20.11.2024

ԷԿՈ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այսօր էկո-պատասխանատու մոտեցումը ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նորաձությունում ու դիզայնում, միանգամայն սովորական երևույթ է։Բայց ճանապարհը հեշտ չի եղել ու տևել է շուրջ մեկուկես դար: Ահա թե ինչպես է դրա արդյունքում փոխվել նորաձևության ոլորտը։

ԷԿՈ-ԱԿՏԻՎԻԶՄԻ ՍԿԻԶԲԸ

ԷԿՈ-ԱԿՏԻՎԻԶՄԻ ՍԿԻԶԲԸ

Երբ մարդկությունը թևակոխում էր արդյունաբերական հեղափոխություն, որը սկիզբ առավ 18-րդ դարակեսից, էկո պատասխանատվության մասին խոսք անգամ չէր գնում, կարևորը առաջընթացն էր։ Անհանգստությունները սկսվեցին շատ ավելի ուշ, երբ աշխարհն անցել էր երկու մեծ պատերազմների միջով ու սարսափած հետևում էր Սառը պատերազմի ընթացքին ու սպառազինության աննախադեպ մրցավազքին։ 1961-ին ստեղծվեն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), իսկ այնուհետև Don’t Make a Wave կազմակերպությունը, որը հետագայում վերանվանվեց բոլորիս հայտնի Greenpeace-ի: Կազմակերպության անդամները կենտրոնացել էին գլոբալ խնդիրների վրա` բնական միջավայրի պահպանում, անհետացման եզրին գտնվող կենդանիներին փրկություն, նավթարդյունաբերության սահմանափակում, ատոմային զենքի սպառնալիքների մասին իրազեկում և այլն:

ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ, ՎԱՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ, ՎԱՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Թվում էր, թե այս լուրջ խնդիրների հետ կապ չուներ ոչ նորաձևությունը, ոչ հագուստի արտադրությունը: Սակայն, ամեն ինչ փոխկապակցված է։ Չնայած երկու համաշխարհային պատերազմների և բազմաթիվ կորուստների, մոլորակի բնակչության քանակը եռակի աճ ունեցավ: Բնականաբար, հավասար սոցիալական պայմաններում բոլորը չեն գտնվում, սակայն ընդհանուր զարգացող միջավայրը բերեց ապրանքների ավելի շատ սպառման ու ավելի մեծ պահանջարկի: Եթե առաջ մի զգեստի համար պահանջվում էր մեկ ամսից ավելի ձեռքի աշխատանք, ապա հիմա գործարանի աշխատողը մի էլեկտրական կարի մեքենայի օգնությամբ կարող էր մի ամսում մի քանի տասնյակ զգեստ կարել: Այս տպավորիչ տարբերությունը բերեց մեկ այլ մրցակցության․ ավելի շատ արտադրել, ավելի լավ առաջարկ անել, ավելի մեծ քանակությամբ հագուստ վաճառել։ Մրցավազքին միացան բարձր նորաձևության տները, որոնք՝ փորձելով պահպանել իրենց կարգավիճակը, առաջարկում էին կաշվե իրեր և մուշտակներ ամենատարբեր էկզոտիկ կենդանիների մոթիներից, ինչն իր հերթին խթանում էր որսագողության մուտքը նորաձևության ոլորտ:

ԲՆԱԿԱՆ ՄՈՒՇՏԱԿԸ ԵՎ ԿԱՇԻՆ՝ ԱՆՏԻԹՐԵՆԴ

ԲՆԱԿԱՆ ՄՈՒՇՏԱԿԸ ԵՎ ԿԱՇԻՆ՝ ԱՆՏԻԹՐԵՆԴ

Նորաձևության ոլորտի ոչ էկո-բարենպաստ միջավայրը նպաստեց մեկ այլ՝ PETA կազմակերպության ստեղծմանը: PETA-ն բարձրաձայնում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև նրանց օգտագործումը հագուստի արտադրման մեջ: Շատերը կհիշեն, ինչպես էին կազմակերպության ակտիվիստները բարձրանում բեմ հենց ցուցադրության ժամանակ և ներկ լցնում քայլող մոդելների հագուստի վրա, ցույցեր կազմակերպում, կոչեր անում դադարել տանջանքի ենթարկել կենդանիներին հագուստի համար: Ժամանակի ընթացքում PETA-ի գաղափարները սկսեցին կիսել շատ աստղեր` Փոլ Մաքքարթնիից ու Խոակին Ֆենիքսից մինչև Պամելա Անդերսոն ու Ջենիֆեր Էնիսթոն: Ինչպես ցույց տվեց ժամանակը, տասնամյակներերի պայքարն իզուր չէր: Հայտնի շատ բրենդներ՝ Gucci, Guess, Calvin Klein, Ralph Lauren, Armani և շատ ուրիշներ, ինքնակամ կամ հասարակության ճնշման տակ ի վերջո հրաժարվեցին կենդանիների մորթի օգտագործել:


Բացի այդ, հայտնի բրենդները նաև միանում են Save our species («Փրկենք մեր տեսակները») շարժանը, որը սկսել է Համաշխարհային բնապահպանական հաստատության (GEF), Համաշխարհային բանկի և Բնության ահպանության միջազգային միության (IUCN) համագործակցությամբ։ Այս նախագծի նպատակն է ներգրավել ապրանքանիշներին՝ իրենց լոգոներում պատկերված կենդանիների կամ բույսերի պաշտպանության գործում։ Lacoste-ն առաջիններից էր, որ միացավ այս նախագծին և մինչ օրս իր ներդրումն է ունենում կոկորդիլոսների պաշտպանության գործում։ Դրան զուգահեռ, Lacoste-ը նաև թողարկում է սահմանափակ քանակությամբ պոլոներ՝ անհետացման եզրին գտնվող այլ կենդանիներին պատկերող լոգոներով, և շապիկներից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է այդ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:

ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Վերամշակումը տարբեր տարիների և անգամ`դարերի պատմություն ունի: Դեռևս 10 դար առաջ, Ճապոնիայում վերամշակում էին թուղթը, այն կրկին օգտագործելու նպատակով: Ցանկացած մեծ պատերազմի և զրկանքների շրջանում, հագուստի, կահույքի վերամշակումը կարևոր խնդիրներ էր լուծում: 21-րդ դարում վերամշակումը կրում է և բարոյական ընտրության հարց և կարևոր` էկոլոգիական աղետի դեմ պայքարելու իմաստ: Աշխարհում ամեն տարի արտադրվում է 100 մլրդ հագուստ, և ցավոք սրտի, այս հագուստի 60%-ից ավելին 12 ամիս հետո գնում է աղբանոց: Տասնամյակներ շարունակ բրենդները պարզապես չէին նկատում այս խնդիրը:

ԴԱԼՄԱՅԻ ԲՐԵՆԴՆԵՐՆ ՈՒ ԷԿՈ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱԼՄԱՅԻ ԲՐԵՆԴՆԵՐՆ ՈՒ ԷԿՈ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1984 թվականին Desigual-ը ներկայացրեց վինտաժային ջինսերի կտորներից ստեղծված վերնաշապիկ, որը աշխարհում հագուստի վերամշակման առաջին նմուշներից էր։ Այսօր ապրանքանիշն օրեցօր մեծացնում է իր կայուն ու բնապահպանական գործընթացների շրջանակը։ Իրավիճակը, կարծես, ավելի կտրուկ փոփոխությունների է ենթարկվում մեր օրերում։ Հագուստի արտադրման տարբեր բրենդներ սկսեցին ներգրավվել այս շարժմանը: Մասսմարկետի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Zara-ն (Stradivarius, PULL&BEAR, Bershka, Oysho, Massimo Dutti), վերջին տարիներին էկո-բարենպաստ միջավայր են փորձում ստեղծել խանութներում: Մարդիկ կարող են հանձնել իրենց հին հագուստը վերամշակման: Այն վերանորոգվում է, մաքրվում և փոխանցվում տարբեր բարեգործական կազմակերպություններին` Կարմիր Խաչ, Caritas և այլն: Բացի դրանից, Inditex խումբն ունի Join Life պիտակով շարքը, որն իր հումքով և արտադրական գործընթացով համապատասխանում է բնապահպանական նորմերին։

Այդ պիտակներով հագուստ կարող եք գտնել Stradivarius, Massimo Dutti, Zara, Oysho, Bershka, Pull and Bear խանութներում։ Օրինակ 2017-ին 76,3 միլիոն նման պիտակով հագուստ է արտադրվել։ Խմբի ամեն բրենդը ևս ունի իր առանձին էկո նախագծերը։ Օրինակ Charles and Keith-ը հայտնի է ոչ միայն դիզայնի, այլև՝ բնապահպանական լուծումների ինովացիոն մոտեցումներով։ Այսօր ապրանքանիշն արդեն իսկ ներկայացնում է մի շարք ապրանքներ, որոնք պատրաստված են վերամշակված նյութերից։ Terranova-ն այն ապրանքանիշներից է, որը իր արտադրության մեջ օգտագործում է վերամշակված նյութեր՝ բամբակ, պլաստիկ: Խրախուսելով թափոնների վերամշակումը և շրջակա միջավայրի պահպանությունը` Jules-ը ստեղծել է մոդելային շարք, որը վերամշակված պոլիէսթերից և մանրաթելերից է պատրաստվում։ Levi's ապրանքանիշը մշակել է Water<Less կոչվող տեխնիկան, որի շնորհիվ ապահովվում է ջինսերի բարձր որակը՝ մշակման համար զգալիորեն ավելի քիչ ջուր օգտագործելով։ Շարժումը սկսել է 2011 թվականից՝ մինչ օրս խնայելով 4,2 միլիարդ լիտր ջուր։ Եվս 6 միլիարդ լիտր ջուր վերաօգտագործվել է:

2021 թվականին Calzedonia-ն ներկայացրեց իր էկո-հավաքածուն, որը ներառում էր պլաստիկ շշերից արտադրված լողազդգեստներ ու վերամշակված նեյլոնից զուգագուլպաներ։ Մեկ լողազգեստը պատրաստված էր 7 պլաստիկ շշերից։ Converse-ը փոխել է որոշ սպորտային կոշիկների պատրաստման հումքերը և անվանել Converse Renew Knit: Այդ մոդելներից մեկը, Chuck Taylor All Star Crater Renew Knit-ը, պատրաստված է 75% վերամշակված պոլիեսթերից և ունի 100% վերամշակված պոլիեսթերից կապիչներ, 75% վերամշակված OrthoLite ներբան և գունավոր տակացու, որը ամբողջովին կոշիկի ստեղծման ընթացքում առաջացած ռետինե թափոններից է: Geox-ը համագործակցում է WWF (World Wild Fund for Nature)-ի հետ եւ նախատեսվում է մինչեւ 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական քանակի, ավելացնել վերականգնվող էներգիայի կիրառումը (արևի, քամու), լիովին հրաժարվել 1 անգամյա օգտագործման պլաստիկ նյութերից եւ գտնել դրանց փոխարինողներ։ Geox-ն արդեն իսկ արտադրության մեջ կիրառում է վերամշակված պլաստիկ։


Guess-ն առաջին բրենդն էր, ով ներկայացրեց էկո հումքից պատրաստված ջինսեր, որոնք ունեն արտադրության հատուկ տեխնոլոգիա, որը ենթադրում է քիմիական նյութերի նվազագույն օգտագործում, ջրի և էլեկտրաէներգիայի սպառման, ինչպես նաև՝ մթնոլորտում CO2 արտանետումների զգալի կրճատում։ Հավաքածուն նույնիսկ ներառում է OFF WATER BLUE տեխնոլոգիայով ստեղծվող ջինսե տաբատներ, որոնց արտադրության ընթացքում ջուր բացարձակապես չի օգտագորվում: Ի վերջո, օգտագործելով նաև Ճապոնիայի փորձը, բրենդները հրաժարվել են պլաստիկ փաթեթավորումներից, և նախընտրում են վերամշակված թղթից տորպրակներ: Հրաշալի օրինակ է Իտալական Carpisa բրենդը, որը հայտնի է նորաձեւ պայուսակների, աքսեսուարների և ճամպրուկների արտադրությամբ․ բրենդը մշակել է այլընտրանքային փաթեթավորման եղանակներ, որոնցից են վերամշակման ենթակա պոլիտոպրակները: Carpisa-ն ունի նաև ճամպրուկների հատուկ հավաքածու, որը պատրաստված է էկոլգիապես մաքուր պոլիկարբոնատից, որն անվտանգ է շրջակա միջավայրի համար:

ՎԵԳԱՆ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ

ՎԵԳԱՆ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ

Նկատելի փոփոխություններ կան կոսմետիկ ոլորտում ևս: Շատ բրենդներ արտադրում են վեգան կոսմետիկա, նաև դադարել են իրենց պրոդուկտները նախապես փորձարկել կենդանիների վրա: Նման հրաշալի օրինակ The Body Shop-ը, որը ոչ միայն հրաժարվել է այդ մեթոդից, այլև տարբեր երկրներում պայքարում է փորձարկումների դեմ օրենքներ ընդունելու համար:Վեգան նյութերից զատ, կոսմետիկ ընկերությունները առաջարկում են ոչ թե գնել ձեր սիրելի ստվերաներկի նոր պլաստիկ շիշը, այլ վերալիցքավորել այն ավելի մատչելի գնով: Օրինակ Դալմայի The Body Shop-ում տեղադրված է շշերի բազմակի լիցքավորման սարք։ Գնորդը կարող է մեկ անգամ ձեռք բերել իր նախընտրած ապրանքից, իսկ հետո պարբերաբար մոտենալ և վերալիցքավորել շիշը։ Նմանատիպ այլ ծառայություն էլ առաջարկում է L’Occitane-ը: Դալմայի L'Occitane-ում տեղադրված Է էկո արկղ, որտեղ հաճախորդները կարող են մոտեցնել ապրանքանիշի դատարկ տարաները և ստանալ 10% զեղչ նույն օրը մեկ այլ միջոցի ձեռքբերման համար:


Դալմա Գարդեն Մոլում գործող Fresh Line ապրանքանիշի հիմնական և կարևորագույն սկզբունքներից է բնական նյութերի օգտագործումը։ Բույսերից, դրանց յուղերից և բնական տարբեր բաղադրիչներից պատրաստված խնամքի միջոցները ոչ միայն հիանալի արդյունք ու ազդեցություն են ապահովում մաշկի համար, այլև օգտագործումից հետո չի աղտոտում շրջակա միջավայրը։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս այս բորոր բարեփոխումները ի նպաստ բնության պաշտպանմանը, դրական օրինակը վարակիչ է, քանի որ բրենդրների մոտ տարեցտարի լայանում է էկոգիտակցումը։ Մյուս կողմից՝ չմոռանաք, որ շատ բան կախված է նաև սպառողնի մոտեցումից ու վերաբերմունքից: Ինչպես տասնյակ տարի առաջ մարդկության չգիտակցված ահռելի պահանջարկը բերել է նորաձևության ոլորտում գերհագեցվածությանը, այնպես էլ հիմա մեր գիտակցված պահանջը կստիպի կազմակերպություններին ավելի շատ գումար ծախսել այս ոլորտում բարեփոխումների համար:

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ