14.11.2024

ԲԵՆԵՏՈՆ. ՀՌՉԱԿԱՎՈՐ ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հորը վաղ հասակում կորցրած իտալացի տղան՝ քրոջ ու եղրբայրների հետ միասին ստեղծեց համեստ ընտանեկան արտադրություն, որը սրընթաց գրավեց աշխարն ու փոխեց մեր պատկերացումները նորաձևության մասին․ Benetton-ի գույները միավորում են։

ԲԵՆԵՏՈՆ ԲՐԵՆԴԸ, ՈՐ ԳՈՒՅՆ ԵՎ ՈՃ ԲԵՐԵՑ ԵՐԵՎԱՆ

ԲԵՆԵՏՈՆ ԲՐԵՆԴԸ, ՈՐ ԳՈՒՅՆ ԵՎ ՈՃ ԲԵՐԵՑ ԵՐԵՎԱՆ

Ես երբեք չեմ մոռանա զգացողությունը, երբ Երևանում առաջին անգամ ծանոթացա Բենետոնի արտադրանքին: Տարիներ առաջ եզակի էին նման կոնցեպտուալ խանութները Հայաստանում: Նորաձևությունը հայկական սոցցանցերում դեռ զարգացած չէր, և հագուստի դեպքում ունեինք մի քանի խնդիր։ Նախ՝ մենք թրենդներից, նորաձև հագուստից էականորեն ետ էինք մնում, իսկ մեր հիմնական խանութները մեզ վաճառում էին անհայտ ծագման, խամրած գույների կամ հակառակը` անտրամաբանական համադրություններով, քարիկներով և բանտերով հագուստ: Ես հասարակ ուսանող էի, շատ բան չգիտեի նորաձևության մասին, բայց տեղական խանութները, որտեղ չէր թույլատրվում հագուստին ձեռք տալ, եթե հաստատ չէիր գնելու, ինձ սարսափեցնում էին: Բենետոնում այլ էր. ամեն ինչ կոկիկ դասավորված, տրամաբանական լուծումներով, իրար մեջ համադրված և՛ բազային հագուստ, և գույներ, գույներ, գույներ.. Այս զգացողությունները վերհիշեցի, երբ ուսումնասիրում էի Բենետոն բրենդի գրեթե 60 տարվա հաջողության գաղտնիքը:

ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ, ՄԵԿ ՔՈՒՅՐ ԵՎ ՄԵԿ ԴԵՂԻՆ ՍՎԻՏՐ

ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ, ՄԵԿ ՔՈՒՅՐ ԵՎ ՄԵԿ ԴԵՂԻՆ ՍՎԻՏՐ

Benetton-ի պատմությունը տիպիկ, բայց, միևնույն ժամանակ, այնքան հուզիչ ընտանեկան պատմություն է, որը կարդալիս, ակամա սկսում ես պատկերացնել Տրևիզո քաղաքի արևի ներքո, մի աղքատ, բայց համերաշխ իտալական ընտանիքի մասին նկարահանվող ֆիլմ։ Լուչիանո Բենետոնը լավ գիտեր աշխատանքի գինը. Երբ նրա հայրը մահացավ 1945-ին, նա ընդամենը 10 տարեկան էր: Ընտանիքին օգնելու համար, Լուչիանոն սկսեց թերթ վաճառել փողոցում, զուգահեռ սովորում և փորձ էր ձեռք բերում: 1960-ականներին, Լուչիանոյի քույրը` Ջուլիանան, եղբոր համար գործել էր դեղին սվիտեր: Նա այնքան արհեստավարժ գործ էր արել, որ այն գնահատեցին ոչ միայն ընտանիքի անդամները, այլև յուրաքանչյուրը, ով տեսնում էր Լուչիանոյի հագին այդ սվիտերը: Ի վերջո, նա որոշեց, որ քրոջ այս տաղանդը պետք է դառնա ընտանեկան գործի սկիզբը: Եղբայրն ու քույրը, որոնք այն ժամանակ համապատասխանաբար քսան և տասնութ տարեկան էին, վաճառեցին իրենց ակորդեոնը, հեծանիվը, այնուհետև ընտանիքից և ընկերներից պարտքով գումար վերցրեցին, որպեսզի ստացված 300,000 լիրով կարի մեքենա գնեն: Սա նվազագույնն է, որն անհրաժեշտ էր փոքր ընտանեկան բիզնես ստեղծելու համար, որտեղ Ջուլիանան դերձակուհի կլինի, իսկ Լուչիանոն՝ վաճառող։ Նրանց են միանում նաև եղբայրները` Ջիլբերտոն և Կառլոն։

ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՈՒԳ ՍՎԻՏԵՐՆԵՐԻՆ

ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՈՒԳ ՍՎԻՏԵՐՆԵՐԻՆ

Բենետոնների տանը մոտ գտնվող մանրածախ առևտրի խանութը վաճառում է նրանց առաջին հավաքածուն: Շատ գեղեցիկ, կլոր կամ V պարանոցով սվիտերներ` վառ գույներով՝ դեղինից մինչև կապույտ և կանաչ: Հաջորդ չորս ամիսների ընթացքում Բենետոնները վաճառում էին շաբաթական 20 սվիտեր, և վաճառքից ստացված հասույթով նրանք կարողանում մարել կարի մեքենայի գնման դիմաց գոյացած պարտքերը։ Սա համաշխարհային հաջողության սկիզբն էր, որը դեռ չի ավարտվել։ Ի վերջո, համախմբված ընտանիքի աշխատանքի արդյունքն եղավ այն, որ նրանք 1965 հիմնեցին Benetton բրենդը, իսկ մեկ տարի անց արդեն բացեցին իրենց առաջին սեփական խանութը Բելունոյում, որն ուղղակի հիացրեց տեղի երիտասարդությանը:Այսօր դա սովորական է թվում, բայց այդ պահին երիտասարդների մեծ մասը կրում էր մուգ կամ չեզոք երանգների սվիտերներ: Բենետոնի վառ տեսականին աննկատ չէր կարող մնալ։ Բրենդի արտադրանքի վառ գույներն ինքնանպատակ չեն։ Դրանք փոխանցում են նորաձևության տրամադրությունը, բնավորությունը, էներգիան, իսկ իտալական բարձրորակ տրիկոտաժն այս ամենը դարձնում է կատարյալ: Եվ պատահական չէ, որ հենց Benetton-ն է դառնում նորարարական տեխնոլոգիաների ստեղծող գունավոր հագուստնի ներկման գործում։

«ՊԱՐԶ ՆԵՐԿԸ»

«ՊԱՐԶ ՆԵՐԿԸ»

Մինչ այդ գունավոր սվիտերները պատրաստվում էին անմիջապես գունավոր բրդից։ Սա ենթադրում էր, որ եթե գույնը սեզոնի ընթացքում չի ունեցել ակնկալվող հաջողությունը, ապա պահեստներում պետք է մնային չվաճառված ապրանքի ամբողջական տուփեր:Վերադառնալով Շոտլանդիա կատարած ուղևորությունից, որտեղ ուսումնասիրել էր բրդի հետ աշխատելու հին մեթոդները, Լուչիանո Բենետոնը մի գաղափար ունեցավ. նա զանգահարեց Ադո Մոնտանային՝ ներկարարների ընտանիքից իր ընկերոջը, և հարցրեց՝ հնարավո՞ր է սվիտերները ներկել դրանք պատրաստելուց հետո, այլ ոչ առաջ: Նրանք ամիսներ են անցկացնում նկուղում՝ բուրդի և ներկանյութերի փորձարկումներով։ Մի գիշեր, առաջին անթերի սվիտերը վերջապես դուրս է գալիս ներկի լոգանքից: Եվ այսուհետ Benetton-ի համար չմշակված բրդից սվիտերներ արտադրելը և այնուհետև դրանք ըստ պատվերի գունավորումն անմիջապես դառնում է հսկայական կոմերցիոն առավելություն:Այստեղից է ծագել «պարզ ներկը», որն այնուհետև հաջորդ տասնամյակներում կկիրառվի պատրաստի հագուստի ոլորտի աշխարհի խոշորագույն ընկերությունների կողմից։

ՄԻԱՎՈՐՈՂ ԳՈՒՅՆԵՐԸ

ՄԻԱՎՈՐՈՂ ԳՈՒՅՆԵՐԸ

Benetton-ի գույները միավորում են աշխարհի բոլոր անկյուններում գտնվող 5000 խանութներից գնումներ անող մարդկանց։ Հավաքածուները պարզ ու հասանելի են բոլորին։ 1980-ականներին Բենետոնների արտադրանքն էր կրում արքայադուստր Դիաննան, իսկ այսօր այս տարվա թրենդային վարդագույն սվիտերների հետևից Benetton ենք գնում նաև մենք` գույներին և նորաձևությանն անվերջ սիրահարներս։ Ու ամեն անգամ, աշխարհի ցանկացած այլ կետում Benetton-ի խանութ մտնելիս, ես բրենդի գունային պնակներից ստանում եմ ճիշտ այն զգացմունքները, ինչ ունեցա տարիներեր առաջ երևանյան Բենետոնում։

imageimage

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ