19.11.2024

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՒ ԴԱԲԻ

Արաբական Միացյալ Էմիրություններն ամեն տարի ընդունում է շուրջ 20 միլիոն այցելու։ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին Հայաստանի համար պահանջված ու սիրված տուրիստական ուղղություն դարձավ, հատկապես երբ Wizz Air-ը բացեց մատչելի ուղիղ չվերթներ։ Իհարկե, իրենց դերն ունեցան նաև Շենգեն վիզա ստանալու բարդությունները… Բայց ինչո՞վ զբաղվել Աբու Դաբիում։ Ո՞ ւր այցելել, ի՞ նչ տեսնել, ի՞ նչ փորձել։Քանի որ Աբու Դաբին չունի հին պատմություն ու դարավոր պատմամշակութային հարստություն, այն ավելի շատ ժամանցի հետաքրքիր վայր է։Կարծես գնաս շատ մեծ մոլ, որտեղ ամեն ինչ կա։ Երևի կարելի է անգամ ասել, որ ԱՄԷ-ն ավելի շատ ապագայի երկիր է, քան անցյալի։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ

1. Շեյխ Զայեդի հայտնի Մեծ Մզկիթը
Սա ոչ միայն ամենամեծ մզկիթն է աշխարհում, այլև երկրի հարստության լավագույն արտացոլումներից մեկն է․ սպիտակ գմբեթներ, ամեթիստից ու հասպիսից հազարից ավելի սյուներ, ոսկուց գեղագրություններ, լողավազաններ, Swarovski-ից ջահեր, հսկայական աղոթասրահ և բակ՝ աշխարհի ամենամեծ մարմարե խճանկարներից մեկով զարդարված։



2. Լուվր Աբու Դաբի
Արաբական աշխարհի ամենաայցելվող թանգարանը բացվել է 2007 թվականին՝ Ֆրանսիայի և ԱՄԷ-ի միջև կնքված համաձայնագրի արդյունքում: Լուվր Աբու Դաբին զբաղեցնում է 9200 քմ տարածք ու գտնվում է Սաադիյաթ մշակութային թաղամասի սրտում: Թանգարանը ներառում է մշտական ​​և ժամանակավոր պատկերասրահներ՝ երկուսն էլ հագեցած ֆրանսիական 17 ամենահայտնի մշակութային հաստատությունների գլուխգործոցներով։ Ընդհանուր առմամբ թանգարանի հավաքածուն ներառում է համաշխարհային արվեստի նմուշներ՝ հին ժամանակներից մինչև մեր օրեր։



3. Քասր Ալ Հոսն ամրոց
18-րդ դարի այս պատմական ամրոցում, որը քաղաքի ամենահին կանգուն շինություններից մեկն է, ամփոփված է Աբու Դաբիի ամբողջ պատմությունը՝ վաղ օրերից, երբ սա ձկնորսության և մարգարիտների որսի կենտրոն էր, մինչև ժամանակակից մեգապոլիս: Թանգարանում ներկայացված ցուցադրությունը ներառում է արտեֆակտներ և արխիվային նյութեր՝ Ք․ա․ 6-րդ հազարամյակից սկսած:



4. Արժանապատվության Օազիս
Քանի մզկիթի մոտ եք, անպայման այցելեք մոտակյքում գտնվող Արժանապատվության օազիս (Wahat Al Karama) հուշարձանը՝ կանգնեցված զոհված զինվորականների հիշատակին։ Այստեղից շատ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի մզկիթը, իսկ երեկոյան կարելի է զմայլվել մայրամուտով:



5. Ջուբաիլի Մանգրների Պարկ
Մանգր տեսակի ծառերն աճում են ափամերձ աղաջրերում և էնդեմիկ են համարվում Աբու Դաբիի համար։ Մանգրերի այս պարկի միջով անցնող 2,3 կմ երկարությամբ տախտակամածը թույլ կտա որոշ ժամանակով հանգստանալ հսկա մեգապոլիսի աղմուկից։ Ոչ պակաս տպավորիչ կլինի նաև կայակով զբոսանքը։



6. Մասդար Էկո-Համայնք
Մասդարը ինովատիվ տեխնոլոգիական ու էկոլոգիապես մաքուր հետաքրքիր լուծումներով կայուն ուրբան զարգացման համայնք է։ Մասդարը, որտեղ այժմ ապրում է 15 հազար մարդ, բացառիկ է մաքուր տեխնոլոգիաների ու վերականգնվող էներգիայի օգտագործման ծավալնելով։ Համայնքը նախագծված է զբոսնելու ու հարմարավետ սրճարաններում ժամանակ անցկացնելու համար։

7. Յաս Կղզու Թեմատիկ Պարկերը
Կղզու ամենամեծ առավելությունն այն է, որ այստեղ միանգամից մի քանի պարտադիր փորձառություններ։ Ferrari World-ը մրցարշավային մեքենաների թեմատիկայով պարկ է, որտեղ կան հանրահայտ մեքենաներին նվիրված մրցուղիներ, ատրակցիոններ ու ադրենալինի մի մեծ չափաբաժին (օրինակ՝ հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենաարագ ռոլեր քոստեր)։ Yas WaterWorld-ն իր հերթին առաջարկում է ջրային ատրակցիոնների լայն ըտնրանի։ Իսկ մի տարի առաջ բացված SeaWorld Yas Island արժե գնալ թեկուզ միայն աշհարհի ամենամեծ ակվարիումններից մեկը սեփական աչքերով տեսնելու համար։ Մյուս թեմատիկ պարկը՝ Warner Bros․ World-ն աշխարհի ամենամեծ փակ ատրակցիոնների պարկն է, որտեղ կարելի է հանդիպել սիրելի հոլիվուդյան հերոսներին։ Սրանցով, սակայն, կղզու բովանդակությունը չի սահմանափակվում․ CLYMB Abu Dhabi-ն գերժամանակակից ​​արկածային փակօթյա կենտրոն է, որտեղ կարելի է մագլցել պատերին, արհեստական պայմաններում լեռնագնացությամբ զբաղվել ու հողմային թունելում իրականացնել համարյա իրական սքայդայվինգով: Ու դե չմոռանանք շոփինգի մասին․ Յաս կղզում է նաև Աբու Դաբիի ամենամեծ մոլը՝ Yas Mall-ը։

8. ԱբուԴաբիի Բազեների Հիվանդանոց և Էմիրատների Կենդանաբանական Այգի
Աբու Դաբիում կա բազեների համար նախատեսված աշխարհում առաջին ու ամենամեծ հիվանդանոցը։ Հիմնարկն ամեն տարի 6000 բազե է բուժում, ինչպես նաև առաջարկում է անասնաբուժական ծրագրեր այլ կենդանիների համար։ Իսկ զոբսաշրջիկները կարող են շրջել տարածքում, մոտիկից ծանոթանալ այդ գեղեցիկ թռչուններին ու տեսնել, ինչպես են նրանց խնամում։ Եթե վայրի բնության հետ ավելի սերտ հանդիպում եք ցանկանում, հաստատ արժե այցելել նաև Էմիրատների կենդանաբանական այգին Աբու Դաբիում։ Իդեալական վայր՝ ընտանեկան այցի համար։ Այստեղ կա թռչունների այգի, վայրի բնության այգի, սողունների տուն, ֆերմա, ակվարիում, կենդանիներ սիրելու մաս և մի շարք այլ հետաքրքիր փորձառություններ։



9. Ժառանգության Գյուղ
Այս ավանդական բեդվինական գյուղում վերստեղծած է անապատի բնակիչների ապրելակերպը՝ նախքան Աբու Դաբիի վերածվելը ժամանակակից քաղաքի: Օրինակ՝ ատաղձագործության, խեցեգործության և փչված ապակու արտադրամասերում կարելի է տեսնել 20-րդ դարի առաջին կեսի տեղացիների տիպիկ առօրյա աշխատանքը:

10. Հիմնադիրների Հուշահամալիր
Չքնաղ գեղեցկությամբ այս համալիրը նվիրված ԱՄԷ-ի հիմնադիր Շեյխ Զայեդ Բեն Սուլթան ալ Նահյանի 100-ամյակին: Համալրի գլխավոր զարդը Շեյխ Զայեդի տպավորիչ պատկերով ինստալացիան է, որը ստացել են 2000 լամպերով լուսավորված 1327 երկրաչափական պատկերներից: Հուշահամիրը բաց է 24/7։



ԱՊԱԳԱ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

11․Գուգենհայմ Աբու Դաբի
Միջզգային համագործակցության արդյունքում հիմնադրված թանգարանը նախատեսվում է բացել 2025-ին։ Իր ճարտարապետությամբ ու թանգարանի հավաքածուով Գուգենհայմի թանգարանը շատ մեծ ու կարևոր ավելացում կլինի Աբու Դաբիի և մշակութային, և առհասարակ տուրիստական գոհարներին։ Այս թանգարանը ևս Սայիդաթ թաղամասում է լինելու։ Սա կդառնա Գուգենհայմ թանգարաններից 7-րդը։ Հաշվի առնելով ցանցի ահռելի հավաքածուն ու դերն արվեստի աշխարհում, կարելի է պատկերացնել, թե ինչ յուրահատուկ վայր կդառնա նաև ԱբուԴաբիի թանգարանը։

12․ Թիմլաբ Ֆենոմեն Աբու Դաբի
Այս փորձառական արվեստի թանգարանը, որը բացվելու է մինչև այս տարվա ավարտը, միախառնում է տեխնոլոգիան և արվեստը: Ի տարբերություն ԱՄԷ-ի այլ թանգարանների, TeamLab Phenomena Abu Dhabi-ն՝ մեր ժամանակներին համահունչ խոստանում է մարտահրավեր նետել արվեստի գործերի ավանդական պատկերացումներին:

13․Բնական Պատմության Թանգարան
Սաադիյաթ մշակութային թաղամասի մեկ այլ գոհար, որը դեռևս պետք է զարդարի Աբու Դաբիի թանգարանային համայնապատկերը: 2025-ի վերջին բացվելիք այս 35,000 քմ տարածքով թանգարանը կցուցադրի աշխարհի բնական պատմության ամենահազվագյուտ նմուշները՝ «Սթենը», Տիրանոզավր ռեքսի կմախքը, Մուրչիսոն երկնաքարը և բազմաթիվ այլ հրաշքներ: Բնական պատմության թանգարանի պատկերասրահները կառաջարկեն նաև բացառիկ նմուշներ, որոնք պատմում են տիեզերքի էվոլյուցիայի, Երկրի ձևավորման և մեր մոլորակի վրա կյանքի սկզբնավորման մասին:

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ