19.11.2024

ՕԲՐԻՈ ՓՈՂՈՑ, ՖԵՇՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՊԱՆԾ ԴՐՎԱԳՆԵՐԸ

Փարիզի ամենահին ու գեղատեսիլ փողոցներից մեկը, Օբրիոն (Rue Aubriot), այսօր շատերին հայտնի է շնորհիվ ավստրո-ավստրալացի լուսանկարիչ Հելմուտ Նյուտոնի կադրի, որտեղ Նյուտոնի մշտական մոդել, դերսանուհի Վիբեկե Կնուդսենը՝ Իվ Սեն Լորանի Le Smoking երեկոյան սմոքինգով ծխախոտը ձեռքին մտածկոտ կանգնած է փողոցի կենտրոնում։

Լուսանկարը մաս էր կազմում ֆրանսիական Vogue-ի սեպտեմբերյան համարի՝ Իվ Սեն Լորանի նոր հավաքածուին նվիրված մեծ նյութի։ Շարքի բոլոր կադրերում՝ սև-սպիտակ և գունավոր, մոդելը Լորանի որևէ զգեստով պատկերված էր գիշերային փողոցում։ Նյոտոնը հաճախ էր օգտագործում գիշերային քաղաքի տեսարանները, օգտագործելով փողոցում առկա լուսավորությունը, առանց հավելյալ միջոցների։ Իսկ այդ կադրի համար ինքն ու Կնուդսենը նույնիսկ շատ չէին հեռացել իր տնից․ Նյոտոնն ապրում էր Օբրիո 51 հասցեում։

Այդ ժամանակ Նյուտոնն արդեն համարվում էր աշխարհի առաջատար ֆեշն լուսանկարիչներից մեկը։ 1960-ականներին Ավստրալիայից տեղափոխվելով Փարիզ (ծագումով նա ավստրիացի հրեա է), Նյուտոնը շուտով սկսեց աշխատել Vogue, Elle, Harper's Bazaar ամսագրերի հետ, ինչպես նաև բազմաթիվ նորաձևության տների հետ։

Նրա աշխատանքները հաճախ գրեթե սկանդալային հնչեղություն էին ստանում։ Այստեղ դեր խաղաց նաև Իվ Սոն Լորանի կանացի սմոքինգը, որ ինքնին հեղափոխական ու սկանդալային էր։ «Օբրիո փողոցը»՝ վառ ընդգծված անդրոգին հերոսի շնորհիվ համընկավ այդ տարիներին մեծ թափ հավաքող ֆեմինիստկան շարժման հետ։ Մեկ տարի անց «Օբրիոյի» երկու այլ տարբերակ տպագրվեց Նյոտոնի "Սպիտակ կանայք" պատկերագրքում։ Դրանցում նույն մոդելը Իվ Սեն Լորանի նույն պիջակով պատկերված է մեկ այլ՝ մերկ մոդելի հետ։

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ