23.12.2024

ԱՆԹԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՔ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

 

Նոր տարին անխուսափելիորեն մոտենում է, իսկ մենք արդեն պատրաստվում ենք դիմավորել այն՝ լցված ոգևորությամբ, սպասումներով, երազանքներով ու, իհարկե, ոճով: Dalma Magazine-ը պատրաստել է էքսկլուզիվ ուղեցույց, որը կօգնի ձեզ ընտրել կատարյալ լուք հենց այս խենթ ու կախարդական գիշերվա համար: Տարվա վերջին շոփինգը պարզապես գնումների մի շրջան չէ, այլ ծիսակարգ, որին արժե տրամադրել հատուկ ուշադրություն:

ՌՈՔ ԱՍՏՂ

ՌՈՔ ԱՍՏՂ

Այս շողացող ու համարձակ կերպարն իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ երեկոյի ամենավառ մասնակիցն ու լինել բոլորի ուշադրության կենտրոնում։
Հագուստ / Մինի կիսաշրջազգեստ (կամ զգեստ) և պայետներով շողշողացող կոֆտա կամ բլուզ՝ զարդարված փայլիկներով, ինչպես նաև բյուրեղներով կոլգոտ և ծնկից բարձր կոշիկներ։ Իսկ եթե պատրաստվում եք այս լուքով հյուր գնալ, ապա դրսի համար սպիտակ մուշտակ ընտրեք։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌՈՄԱՆՏԻԶՄ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌՈՄԱՆՏԻԶՄ

Նուրբ ծաղիկներով տպագրությունները կամ ապլիկացիաները կօգնեն ստեղծել ռոմանտիկ և նուրբ կերպար։
Հագուստ / Ծաղկային դետալները կարելի է համադրել դասական գույների հետ, օրինակ՝ սև, սպիտակ կամ կարմիր։ Կերպարը կարող է ներառել երկար զգեստ կամ կիսաշրջազգեստ՝ ծաղկային նախշերով։ Աքսեսուարներ / Նուրբ ոսկյա կամ արծաթյա զարդեր։

ՋՈՒՆԳԼԻՆԵՐԻ ՇՈՒՆՉԸ ՔԱՂԱՔՈՒՄ

ՋՈՒՆԳԼԻՆԵՐԻ ՇՈՒՆՉԸ ՔԱՂԱՔՈՒՄ

Այս կերպարն առանձնանում է կանաչի և ջունգլիների տարրերով, որոնք խելամիտ ներդաշնակություն են ստեղծում քաղաքային ոճի հետ։
Հագուստ / Կանաչ բլուզ՝ զարդարված կենդանական պրինտերով կամ էկզոտիկ մանրամասներով, մինի փեշ կամ միդի կիսաշրջազգեստ՝ գինեգույն փայլիկներով։
Աքսեսուարներ / Մորթյա կամ լայնեզր գլխարկ, որը լուքին հմայք կավելացնի։

ՏԱՐՎԱ ԳՈՒՅՆԸ

ՏԱՐՎԱ ԳՈՒՅՆԸ

Կանաչը եկող՝ 2025 թվականի գույնն է. այն հարգանքի տուրք է Փայտե օձի խորհրդանիշին։ Ձիթապտղի գույնը հանգիստ և էլեգանտ տեսք է հաղորդում։ Այս գույնը հատկապես հիանալի տեսք ունի թավշյա գործվածքներում՝ հաղորդելով նրբագեղություն։ Ընտրեք ձիթապտղի գույնի զգեստ կամ կոստյում ընտանեկան կամ պաշտոնական երեկոյի համար։
Հագուստ / Ձիթապտղի կամ զմրուխտի գույնի համադրված զգեստներ, կոստյումներ, տոպեր և այլն, որն իր մեջ համադրում է բնականությունն ու շքեղությունը։ Աքսեսուարներ / Ոսկեգույն աքսեսուարներ՝ շեշտադրելու կանաչի խորությունը։

ԶՄՐՈՒԽՏԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆ

ԶՄՐՈՒԽՏԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆ

Զմրուխտը ներկայացնում է կայունություն և շքեղություն։ Այս գույնը համադրվում է ոսկեգույն աքսեսուարների հետ և իդեալական է շքեղ շիֆոնե կամ ատլասե զգեստների համար։
Վառ կանաչ շեշտադրումներ / Վառ կանաչի երանգներով դետալները կենդանություն են հաղորդում կերպարին։ Ականջօղեր, ձիթապտղի գույնի ձեռքի պայուսակ կամ բնական տարրերով զարդերը կարող են լինել գերազանց ընտրություն։

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Շիմմեր և գլիտեր՝ աչքերի ու այտոսկրերի համար։ Փայլուն մանրունքները շարունակում են ուշադրություն գրավել, և այս տարի գլիտերը կարելի է կիրառել ոչ միայն կոպերին, այլև աչքերի անկյուններին՝ ստեղծելով տոնական և խորհրդավոր էֆեկտ։
Խիզախ գույներ շուրթերին՝ հատապտղային և գինու երանգների։ Այս տարվա տոնական երեկույթի համար այսպիսի երանգներով շուրթերին կհաղորդեք շքեղության էֆեկտ։Ընդգծված հոնքեր և այտերի թեթև կարմրություն։ Բնական, բայց խնամված հոնքերը մնում են կարևոր շեշտադրումներից։ Թեթև կարմրությունն այտերին թարմություն կհաղորդի դեմքին։

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿԵՐՊԱՐՆԵՐ / ԴԱՍԱԿԱՆ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿԵՐՊԱՐՆԵՐ / ԴԱՍԱԿԱՆ

Սմոքինգը միշտ հանդիսավոր է՝ հատկապես Ամանորի գիշերը։
Հագուստ / Սև սմոքինգ, սպիտակ վերնաշապիկ և վառ գույնի փողկապ։ Միանշանակ դասական կոշիկներ։Աքսեսուարներ / Ժամացույց՝ մինիմալիստական դիզայնով։

ԹԱՎՇՅԱ ԲԼՈՒԶ

ԹԱՎՇՅԱ ԲԼՈՒԶ

Թավշյա գործվածքը տղամարդկանց հագուստում ստեղծում է էլեգանտության ու փափկության զգացողություն։
Հագուստ / Թավշյա բաճկոն՝ խորը գույներով (օրինակ՝ մուգ կանաչ, բորդո կամ կապույտ), սև կամ մոխրագույն տաբատ և նշված գույների կոշիկներ։ Աքսեսուարներ / Թեթև շղթա կամ բնական կաշվե ռեմենից ժամացույց։

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ