1946-ից 1965 թվականը հռաչակավոր լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնը եղել է Harper's Bazaar ամսագրի հաստիքային աշխատողը։ 1955 թվականի սեպտեմբերի թողարկման համար Ավեդոնին առաջադրանք է տրվել լուսանկարներ անել փարիզյան նորաձևության մասին ռեպորտաժի համար։ Դովիմա անունով մոդելի հետ լուսանկարիչը շրջել է քաղաքում ու կադրեր արել տարբեր վայրերում։ Լոկացիաներից մեկը մինչ այժմ գոյություն գործող Cirque d’Hive-ն էր՝ «Ձմեռային կրկեսը»։ Ավեդոնը հետագայում պատմում էր այսպես․ «Երբ հսկայական ծածկի տակ տեսա փղերին, հասկացա, որ պետք է ճիշտ զգեստ գտնեմ, գիտեի, որ կարելի է երազային պատկեր ստանալ»։ Եվ իսկապես, Ավեդոնը կարողացավ կոմերցիոն նկարահանումը վերածել արվեստի։ Դրան օգնեց նաև «ճիշտ զգեստը»․ Dior-ի հավաքածուից ընտրված երեկոյան զգեստի հեղինակը 19-ամյա Իվ Սեն Լորանն էր։Ավեդոնը համարում էր Դովիմային իր ժամանակի ամենանշանավոր և անվերապահ գեղեցկուհիներից մեկը, իսկ մոդելը հիշում էր․ «Ավեդոնը ստիպում էր ինձ ամենաանսպասելի բաներն անել, բայց ես միշտ գիտեի, որ մեծ նկարի մաս եմ դառնալու»։ Նրանց բեղմնավոր համագործակցությունը հսկայական ազդեցություն է թողել ֆեշն-լուսանկարչության հետագա պատմության վրա։
2006-ին Ջին Ռոյն իբրև հարգանքի տուրք այս հռչակավար լուսանկարին, բրիտանական Harper's Bazaar-ի համար կրկեսային միջավայրում փղի հետ պատկերեց Քեյթ Բլանշեթին՝ Վիվիեն Վեսթվուդի զգեստով։