Օծանելիք ընտրելը որքան կարևոր, նույնքան էլ բարդ գործ է։ Dalma Magazine-ը կփորձի ուղղորդել ձեզ, բայց երբեք չի կարող տալ վերջնական պատասխանը։Օծանելիքների ոլորտն այնքան սուբյեկտիվ է, որ անգամ մենք ինքներս կյանքի տարբեր փուլերում տարբեր կարծիքներ ենք ունենում նույն օծանելիքի մասին: Խանութում փորձած օծանելիքի հոտը դրսում կամ մի քանի ժամ հետո կարող է անճանաչելի լինել։
Իրականում, սա նորմալ երևույթ է. խանութում շատ դժվար է օծանելիքի իրական բույրը հասկանալ: Սրահում բոլոր բույրերը խառնվում են իրար: Որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք, լավ կլինի, որ գիտելիքներով զինված գնաք ձեր նոր օծանելիքի հետևից:
Բայց եկեք նախապես պայմանավորվենք. մենք պարֆյումերներ չենք և չենք կարող պրոֆեսիոնալ ուսումնասիրել ոլորտը: Պարֆյումերի տասնամյակների կուտակած գիտելիքները մի տեքստում զետեղել հնարավոր էլ չէ: Սակայն, մենք կարող ենք ընդհանուր խորհուրդներով դուրս բերել բանաձև, որը ձեզ կօգնի ընտրել ձեզ համար իդեալական օծանելիք:




