18.11.2024

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՃԱՊՈՆԻԱ

Գարունը ճիշտ ժամանակն է վերջապես մեկնելու հեռավոր Ճապոնիա։ Dalma Magazine-ն «Արմանե» տուրիստական ընկերությունը պատմում են, թե այս ամիսներին ինչո՞ւ արժե մեկնել հատկապես Ծագող արևի երկիր։ Եղանակի տեսանկյունից Ճապոնիա մեկնելու համար ամենահարմար շրջաններն են մարտից մայիս և սեպտեմբերից նոյեմբեր։ Բայց հենց գարնանն է ճամփորդներին դիմավորում ծաղկող սակուրան։ Եվ ուրեմն, ինչու՞ սպասել աշնանը։ Առավել ևս, որ Ճապոնիան բացի բնության հրաշքներից կարող է առաջարկել մշակութային, զվարճանքային ու խոհանոցային փորձառությունների մեծագույն ընտրություն։

Ի՞նչ անել Ճապոնիայում

1․ Զմայլվել Ծաղկող Սակուրաներով

1․ Զմայլվել Ծաղկող Սակուրաներով

Ծաղկող սակուրաները վաղուց համարվում են Ճապոնիայի գլխավոր այցեքարտերից մեկը։ Ծագող արևի երկրում նույնիսկ հատուկ բառ կա, որը բնութագրում է ծաղկող ծառերով զմայլվելը՝ խանամի։ Մարտի վերջից ապրիլի սկիզբ ընկած ժամանակ խանամիի ամբողջ հմայքը կարող են զգալ նաև զբոսաշրջիկները։

2․Վայելել Տաք Աղբյուրները

2․Վայելել Տաք Աղբյուրները

Տեղի տաք աղբյուրների՝ օնսենների այցելությունը նույնպես ավանդական ճապոնական ժամանցի տեսակ է։ Օնսենները լինում են հանրային․ կարելի է պարզապես վճարել մուտքի համար ու մտնել, բայց շատերը գտնվում են ավանդական ճապոնական հյուրտների՝ ռյոկանների տարածքներում և բաց են դրանց հաճախորդների համար։ Կարևոր է հիշել, որ օնսենում լող չեն տալիս ու չեն աղմկում, այստեղ անջատվում են ու կապ հաստատում բնության հետ։

3. Զվարճանալ Ճապոնական Դիսնեյլենդներում

3. Զվարճանալ Ճապոնական Դիսնեյլենդներում

Տարիներ առաջ Տոկիոն դարձել էր առաջին քաղաքն ԱՄՆ-ից դուրս, որտեղ բացվել էր դիսնեյյան հռչակավոր զվարճավայրը։ Tokyo Disneyland-ից հետո, 2001-ին բացվել է նաև Tokyo DisneySea-ն՝ նույնպես դիսնեյյան աշխարհի մոտիվներով, բայց, ինչպես կարելի է ենթադրել անվանումից՝ ծովային ուղղվածության և հիմնականում ջրային ատրակցիոններով։ Տարեկան DisneySea-ն այցելում է շուրջ 10 միլիոն մարդ։

 4. Ընղկմվել Կիոտոյի Ավանդական Միջավայրի Մեջ

4. Ընղկմվել Կիոտոյի Ավանդական Միջավայրի Մեջ

Կիոտոն Ճապոնիայի ամենահին քաղաքներից մեկն է (կանգնուն է 8-րդ դարից), երկար ժամանակ եղել է կայսրության մայրաքաղաքը։ Այսօր այն համարվում է երկրի մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը։ Կիոտոյի հին քաղաքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայիան ժառանգության ցանկի մեջ, անհրաժեշտ է այցելել՝ պատկերացնելու, թե ինչպիսին էր Ճապոնիան անցյալում։ Այստեղ դեռ կանգնուն են տասնյակ պալատներ, բուդիստական տաճարներ ու սրբավայրեր։

5. Հայտնվել Օսակայի Նեոնային Լույսերի Տակ

5. Հայտնվել Օսակայի Նեոնային Լույսերի Տակ

Օսակայում էլ կան պահպանված հնություններ, բայց ժամանակակից Ճապոնիայում այն համարվում է ֆինանսական ու գործարար կենտրոն։ Մասնավորապես, այստեղ են գտնվում Panasonic-ի ու Sharp-ի գլխամասերը։ Քաղաքի կենտրոնի տեսարաններն իրենց երկնաքերերով ու գույնզգույն նեոնային ցուցանակներով հիշեցնում են ճապոնական անիմեների աշխարհները։

6. Հայտնվել Միյաձակիի Կախարդական Աշխարհում

6. Հայտնվել Միյաձակիի Կախարդական Աշխարհում

Ժամանակակից Ճապոնիայի նկատմաբ սիրո մի մեծ չափաբաժին ապահովում է լեգենդար անիմատոր Հայաո Միյաձակին։ Նրա հիմնադրած Ghibli ստուդիայում մի քանի տարի առաջ բացված թանգարանը իդեալական ուղղություն է Տոտորոյի, Մոնոնոկեի և «Ուրվականներով քշվածի» սիրահարների համար։ Թանգարանը նախատեսված և՛ փոքրերի, և՛ մեծերի համար, այստեղ պարբերաբար տեղի ունենում հատուկ ցուցադրություններ, իսկ կինոթատրոնում ցուցադրում են ստուդիայի կարճամետրաժ ֆիլմերը։

7. Մոտիկից Տեսնել Ֆուձիյաման

7. Մոտիկից Տեսնել Ֆուձիյաման

Ճապոնական երեք սուրբ լեռներից մեկը (և իհարկե դրանցից ամենահայտնին)՝ Ֆուձիյաման, բնավ միշտ չէ տեսանելի Տոկիոյից՝ եղանակի պատճառով։ Բայց դրա փոխարեն, կարելի է զմայլվել սարով այլ վայրերից, կամ նույնիսկ արշավել։ Ամենագեղատեսիլ տեսարանը բացվում է Կավագուչի լճի մոտից: Պարզ օրերին Ֆուձիի ամբողջական արտացոլանքը կարելի է բռնացնել լճի հայելու մեջ։ Ֆուձիյամային կարելի է նաև բարձրանալ, այն բավական հասանելի է նույնիսկ սկսնակ արշավորդների համար, թեև վերելքի և վերադարձի համար պետք է նախատեսլ մինչև ութ ժամ ժամանակ։ Ոմանք, ի դեպ, նախընտրում են սկսել վերելքն ուշ երեկոյան՝ արևածագը լեռան գագաթից դիմավորելու համար։

8. Ծանոթանալ Գեյշաների Մշակույթի Հետ

8. Ծանոթանալ Գեյշաների Մշակույթի Հետ

Կիոտոյի պատմական Գիոն թաղամասն ինքնին հետաքրքիր ու գրավիչ է իր ճարտա րապետությամբ, խանութներով ու տաճարներով, բայց այստեղ առաջին հերթին գալիս են ծանոթանալու գեյշաների մշակույթին։ Այստեղ կարելի է ծանոթանալ այս հին ավանդական մշակույթի հետ, ինչպես նաև տեսնել իրական գեյշաներին։

imageimage

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ