող է հայտնվել տարվա ընթացքում, սակայն գիշերները պետք է բավարարմութ ու պարզ լինեն, որպեսզի հնարավոր լինի տեսնել այս հիասքանչ լույսերի շոուն։ Լապլանդիայի հյուրանոցներից շատերը առաջարկում են ապակե տանիքով տնակներ, որտեղից հարմարավետ պայմաններում կարող եք դիտել այս հմայիչ երևույթը։ Իսկ շվեդական Լապլանդիայում գտնվող Աբիսկո գյուղում գործում է մի ամբողջ «Հյուսիսափայլի երկնային կայան», որտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ Ավրորան դիտելու համար։ Վիճակագրության համաձայն՝ Հյուսիսափայլը Լապլանդիայում տեսանելի է տարեկան մոտ 200 գիշեր կամ յուրաքանչյուր երկրորդ պարզ գիշերը։ Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտն անգամ ունի տիեզերական եղանակի վերաբերյալ վեբ կայք, որը ցույց է տալիս Ավրորայի ակտիվությունը Ֆինլանդիայում տվյալ պահին։ Բացի այդ, Ֆինլանդիայի տարբեր հատվածներում հասանելի են նաև տեղական Հյուսիսափայլի հետևման հավելվածներ։

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՂՋԵՐՈՒՆԵՐԻ ՍԱՀՆԱԿՈՎ ԶԲՈՍԱՆՔ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՂՋԵՐՈՒՆԵՐԻ ՍԱՀՆԱԿՈՎ ԶԲՈՍԱՆՔ

Լապլանդիայում պատմականորեն բնակվող Սամի ժողովուրդը մինչ օրս զբաղվում է եղջերուների ավանդական հովվությամբ ևարհեստներով։ Լապլանդիայում եղջերուների սահնակով զբոսանքը անգերազանցելի փորձառություն է ։ Գեղեցիկ բնապատկերները, խաղաղ մթնոլորտը և այս վեհ արարածները ստեղծում են հատուկ զգացողություն և թույլ տալիս լիարժեք վայելել ձեր ճամփորդությունը։ Ընդ որում, նախորոք պատրաստվելու դեպքում կարելի է մասնակցել սահնակով՝ Հյուսիսափայլի փնտրտուքի տուրին կամ Լապլանդիայի եղջերուների սաֆարիին՝ Միջօրեական արևով հիանալու համար։Եղջերուներին մոտիկից ծանոթանալու մեկ այլ հիանալի միջոց է տեղի ֆերմաներից մեկի այցելությունը (ամենահայտնիներից մեկը Ռովանիեմիում է)։ Այստեղ կարելի է կերակրել կենդանիներին, ուսումնասիրել դրանց ապրելակերպը, պատմությունն ու նշանակությունը տարածաշրջանում։

ՁՆԱԲՈՒՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ  ԵՎ ՍԱՌՑԵ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

ՁՆԱԲՈՒՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՍԱՌՑԵ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Լապլանդիայի ձնաբուն հյուրանոցներն ու սառցե ռեստորանները համարվում են տարածաշրջանի ամենահետաքրքիր վայրերից, որոնք գրավում են հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ Դրանք կառուցվում են ամեն տարի ձմռանը՝ օգտագործելով միայն ձյուն և սառույց։Ձնաբուն հյուրանոցները հաճախ զարդարված են լինում սառցե քանդակներով և լույսերով, որոնք ստեղծում են կախարդական միջավայր։ Ամեն տարի դրանք ստանում են նոր դիզայն, ինչի շնորհիվ այցելուները միշտ ունեն նոր բան հայտնաբերելու հնարավորություն։ Չնայած, որ սենյակները պատրաստված են սառույցից, քնելը այստեղ ոչ միայն հնարավոր է, այլև բավական հարմարավետ․հյուրանոցները տրամադրում են հատուկ ջերմային քնապարկեր, որոնք ապահովում են ջերմությունն ու հարմարավետությունը։ Սառցե ռեստորաններում ճաշելը ևս անփոխարինելի փորձ է։ Այստեղ ամեն ինչ՝ սկսած սեղաններից և աթոռներից մինչև սպասք, պատրաստված է սառույցից։ Ռեստորանները մատուցում են տեղական խոհանոցի ուտեստներ՝ եղջերուների միս, թարմ սաղմոն կարմիր հատապտուղներից պատրաստված աղանդեր և այլն։ Լուսավորության հատուկ լուծումներն ու սառցե դետալները ստեղծում են իսկապես յուրահատուկ մթնոլորտ։Այս տեսակի վայրեր կարելի է գտնել, օրինակ, Ռովանիեմիի SnowHotel-ում։

ՁՆԱԳՆԱՑՆԵՐ ԵՎ ՇՆԵՐԻ ԼԾԱԿՆԵՐՈՎ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ

ՁՆԱԳՆԱՑՆԵՐ ԵՎ ՇՆԵՐԻ ԼԾԱԿՆԵՐՈՎ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ

Ցանկանո՞ւմ եք զգալ ձեզ իբրև իսկական հյուսիսաբնակ։ Փորձեք Սամի ժողովրդի մեկ այլ ավանդական զբաղմունք՝ հասկիների սաֆարի Լապլանդիայի հիասքանչ տարածքով։ Քամին, ադրենալինը և հավատարիմ շների թիմը կմնան ձեր հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում:Տուրի ընթացքում կարելի է նաև ծանոթանալ իսկական հյուսիսաբնակ հասկիների աճեցման խնամքին ու ապրելակերպին։ Զբոսանքն ընտրելիս կարող եք ընտրել Ձեր ուզած երթուղին՝ բարդ, հեշտ, երկար, կարճ և այլն, կախված սիրտն այդ պահին ինչ է ուզում։էներգետիկ ու ադրենալինալի մեկ այլ սպորտային տարբերակ է ձյունապատ տարածքում ձնագնաց վարելը։ Կարճ ինստրուկցիա ու կարող եք միանգամից միանալ հրաշալի խմբային տուրի ու սկսել ձնագնացներով սաֆարին։ Բայց կարևորը չմոռանաք ձեր վարորդական իրավունքները։

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԼԱՊԼԱՆԴԻԱ

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԼԱՊԼԱՆԴԻԱ

Լապլանդիա կարելի է հասնել մի քանի տարբերակով, ահա թե որոնք է խորհուրդ տալիս «Տուրիստոն» (չմոռանաք, որ Լապլանդիայի ֆինլանդական, շվեդական կամ նորվեգական մաս այցելելու համար անհրաժեշտ է ունենալ Շենգեն վիզա).

1. Երևան-Փարիզ-Ռովանիեմի
ավիատոմսի արժեքը՝ սկսած 650€ համարժեք դրամից
2. Երևան-Վիեննա-Ռովանիեմի
ավիատոմսի արժեքը՝ սկսած 670€ համարժեք դրամից
3. Երևան-Միլան-Ռովանիեմի
Wizz Air, Easy Jet լոուքոսթ ավիաընկերություններով, որտեղ պարտադիր պետք է օդանավակայաններում անցնել կրկնակի գրանցում, արժեքը՝ սկսած 570€ համարժեք դրամից։

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ