26.12.2024

ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԻ ԹՐԵՆԴՆԵՐ 2025

Ասելը, թե յուրաքանչյուր տարի ինտերիեր դիզայնի միտումները կտրուկ և արագ են փոխվում, սխալ կլինի։ Իհարկե, մշակութային և սոցիալական տեղաշարժերը, տեխնոլոգիական նորամուծություններն իրենց կնիքն են դնում նաև ինտերիերում, բայց, ընդհանուր առմամբ, նոր տենդենցները հնից զատվում են հինգից տասը տարվա ընթացքում։ Այնպես որ 2025-ին ինտերիերում կշարունակենք փնտրել բնության հետ ներդաշնակ ապրելու ուղիները։

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ  ՀԱՆԴԻՊՈՂ ԳՈՒՅՆԵՐ

ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՆԴԻՊՈՂ ԳՈՒՅՆԵՐ

Դեռևս 1980-ականներից, երբ էկոլոգիական խնդիրներն առավել հաճախ սկսեցին հուզել ամբողջ աշխարհին, ավելի հաճախ սկսեց տարածվել այն միտքը, որ մարդը ոչ թե բնությունը կառավարողն է, այլ նրա մի մասը, զավակը։ Բնական մթնոլորտ ստեղծելու համար 2025-ին նորաձև կլինեն բնության մեջ հանդիպող գույները՝ կանաչի երանգներ, ավազագույն, կապույտ, սպիտակ, օխրա: Պայմանավորված ձեր նախընտրությամբ՝ կարող եք նախապատվություն տալ նաև առավել վառ ու համարձակ գույներին՝ մանուշակագույն, վարդագույն, մուգ կապույտ, դեղին, հագեցած նարնջագույն։ Դրանց առանձին հատվածներն ավելի ջերմ և էներգետիկ կդարձնեն։ Բացից մուգ, մուգից բաց… նույն գույնի տարբեր երանգների օգտագործումը ևս ամենատարածվածներից կլինի։

ՊԱՐԶ ՁԵՎԵՐ

ՊԱՐԶ ՁԵՎԵՐ

Ձևի հարցում ևս չենք հեռանա բնությունից. ակտուալ կլինեն կլոր, ուղիղ ֆորմաներն ինչպես կահույքի, այնպես էլ՝ վերանորոգման մեջ։ Նորաոճ կլինեն նաև պարզ, երբեմն կոպիտ գծերը։

ԲՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ  ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգտագործվելու են բնական, հաճախ վերամշակված նյութեր կամ դրանց փոխարինողները: Առաջնահերթ կլինեն բնական փայտը, քարը, կերամիկան, ապակին, թուղթը, ռոտանե հյուսվածքները և այլն։ Ինտերիերում բույսերի և բնական լույսի օգտագործումը ևս կշարունակի ակտուալ մնալ եկող տարում։

ԽԵԼԱՑԻ ՏՆԵՐ

ԽԵԼԱՑԻ ՏՆԵՐ

2025 թվականին կշարունակեն տարածված մնալ խելացի տները։ Ինտերիեր դիզայներ Դեմի Մորգանը, որն առավել հայտնի է խելացի տների նախագծմամբ,հավաստիացնում է, որ այն միայն տեխնոլոգիական նվաճումների համադրություն չէ, այլև մարդկային միջավայրի և էներգիայի արդյունավետ օգտագործման տարածք։

ԷԿԼԵԿՏԻԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ԷԿԼԵԿՏԻԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Բնության հետ ներդաշնակ ոճերից բացի ակտուալ կլինեն նաև էկլեկտիկ լուծումները տարբեր ոճերի գրագետ համադրմամբ: Այստեղ կարող են հանդիպել բոլոր մոտեցումները՝ մինիմալիզմից մինչև դասական:Էկլեկտիկան ընտրելիս պետք է առավել զգույշ լինել. որքան էլ այն ենթադրում է ոճերի համադրություն, այնուամենայնիվ, ներդաշնակ միջավայր ստեղծելու համար յուրաքանչյուր դետալ պետք է ընդհանուր թեմայի առանցքում միավորվի:

ՄԻՇՏ ԱԿՏՈՒԱԼ ՀԱՅԵԼԻՆԵՐ

ՄԻՇՏ ԱԿՏՈՒԱԼ ՀԱՅԵԼԻՆԵՐ

Դիզայներների ամենասիրելի պարագան՝ հայելին, հաջորդ տարի կշարունակի մնալ ինտերիերի կարևոր մասնիկներից։ Ճիշտ ընտրված հայելիների համադրության միջոցով կարող եք «տեղափոխել» պատերը, վիզուալ մեծացնել տարածքը, բաշխել լույսը, ընդգծել աքսեսուարները։

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԳԾՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԳԾՈՒՄ

Անկախ տենդենցներից՝ մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր տուն պետք է ընդգծի ապրողի անհատականությունը և կենցաղավարությունը։ Ներառե՛ք ձեր կենսագրությունն արտացոլող տարրեր, որոնք կջերմացնեն ձեր հիշողությունը, կբնութագրեն ձեզ, ընտրե՛ք ձեռագործ գորգեր, որակը և ակտուալությունը երբեք չկորցնող բնական նյութեր, որոնք ոչ միայն ստեղծում են կապ բնության հետ, այլև երաշխավորում են երկարաժամկետ ամրություն և փոխանցվում են սերնդեսերունդ որպես մշտակայունություն,ժառանգականություն։ Եվ մի՛ մոռացեք՝ ինտերիերում փոքրիկ, անկարևոր մասնիկներ չկան։

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ