Դալմայի նվեր քարտը թույլ է տալիս գնումներ կատարելու Մոլի խանութ-սրահներում և օգտվելու բոլոր ծառայություններից, ինչի շնորհիվ դառնում է կատարյալ նվեր ցանկացած առիթի համար: Դալմայի հաճախորդների սպասարկման կենտրոնից, Էվոկաբանկի մասնաճյուղերից կամ առցանց կարող եք ձեռք բերել 10,000-2,000,000 դրամ արժողությամբ նվեր քարտ, որը վավեր է ձեռքբերման օրից 6 ամիս ժամկետով։
Ի դեպ, նվեր քարտի համար գործում է նաև Online Banking ծառայություն։ Դալմայի նվեր քարտն այժմ կարող եք ձեռք բերել նաև առցանց։
Դալմա Գարդեն Մոլի նվեր քարտը հնարավորություն է տալիս օգտվել Մոլի տարածքում գործող բոլոր խանութ-սրահներից, ինչպես նաև սննդի և ժամանցի կետերից։
Նվեր քարտի նվազագույն արժողությունը 10․000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 2․000․000 ՀՀ դրամ։
Նվեր քարտը վավեր է ձեռքբերման օրվանից սկսած 6 ամիս ժամկետով։
Նվեր քարտը կարելի է ձեռք բերել մոլի հաճախորդների սպասարկման կետից, Էվոկաբանկի մասնաճյուղերից (hարկավոր է ներկայացնել անձնագիր և սոց․ քարտ կամ ID քարտ և կանխիկ գումար), ինչպես նաև՝ պատվիրել առցանց:
Դալմա Գարդեն Մոլի նվեր քարտի վրա առկա գումարը կարող եք ստուգել ցանկացած բանկոմատով` մուտքագրելով գաղտնաբառը (բացառություն է HSBC բանկը):
Դալմա Գարդեն Մոլի նվեր քարտի վրա առկա գումարը ոչ մի պարագայում կանխիկացման ենթակա չէ: Այն անհրաժեշտ է սպառել մինչև քարտի դիմերեսին նշված վերջնաժամկետի լրանալը:
Նվեր քարտ ստացող անձը քարտն ակտիվացնելու համար պետք է ներկայանա Դալմա Գարդեն Մոլի տեղեկատվական կետ անձը հաստատող փաստաթղթով։ Ակտիվացումից հետո հնարավոր է գնումներ կատարել Դալմայի խանութներից։